BookMarked

BookMarked

Share

Գրքերի օնլայն վաճառք:
Շատ ավելի մատչելի, քան գրախանութում:

07/12/2021

Նորից առկա✨

14/06/2021

Ասում են՝ «Փոքրիկ Իշխանը» պետք է կարդալ մի քանի անգամ, քանի որ տարբեր տարիքում ու կյանքի ժամանակահատվածում գիրքը նորովի է ընկալվում ու բացահայտվում։

🤔 Իսկ դուք գիտեի՞ք, որ հենց հեքիաթի հեղինակ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին է պատկերազարդել գիրքը։

Գրքի այս տարբերակը՝ պատկերազարդ, կտորե էջանշանով և յուրահատուկ կոշտ կազմով, հրաշալի՜ նվեր կլինի և՛ նրանց համար, ովքեր գիրքը առաջին անգամ պետք է ընթերցեն, և՛ այս հեքիաթի սիրահարների համար, քանի որ այն յուրահատուկ տեղ կզբաղեցնի նրանց գրադարանում։

Գրքի արժեքն է 2000 դրամ։
Գործում է առաքում Երևանի տարածքում և ՀՀ մարզերում փոստի միջոցով։

18/05/2021

• 1931 թվականին Չինաստանի նահանգներից մեկն արգելել է գրքի ընթերցանությունն ու վաճառքը, քանի որ ըստ նահանգի ղեկավարության, չի կարելի մարդկանց և կենդանիներին ցույց տալ հավասար դիրքերում և անթույլատրելի է, որ կենդանիները խոսեն մարդկային լեզվով։🐇

• Գիրքը կարդալուց հետո Անգլիայի Վիկտորիա թագուհին ցանկացավ ծանոթանալ Լուիս Քերոլի մյուս գրվածքների հետ և հիասթափություն ապրեց, իմանալով որ դրանք միայն մաթեմատիկային վերաբերող հոդվածներ են։🥱

• Գոյություն ունի Ալիսը հրաշքների աշխարհում ախտանիշ (անգլ.՝ Alice in Wonderland syndrome, AIWS) անունով մի հիվանդություն, որն ունեցողներն իրենց շրջապատի առարկաները տեսնում են փոքրացված և նրանց թվում է, թե դրանք գտնվում են ավելի հեռու, քան իրականում է։ 👀

📖 փափուկ կազմ
🪆 ռուսերեն
🤪 աբսուրդ գրականություն
💸 1100 դրամ

Want your business to be the top-listed Shop in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

Yerevan