SSEDE LAB NGO
Sustainable Social-economic Development and Education LAB.
15/07/2026
🎉 Ուրախությամբ կիսվում ենք ևս մեկ կարևոր ձեռքբերումով։
Մեր՝ «Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ» (SSEDE LAB) ՀԿ-ն դարձել է Արագածոտնի մարզում անցկացված "Կանաչ գաղափարների մրցույթի" հաղթողներից մեկը և արժանացել դրամաշնորհի՝ իր բնապահպանական նախաձեռնությունն իրականացնելու համար։ 🌱💚
Մեր ծրագիրը նպատակ ունի ստեղծել ինտերակտիվ կրթական խաղեր, որոնց միջոցով Թալին խոշորացված համայնքի երեխաներն ու երիտասարդները հետաքրքիր և մասնակցային ձևաչափով կսովորեն կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման և կայուն զարգացման մասին։
Վստահ ենք, որ ոչ ֆորմալ կրթության այս նորարարական գործիքը կօգնի ձևավորել ավելի իրազեկ և բնապահպանական պատասխանատվություն կրող սերունդ։ 🌍♻️
Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի կազմակերպիչներին այս հնարավորության համար և անհամբեր սպասում ենք ծրագրի մեկնարկին ու դրա իրականացման ընթացքում ձեզ հետ կիսվելու մեր ճանապարհով, ձեռքբերումներով և արդյունքներով։ 💚
Armenian Progressive Youth
13/07/2026
🇺🇸 Մեր կազմակերպության ամերիկացի կամավորը շարունակում է իր ակտիվ գործունեությունը Թալին համայնքում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր ամերիկացի կամավոր Ռայլին շարունակում է իր աշխատանքները Թալին համայնքում՝ կազմակերպելով անգլերենի ակումբ և լուսանկարչության ակումբ, որոնց միջոցով երիտասարդները ձեռք են բերում նոր գիտելիքներ, զարգացնում իրենց հմտությունները և բացահայտում ստեղծագործական նոր հնարավորություններ։
Հուլիսի 5-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, Ռայլին մեր կազմակերպությունում կազմակերպել էր հատուկ միջոցառում։ Մասնակիցները խաղացել են տարբեր թիմային խաղեր, շփվել միմյանց հետ և ծանոթացել ամերիկյան մշակույթին ու տոնական ավանդույթներին։
Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են լեզվական և ստեղծագործական հմտությունների զարգացմանը, այլև ստեղծում են միջմշակութային հաղորդակցության և փոխըմբռնման արժեքավոր միջավայր։
Շնորհակալություն Ռայլիին՝ իր նվիրումի, ակտիվ ներգրավվածության և մեր երիտասարդների հետ կիսվող փորձի համար։ 💙
YouthDevelopment
04/07/2026
Այսօր երիտասարդները մասնակցեցին հուլիսի չորսի մշակութային փոխանակման միջոցառմանը, որտեղ նրանք ծանոթացան Ամերիկայի անկախության օրվա պատմությանը և ավանդույթներին🇺🇲🇺🇲
⚡Մեր Ամերիկայից եկած կամավորը երիտասարդներին պատմում էր. «Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան, առաջին տոնը, որը ես նշեցի, Սուրբ Զատիկն էր։ Բոլորը հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով ինձ հետ, և այս փոքրիկ միջոցառումը հնարավորություն է ինձ համար ձեզ հետ կիսելու իմ փորձառությունը»
Today, youth participated in a Fourth of July cultural exchange event, where they learned about the history and traditions of America’s Independence Day. 🇺🇲🇺🇲
They also enjoyed classic summer games and activities.
⚡Our volunteer from America told the youth: “When I first came to Armenia, the first holiday I got to celebrate was Easter. Everyone got to share their experience with me, and this small event is a way for me to share my experience with you.”
01/07/2026
24/06/2026
Թալին համայնքի ավագանու հերթական նիստին, մասնակցում էին նաև համայնքի երիտասարդներ։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր երիտասարդների հետաքրքրվածությունն ու մասնակցությունը համայնքային կյանքին գնալով ավելի է մեծանում։ Ողջունում եմ նրանց ներկայությունն ու ակտիվությունը, քանի որ համայնքի զարգացման գործում երիտասարդների կարծիքն ու ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունեն։
Կոչ եմ անում մեր համայնքի բոլոր երիտասարդներին լինել ավելի նախաձեռնող և ակտիվ, մասնակցել համայնքային կյանքին, հանդես գալ նոր գաղափարներով և իրենց մասնակցությունն ունենալ մեր համայնքի զարգացման ու առաջընթացի գործում։ Միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած և ուժեղ համայնք։
24/06/2026
Այսօր մեր կազմակերպության ակտիվ երիտասարդական խումբը մասնակցեց Թալին համայնքի Ավագանու նիստին։
Շնորհակալություն ենք հայտնում համայնքի ղեկավարությանը և Ավագանու անդամներին՝ երիտասարդների մասնակցությանն ու նրանց հուզող հարցերին ցուցաբերվող ուշադրության համար։
Մեզ համար կարևոր է երիտասարդների ձայնի լսելիությունը համայնքային որոշումների կայացման գործընթացներում։ Առաջիկայում Ավագանու քննարկմանը կներկայացնենք երիտասարդական նախաձեռնություններ և ծրագրային առաջարկներ՝ ուղղված համայնքի զարգացմանն ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը։
Թալին համայնքի ավագանու հերթական նիստին, մասնակցում էին նաև համայնքի երիտասարդներ։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր երիտասարդների հետաքրքրվածությունն ու մասնակցությունը համայնքային կյանքին գնալով ավելի է մեծանում։ Ողջունում եմ նրանց ներկայությունն ու ակտիվությունը, քանի որ համայնքի զարգացման գործում երիտասարդների կարծիքն ու ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունեն։
Կոչ եմ անում մեր համայնքի բոլոր երիտասարդներին լինել ավելի նախաձեռնող և ակտիվ, մասնակցել համայնքային կյանքին, հանդես գալ նոր գաղափարներով և իրենց մասնակցությունն ունենալ մեր համայնքի զարգացման ու առաջընթացի գործում։ Միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած և ուժեղ համայնք։
22/06/2026
📣 Սիրով հրավիրում ենք մասնակցելու Թալին համայնքում կայանալիք կանանց ձեռագործ աշխատանքների և ստեղծարար նախաձեռնությունների փառատոնին։
Փառատոնի նպատակն է մեկ հարթակում համախմբել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և տեղացի կանանց՝ խթանելով նրանց միջև փոխճանաչումը, համագործակցությունը և համայնքային կապերի ամրապնդումը։
Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կանանց ներկայացնել իրենց ձեռագործ աշխատանքները, ստեղծագործական արտադրանքը, կիսվել փորձով, ձեռք բերել նոր ծանոթություններ և նպաստել իրենց սոցիալական ու տնտեսական ակտիվության զարգացմանը։
💡 Եթե Դուք՝
✅ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կին եք և զբաղվում եք ձեռագործ աշխատանքներով կամ ունեք սեփական փոքր արտադրանք/գործունեություն,
կամ
✅ Թալին համայնքի տեղացի կին եք և ցանկանում եք ներկայացնել Ձեր ձեռագործ կամ ստեղծագործական աշխատանքները,
ապա սիրով հրավիրում ենք միանալ փառատոնին և դառնալ դրա մասնակիցը։
Մասնակցության միջոցով մենք միասին կստեղծենք ներառական միջավայր, որտեղ յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա ներկայացնելու իր հմտությունները, արժևորելու իր աշխատանքը և ձևավորելու նոր համագործակցություններ։
📍 Փառատոնը տեղի կունենա Թալին քաղաքում։
📅 Միջոցառման օրվա և անցկացման վայրի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
📞 Եթե ցանկանում եք ձեր ձեռագործ աշխատանքներով մասնակցել փառատոնին, կարող եք զանգահարել 095 005 754 կամ 041 477 144 հեռախոսահամարներին կամ գրել մեզ։
«Սույն նախաձեռնությունն իրականացվում է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ»։ ABCD Innovation Center
10/06/2026
ԳՐԱՆՑՎԻ’Ր ՈՒ #ՑԱՏԿ ԿԱՏԱՐԻ’Ր ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Եթե ապրում ես Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի կամ Սյունիքի մարզում և ցանկանում ես զարգացնել քո հմտություններն ու գտնել քեզ համապատասխան աշխատանք, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է
AGFUND կողմից ֆինանսավորվող և UNFPA Armenia-ի ու Իննոբիզ-ի գործընկերությամբ իրականացվող #ՑԱՏԿ ծրագիրն աջակցում է կանանց և աղջիկներին՝ բացահայտելու իրենց ուժեղ կողմերը:
Ի՞նչ կտա քեզ այս ծրագիրը.
աշխատաշուկայում կողմնորոշվելու գործնական հմտություններ,
անհատական մենթորություն և խորհրդատվություն,
մասնագիտական վերապատրաստում՝ քո մարզում պահանջված ոլորտներում,
կապ գործատուների և ոլորտի մասնագետների հետ,
մասնակցություն աշխատանքի տոնավաճառներին։
Ո՞վ կարող է մասնակցել.
Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակվող 19–40 տարեկան կանայք և աղջիկները, ովքեր`
այս պահին զբաղվածություն չունեն կամ ուզում են անցնել մասնագիտական աշխատանքի
ընտանիքի միակ խնամակալն են
հանդիսանում են տեղահանված անձ
ունեն հաշմանդամություն կամ խնամում են երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ տարեցների։
Դիմի՛ր հիմա և #ՑԱՏԿ կատարի՛ր դեպի աշխատաշուկա։ https://forms.gle/LfQ7aUS4SKAdW39v9
Սույն հրապարակումն իրականացվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի և տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում՝ «Իննոբիզ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իննոբիզ» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի և ՄԱԲՀ-ի տեսակետները:
#ցատկ #կանանցտնտեսականհզորացում կրթությունեվաշխատանք տնտեսականկայունություն womenempowerment LeaveNoOneBehind
02/06/2026
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Talin
0501
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |