SANone Accounting
Հաշվապահական ծառայություններ, դասընթացներ, հաշվապահական խորհրդատվություն
13/03/2026
‼ Սեմինար-քննարկումը ներառելու է Հարկային օրենսգրքի շահութահարկին վերաբերող հոդվածների ներկայացում՝ կարևոր դրույթների շեշտադրմամբ, կից իրավական ակտերի քննարկում, խնդիրների լուծում, շահութահարկի հաշվարկի լրացում օրինակի հիման վրա ։
Սկիզբը՝ 🕖մարտի 18-ին և 25-ին՝ 19։00
🕒մարտի 21-ին՝ 15։00
☑️Մասնակցության վճարը 20,000 դրամ է։
Ուշադրություն՝ էջի հետևորդների համար կգործի 5,000 դրամ զեղչ, իսկ մեր բոլոր նախկին և ներկա ուսանողների և հաճախորդների համար արժեքը կզեղչվի 10,000 դրամով։
Գրանցման համար գրեք մեր էջին կամ զանգահարեք 093 326031 :
#շահութահարկ
20/01/2026
🧑🌾 Լավ նորություն՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար
Ինչպես գիտեք, կառավարությունը տևական ժամանակ աջակցում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ տարբեր ծրագրերի միջոցով:
Սակայն կար մի խնդիր, որի մասին նշում էին աջակցություն ստացող տնտեսվարողները: Սուբսիդիաները, որոնք տրամադրվում են ծախսերի փոխհատուցման համար, դիտարկվում են որպես եկամուտ՝ դրանց ստացման պահին, ստեղծելով անհամաչափ հարկային բեռ։
Խնդիրը լուծելու համար ֆինանսների նախարությունը մշակել և ԱԺ-ի դատին է ներկայացրել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Նախաձեռնությամբ սահմանվում է արտոնյալ կարգավորում այն շահութահարկ վճարողների համար, որոնք պետական ծրագրերով աջակցություն են ստանում։ Այսուհետ սուբսիդիաները, որոնք տրամադրվում են ծախսերի փոխհատուցման համար, այլևս չեն դիտարկվի որպես եկամուտ ստացման պահին՝ ազատելով բիզնեսին անհարկի հարկային բեռից։
Ավելին, նոր դրույթները հետադարձ ուժով կկիրառվեն 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։
Նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված նիստին և ներառված է վաղը գումարվելիք լիագումար նիստի օրակարգում:
03/01/2026
📍Նոր տարի, նոր նպատակներ, նոր մասնագիտություն,
իսկ մեզ մոտ՝ ՆՈՐ ԽՄԲԵՐ
💵Դասընթացը կապահովի պրակտիկ գիտելիքներ և գործնական հմտություններ նրանց համար, ովքեր ցանկանում են 0-ից սովորել և աշխատել որպես հաշվապահ, կամ բիզնեսի սեփականատերերի համար՝ բիզնեսի հաշվառման և հարկման գործընթացները ավելի ճիշտ պատկերացնելու և կազմակերպելու համար ։
▶️ Դասընթաց սկսնակների համար ցերեկային խումբ /Փուլ 1/
Սկիզբը՝ 20.01.26թ.
Ժամերը՝
/օրերը կհամաձայնեցվեն մասնակիցների հետ/
Դասընթացավար՝ Արմանուշ Հակոբյան
▶️ Դասընթաց սկսնակների համար երեկոյան խումբ /Փուլ 1/
Սկիզբը՝ 12.01.26թ.
Ժամերը՝ 18։30 - 20։30
Օրերը՝ երկուշաբթի և հինգշաբթի
Դասընթացավար՝ Էլինա Ստեփանյան
▶️ Հաշվապահների վերապատրաստման դասընթաց
/Փուլ 2՝ խորացված ԱԱՀ, արտադրություն, շահութահարկ /
Սկիզբը՝ 13.01.26թ.
Ժամերը՝ 18:30-20:30
Դասընթացավար՝ Արմանուշ Հակոբյան
▪️Ծրագրում՝ Տեսական և գործնական գիտելիքներ, Հարկման համակարգերի մանրամասն ուսումնասիրություն, կադրային հաշվառում, ՀԾ, հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում, հաշիվների էլեկտրոնային դուրսգրում, excel-ի գործիքների կիրառում
▪️ Մինչև 8 հոգանոց խմբեր
▪️ Տևողությունը՝ 4 ամիս կամ 6 ամիս
▪️ Աշխատելու հնարավորություն սկսած 3-րդ ամսվանից
▪️ Վերջում՝ ավարտական վկայական և աշխատելու համար գիտելիքների հագեցած պաշար, աշխատանքի առաջարկ այլ ընկերություններում՝ կախված քննության արդյունքներից
▪️ Փորձնական դասի հնարավորություն
👉Մանրամասների, ծրագրին ծանոթանալու կամ գրանցման համար խնդրում ենք գրել մեր էջին կամ զանգահարել
+374 93326031
#հաշվապահական #դասընթացներ
30/09/2025
26/07/2025
📣 Հաշվապահության ամառային դպրոց սկսնակների համար 🌞📚
Ուզո՞ւմ ես սկսել հաշվապահության ուսուցում հստակ հիմքերից և պրակտիկ հմտություններով՝ ընդամենը 3 շաբաթում: Միացի՛ր մեր ամառային դպրոցին սկսնակների համար:
Դասընթացը հատկապես օգտակար կլինի․
✔️ ավագ դպրոցի աշակերտների համար՝ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու նպատակով
✔️ տնտեսագիտական բաժինների առաջին կուրսեցիների համար՝ բուհական ուսումից առաջ ամուր բազա ունենալու համար
📌 Սկիզբը՝ օգոստոսի 4-ին
📍 Վայրը՝ Խորենացի 47/7, մեր գրասենյակում
⏰ Դասաժամերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ | 12։00-14։00
🕘 Տևողությունը՝ 3 շաբաթ | 9 դաս
🔹 Ինչի՞ մասին ենք խոսելու՝
✅ Հաշվային պլանի կառուցվածք
✅ Հաշիվների T-ձևեր
✅ Գործարքների գրանցում կրկնակի գրանցման եղանակով
✅ ՀԾ-Հաշվապահ 7 ծրագրի կիրառություն
✅ Հաշիվների դուրսգրում ՀԾ-ում և taxservice.am կայքով
✅ Ստացված հաշիվների մուտքագրում ՀԾ
✅ Հարկերի տեսակներին ընդհանուր ծանոթացում
💰 Դասընթացի արժեքը՝ ընդամենը 20,000 դրամ
📩 Գրանցվելու համար գրի՛ր մեզ ֆեյսբուքում
📞 Կամ զանգահարիր՝ 093 32 60 31
Տեղերը սահմանափակ են — բաց մի թող այս հնարավորությունը, օգտագործիր ամռան վերջին ամիսը սուպեր արդյունավետ կրթության համար! 🌟
Contact the business
Telephone
Website
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |