Talin Memory
Նախագծի մասին շուտով...
«Թալին քաղաքի հիշողությունը»․ նախագիծ Թալինի քաղաքային միջավայրի, պատմական հիշողության և մարդկանց մասին։
12/04/2026
Մակերեսային, ցուցադրական հավատի մասին. ապրիլի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի մեկ օրով բերվել էր Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը։
Ի տարբերություն երեկվա, այսօր` ուխտին ներկա էին ավելի շատ մարդիկ։
Արդյո՞ք սա ցուցիչ է հոգևոր արժեհամակարգի այլափոխման, որ կա մեր հասարակության մեջ։
Մարդկանց հետաքրքիր է ժամանցը, ոչ թե հոգևոր, արժեքային ապրելակերպը։
Մարդիկ այնքան էին մոմ վառել Սուրբ Ստեփանոս Նախավկայի (Նխավիկ) մատուռի ներսում, որ պատուհանից սև ծուխ էր դուրս գալիս, վնասվում են պատմամշակութային, հոգևոր կոթողի պատերը։
Հավատը ստորադասվում է մոմ վառելուն ու ներկայություն ապահովելուն։
Հասարակությանը վերափոխելու համար պետք է խոսել հիվանդության մասին։
#Մաստարա
#Թալին
#Նխավիկ
#ՍտեփանոսՆախավկա
#ՄայրԱթոռՍուրբԷջմիածին
11/04/2026
14/03/2026
Ձմեռը Թալին քաղաքում։
#Թալին
#ԹալինՀամայնք
Արագածոտնի Թեմ / Diocese of Aragatsotn of the Armenian Apostolic Church
08/03/2026
Վերջին շրջանում Թալին համայնքում կատարվող իրադարձությունները աչքի են ընկնում արատավոր երևույթներով, որոնք իրականում միշտ էլ եղել են, ամեն տեղ էլ կան, բայց երկրի դե ֆակտո ղեկավարը հնարավորություն է տվել, որ այդ արատավոր երևույթները դուրս գան ջրի երես։
Այդ երևույթներն ու մարդիկ Փաշինյանի հեռանալուց հետո չեն կորելու, մնալու են, բայց չեն կարողանալու դուրս գալ ջրի երես։
Որպես հասարակություն պետք է գտնենք լուծումներ, որ ապագայում նույնը տեղի չունենա։ Որ չհայտնվի մեկ այլ Փաշինյան, ով չի ունենա կարմիր գծեր ու կքանդի մեր արժեքային, ազգային համակարգերը ու անհամաձայն մարդիկ լուռ կհետևեն, իսկ համաձայն մարդիկ ծափահարություններով կդիմավորեն այդ մարդուն։
Մենք ունենք շատ լուրջ խնդիրներ մեր հասարակությունում, որոնց մասին պետք է խոսել, մարդկային խոսքը բուժում է ու տալիս լուծումներ, իսկ լռությունը ոչնչի մասին է։
📷 Լուսանկարներն արվել են վերջին ամիսներին՝ Տեր Հայկ քահանայի ու Արագածոտնի թեմի այլ հոգորականների համատեղ մատուցած ծեսերի ընթացքում, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Արագածոտնի Թեմ / Diocese of Aragatsotn of the Armenian Apostolic Church
03/03/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԱՑ ԴԱՍԻ
Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին Տ․Արամ քհն․Ասատրյան և Տ․ Թադե քհն․ Թախմազյան քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան (Ասատրյան) և Արամայիս (Թախմազյան) իրենց նախկին անուններով։
Հայտարարում ենք, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եկեղեցու կողմից Քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Եվ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն Եկեղեցու հետ հաղորդության, կանոնական և վարդապետական ծիրից ներս՝ հնազանդ և հավատարիմ մնալով Սուրբ Եկեղեցու և Սուրբ Հայրերի ավանդությանը և քահանայական ուխտին։
Իսկ երբ քահանան խախտում է իր ուխտը և Եկեղեցու (իրավասու եկեղեցական իշխանության) կողմից կարգալույծ է հռչակվում և զրկվելով քահանայական կարգից, շնորհից, օծումից ձևից և նշանից՝ դասվում է աշխարհականների շարքին (Բարսղի «Գիր կանոնական»)։ Այսինքն՝ ամբողջապես զրկվում է քահանայական իշխանությունը իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ:
Քահանայի առաքելությունը նախ և առաջ հովվական հոգևոր ծառայություն է, որն ինքնին և՛ նվիրապետական աստիճան է և՛ կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ընդունված վիճակ։
Միաժամանակ ընդգծում ենք, ոչ միայն կրոնական, վարդապետական, այլև խորապես հոգևոր և բարոյական կողմը։ Ուստի քահանայական ծառայությունը հիմնված է խղճի ազատության, հավատքի, եկեղեցական կարգի հանդեպ հնազանդության և հավատարմության վրա։
Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը և ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին,խղճին, դավանանքին և եկեղեցաբանական սկզբումնքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։
Խղճի և դավանանքի ազատությունը մերերկրում երաշխավորված է սահմանադրական և իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի և խաթարի հոգևորականի կամ շարքային բարեպաշտ հավատացյալի հոգևոր կյանքին, ազատ ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն, ըստ օրենքի, չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելուկամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս տիրույթում պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և նվիրական սրբությունների հանդեպ անարգալից վերաբերմունքի եւ պղծության:
Հետևաբար, նկատի առնելով վերոնշյալ հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է Եկեղեցու կանոնական կարգինև Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ ձեռնադրությամբ ստանձնած մեր սրբազան պարտավորությանը։
Հակառակ մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ չենք ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է դեպի հակականոնական ընթացքների, դեպի ուխտազանցություն և սրբապղծություն, որով և մեղսակից ենք դարձնում հավատացյալ հոտին։
Տեր Շնորհք աբեղա Պալոյան
Տեր Մկրտիչ քահանա Երանյան
Տեր Եղիշե քահանա Բարսեղյան
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Տեր Հայկ քահանա Քոչարյան
Տեր Նարեկ քահանա Սարգսյան
Տեր Փառեն քահանա Առաքելյան
Տեր Մուշե քահանա Վահանյան
Տեր Հովել քահանա Օհանյան
Տեր Սևակ քահանա Սարիբեկյան
Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Տեր Զորայր քահանա Կարապետյան
Տեր Ղևոնդ քահանա Գափոյան
Տեր Հայկ քահանա Սահակյան
Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան
Տեր Օշին քահանա Հայրապետյան
Տեր Մխիթար քահանա Ահարոնյան
Տեր Մեսրոպ քահանա Օհանյան
Տեր Նշան քահանա Թովմասյան
Մայր Եղիսաբեթ Մելետլյան
Արտակ սարկավագ Սաֆարյան
Վահագն սարկավագ Ստեփանյան
23/02/2026
«…Աղոթքն է մեր զորությունը…»
⸻
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհրդավոր այս շրջանում, թեմի հոգևոր դասը,
շարունակելով Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ թեմում կազմակերպված միասնական աղոթքները, երեկ մեկտեղվել էր Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղաղական ժամերգության:
Թեմի հոգևորականներին աղոթակից էին նաև Արթիկի թեմի քահանա հայրեր:
Հավատացյալները միասնաբար աղոթք բարձրացրեցին հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդի, հոգևոր հայրերի, անազատության մեջ գտնվող զավակների, գերության մեջ պահվող հայորդիների, ինչպես նաև հայրենիքի խաղաղության, մեր Սուրբ Եկեղեցու անսասանության, Հայոց Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։
Համատեղ աղոթքները վկայությունն են, որ երբ ժողովուրդը միաբանվում է Տիրոջ առաջ, հույսն ու հավատը առավել են զորանում։
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, անդրադառնալով Մեծ Պահքի կարևոր խորհրդին:
Միասնական ժամերգությունն ավարտվեց Հայր Սուրբ Պահպանիչ աղոթքով։
Համայնքի անդամներն ու Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները ուխտավորների համար սիրո ճաշ էին պատրաստել:
Սիրելի հավատացյալներ, կրկին տեղեկացնում ենք, որ Մեծ Պահքի ընթացքում միասնական ժամերգությունները շարունակվելու են ուրբաթ օրերին։
Հաջորդ միասնական աղոթքը տեղի կունենա, փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
0501