Move2Armenia

Move2Armenia

Share

👉✅️ Друзья, наш активный канал https://t.me/move2armenia «Ծրագրերի զարգացման գրասենյակ» հիմնադրամ

Photos from Move2Armenia's post 15/10/2025

Фотоотчет нашего очень теплого мероприятия, которое состоялось 13-го октября.
Наша первая лекция на английском и знаете, есть куда расти😌
(Желание было загадано💪💪)

Говорили об Армении в христианстве, глубого и восхощенно. Вывод один и непоколебим, нам еще предстоит совершить много открытий и разгадать не одну тайну.

Много впечатлений и информации, очень тронула история монастыря святого Акопа, который стоял прямо на горе Арарат. Да-да, прямо на горе🏔 Он был разрушен землетрясением в 1840 году.

Спасибо, Jacob Pursley

01/10/2025

Ողջույն։ Այսօր մեր առաջին առասպելական չորեքշաբթին է։ Եվ իհարկե, պիտի սկսենք Հայկի և Բելի առասպելից։

Խորենացին գրում է որ ⬇️

"Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիտ գանգուր մազերով, վառվռուն աչքերով... դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնավորության դեմ"... 😍

➡️ քանի որ "Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և բոլոր երկիր գրավել"։

Բելի բախտը շատ էր բերել ուրեմն։

Եվ Հայկը "Բաբելոնում Արամանյակ որդին ծնելուց հետո... չվեց դեպի Արարադի երկիրը"։ 🏔️

Միանգամայն տրամաբանական է, որ Բելին դա դուր չեկավ։ Չէ՞ որ դա մանրուք չէր, այլ՝ ազատամտության նախադեպ։

Ու Բելն իր խոսքն է հասցնում Հայկին.

📩 "Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր, սակայն տաքացրո՜ւ և մեղմացրո՜ւ քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով խաղաղ ապրիր՝ որտեղ որ կհաճես իմ երկրում"...

Կարծես թե խոսքը զուտ հպարտության մասին է...

Թե ինչ եղավ հետո, բոլորս էլ գիտենք։

Հայկը մերժեց՝ "խստությամբ պատասխանելով"։ Պատերազմ սկսվեց, որում Բելը "հանդարտ կանգնած էր մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում". նրա զորքը տասնյակ անգամ գերազանցում էր Հայկի ցեղը, ուրեմն ինչո՞ւ պիտի մտահոգվեր։

Բայց Հայկն իր աջ կողմում կանգնեցրեց որդուն՝ Արամանյակին, իսկ ձախ կողմում նրա որդուն՝ Կադմոսին, որովհետև երկուսն էլ "աղեղ և սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին"։ ⚔️

Իսկ ինքն "իրեն առաջ է նետում, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը,... անցնելով Բելի թիկունքի միջով, գետին է խրվում"... 🏹

Սա հայ ժողովրդի կարևորագույն առասպելն է։ Նրանից հետո ուզում ես ուղղել հազար տեղից կոտրված ողնաշարդ ու բացել թևերդ։

Իսկ ամենակարևորը՝ սա պատմություն է այն մասին, թե ինչպես և ինչու է աշխարհում ստեղծվել Հայաստանը։

Ինչպեսը գիտենք։ Հայկի զավակներին ու որդիները տարածվում են ողջ Հայկական լեռնաշխարհով ու ստեղծում-շենացնում են Հայքը։

Հայագետ Արմեն Պետրոսյանը նույնիսկ կարծում է, որ հենց այս առասպելում են ամփոփված հայ ժողովրդի տիեզերածին (Հայկի որդիների՝ Հայկական լեռնաշխարհի գետերը, լճերն ու լեռներն իրենց անուններով կոչելը հավասարվում է աշխարհաստեղծմանը), աստվածածին (Հայկն ու որդիները ներկայացնում են հայկական պանթեոնի աստվածներին) և ազգածին (ըստ ավանդության՝ հայոց նախարարների տոհմերը ևս սերում են Հայկի զավակներից) առասպելները։

Բայց մեզ համար, թերևս, ավելի կարևոր է այդ ինչու-ն. ինչո՞ւ է փոթորկահույզ աշխարհում ի հայտ գալիս Հայքը։

Այս հարցին պատասխանել է աստվածաբան Գեորգի Արությունովը. "Որպեսզի աշխարհը բռնապետության այլընտրանքն ունենա"։

Գիտե՞ք, իրականում գուցե աշխարհին պետք էլ չէ այդ այլընտրանքը։ Բայց այն մե՜զ է պետք։

Մեր պատմությունն սկսվում է չարին հակառակվելուց, բռնությանը չհնազանդվելուց, ազատության պայքարից։

Հիշենք դա։ Ու թող նախնիների ուժը մեզ հետ լինի։ 🙏

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00