Primus Med
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Primus Med, Vitamins/Supplements, Nar Dos 2, Yerevan.
18/06/2026
Լինո՞ւմ է այնպես, որ երկարատև լարված աշխատանքից հետո զգում եք, որ հիշողությունը սկսում է դավաճանել, իսկ անհանգստության ու տագնապի զգացողությունը թույլ չի տալիս լիարժեք հանգստանալ:
Շատերը կարծում են, թե ուշադրության կենտրոնացման անկումը կամ մկանային տհաճ թրթռոցները պարզապես անցողիկ հոգնածություն են: Իրականում, երբ մեր նյարդային համակարգը գտնվում է գերլարված վիճակում, օրգանիզմն ավելցուկային քանակությամբ սթրեսի հորմոն է արտադրում, որը սպառում է ուղեղի էներգետիկ պաշարները: Ուղեղի բջիջներին անհրաժեշտ է հատուկ պաշտպանություն, սակայն մագնեզիումի սովորական տեսակները գրեթե չեն հասնում նյարդային համակարգի ամենախորը բջիջներին:
Primus Med-ի ՏՐԻՈԶԵԹ-ը մշակված է մագնեզիումի բացառիկ ձևով՝ L-տրեոնատով, որն ունակ է անցնել արյունաուղեղային պատնեշը և սնուցել ուղեղը հենց բջջային մակարդակում։
11/06/2026
Սիրելի՛ դեղագետներ և դեղագործներ, Primus Med-ի թիմը շարունակում է իր մեծ շրջագայությունը Հայաստանի մարզերով, և մեր հաջորդ հանդիպումները տեղի կունենան Սյունիքում և Արագածոտնում:
🌲 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Հունիսի 17 (Չորեքշաբթի) - ք. Կապան, Three Ways հյուրանոց, ժամը՝ 10:00 և 16։00
Հունիսի 18 (Հինգշաբթի) - ք. Գորիս, Tigran հյուրանոց, ժամը՝ 10։00 և 16:00
☀️ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Հունիսի 19 (Ուրբաթ) - Vineyard restaurant, ժամը՝ 16:00:
Հունիսի 20 (Շաբաթ) - Vineyard restaurant, ժամը՝ 10:00:
Խնդրում ենք նախապես կապ հաստատել մեզ հետ Ձեր մասնակցությունը հաստատելու համար, քանի որ տեղերը նախատեսված են որոշակի քանակությամբ լսարանի համար:
Ուղարկե՛ք այս հրավերը Ձեր այն գործընկերներին, ովքեր աշխատում են Սյունիքում կամ Արագածոտնում: Շուտով կհանդիպե՛նք:
10/06/2026
Ինչո՞ւ է Ցինկը համարվում օրգանիզմի ամենաբազմաֆունկցիոնալ և կարևոր հանքանյութերից մեկը:
Մեր մարմնում կան գործընթացներ, որոնք անդադար էներգիա և հորմոնալ հավասարակշռություն են պահանջում: Ցինկը մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտային ռեակցիաների: Երբ այն պակասում է, տուժում է ոչ միայն արտաքին տեսքը, այլև ներքին կարևոր ֆունկցիաները՝ ինսուլինի արտադրությունից մինչև հորմոնալ սինթեզ: ՏԵՆԶԱՐՈԼ պրեպարատն ապահովում է օրգանիզմը հենց ցինկի բարձր յուրացվող՝ արգինատային ձևով:
✅ Այն աջակցում է հորմոնալ հավասարակշռությանը՝ խթանելով տեստոստերոնի սինթեզը և ինսուլինի բնականոն արտադրությունը։
✅ Աջակցում է վերարտադրողական առողջությանը՝ նպաստելով սպերմատոգենեզի խթանմանը և տղամարդկանց առողջության պահպանմանը։
✅ Բարելավում է արտաքին տեսքը՝ կարգավորելով ճարպագեղձերի գործունեությունը։ Օգնում է մաշկին մնալ մաքուր ու առողջ։
Ընդունման անհատական կուրսի համար խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:
09/06/2026
🌳 Կարո՞ղ են արդյոք տարբեր ոլորտների առաջատար ընկերությունները միավորվել և ստեղծել մեկ ընդհանուր, առողջ էկոհամակարգ:
Մենք հաճախ ենք լսում «սոցիալական պատասխանատվություն» տերմինը, բայց այն իրական արժեք է ստանում միայն գործնական քայլերի շնորհիվ: Ինչպես մեր բնականոն նյութափոխանակության համար անհրաժեշտ է տարբեր վիտամինների և հանքանյութերի սիներգիա, այնպես էլ հասարակության առողջության համար կարևոր է պատասխանատու բիզնեսների համագործակցությունը: Պրիմուս Մեդը, որպես կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող առաջատար հայկական ընկերություն, իր պատասխանատվությունն է համարում ոչ միայն բարձրորակ պրեպարատների ստեղծումը, այլև այն միջավայրի պահպանումը, որտեղ ապրում ենք մենք և մեր սպառողները:
Հպարտությամբ կիսվում ենք շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակում EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն և AREGA ընկերությունների հետ համատեղ իրականացված նախաձեռնության ընթացքի Պրիմուսցիների լուսանկարներով։
Այս նախաձեռնությունը կարևոր է մեզ համար քանի որ՝
Յուրաքանչյուր տնկված ծառ քայլ է դեպի ավելի կանաչ, թթվածնով հարուստ և առողջ ապագա։
Մենք ապացուցեցինք, որ էներգետիկայի և առողջապահության ոլորտները կարող են միավորվել մեկ ընդհանուր գաղափարի՝ կայուն զարգացման շուրջ:
Մեր ողջ անձնակազմը սիրով ներդրեց իր ուժերը հողի խնամքի և շրջակա միջավայրի բարելավման գործում:
🎙️ Եվ Պրիմուսցիների ուղերձը.
Օրգանիզմի ներքին հավասարակշռությունը սկսվում է արտաքին միջավայրի ներդաշնակությունից: Եղե՛ք պատասխանատու Ձեր մարմնի և Ձեզ շրջապատող բնության նկատմամբ:
Ի՞նչն է տարբերում սովորական վիտամինները պրեմիում դասի առողջարար հավելումներից: Պատասխանը պարզ է՝ պատասխանատվության մակարդակը յուրաքանչյուր դետալի նկատմամբ:
Մենք սովոր ենք տեսնել վերջնական արդյունքը դեղատան դարակներում: Սակայն իրական որակը ծնվում է այնտեղ, որտեղ տեղի է ունենում գիտության և թիմային փորձի համադրումը:
Պրիմուսցիների ամենամսյա ժողովները պարզապես հանդիպումներ չեն: Դրանք խիստ վերահսկողության, հաշվետվության և նոր կլինիկական տվյալների ներդրման հարթակ են, որտեղ քննարկվում է յուրաքանչյուր բաղադրիչի կենսամատչելիությունն ու անվտանգությունը։
Ահա թե ինչ է կատարվում մեր ամենամսյա քննարկումների հիմքում.
• Ուսումնասիրում ենք միջազգային առաջատար փորձը, որպեսզի մեր արտադրանքը համապատասխանի որակի ամենախիստ չափանիշներին։
• Յուրաքանչյուր բանաձև, ներառյալ մեր նոր BISGLYZEN-ը, անցնում է բազմափուլ քննարկումների միջով՝ նյարդային համակարգի բնականոն աշխատանքին առավելագույնս աջակցելու համար։
• Մեր թիմի հիմնական նպատակը Ձեզ հավաստի, անվտանգ և ենթադրական տեղեկատվությունից զերծ լուծումներ առաջարկելն է:
02/06/2026
Սիրելի դեղագետ/դեղագործներ շուտով կհանդիպենք Արարատի մարզում։
Վերապատրաստումների ընթացքում մենք փոխանցում ենք Ձեզ այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում հասնել Ձեր առաջ դրված նպատակներին և բավարարել գործատուի ակնկալիքները։
Շտապեք գրանցվել և հաստատել Ձեր մասնակցությունը, տեղերը սահմանափակ են։
Ուրախ նորություն Primus Med-ից մեր սիրելի դեղագետ/դեղագործ-ների համար:
Մենք հավատում ենք, որ շարունակական կրթությունն ու փորձի փոխանակումը լավագույն ներդրումն են առողջապահական ոլորտի զարգացման մեջ: Ձեզ ենք ներկայացնում հունիս ամսվա մեր վերապատրաստման դասընթացների ժամանակացույցը:
📍 Հունիսի 6 - Արարատի մարզ (ներառում է Վեդի, Արարատ, Մասիս, Արտաշատ և հարակից տարածքները):
📍 Հունիսի 17 - Կապան (ներառում է Կապան, Մեղրի և հարակից տարածքները):
📍 Հունիսի 18 - Գորիս (ներառում է Գորիս, Սիսիան և հարակից տարածքները):
📍 Հունիսի 19,20 - Աշտարակ (ներառում է Ապարան, Աշտարակ, Թալին և հարակից տարածքները):
Մեր բոլոր հանդիպումներն անցնում են անմիջական, ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր հարց ստանում է իր գիտականորեն հիմնավորված պատասխանը։
Բաց մի՛ թողեք Ձեր մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորությունը: Մանրամասների համար գրեք մեր էջին:
Սիրով սպասում ենք բոլորին:
Շատ մարդիկ մտածում են, որ մշտական լարվածությունն ու դյուրագրգռությունը հոգնածության արդյունք են: Իրականում դա ավելի հաճախ կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան։
Պրիմուսցիները քաղաքի տարբեր կետերից միավորվել են՝ Ձեզ հայտնելու մի կարևոր նորություն։
-ն արդեն հասանելի է քաղաքի դեղատներում։
Այս վիտամինային համալիրը ստեղծված է ներքին հանգստությանն աջակցելու համար.
🟢օգնում է նվազեցնել սթրեսային գործոնների բացասական ազդեցությունը
🟢կարգավորում և լրացնում է վիտամին B12-ի պակասը
🟢ընդամենը 1 փչում լեզվի տակ՝ օրական 1 անգամ
🟢այլևս կարիք չկա հաբեր կուլ տալու կամ ջուր փնտրելու
🟢ունի ելակի նուրբ ու թարմացնող համ
Ներդրում կատարեք Ձեր առողջության և հանգստության մեջ։
Առողջության մասին՝ հետաքրքիր ու խաղային ֆորմատով։
Պրիմուս Մեդ-ի թիմը ներկայացնում է սեփական ինտելեկտուալ մարտահրավերը։ Մարդու մարմնի ամենամեծ օրգանից մինչև արյան մեջ շաքարի կարգավորման համար պատասխանատու կարևորագույն միներալը.
Հուսով ենք գիիտելիքից բացի նաև ժպիտ կպարգևենք Ձեզ։
Դիտեք մեր հոլովակը, լիցքավորվեք դրական էներգիայով ու բացահայտեք օգտակար փաստերը մեզ հետ։
Գիտելիք, որը վերածվում է արդյունքի.
Primus Med-ը Կոտայքի մարզում էր:
Այսօր իրականացրեցինք վերապատրաստման հերթական կրեդիտավորված դասընթացը մեր հարգելի դեղագետ/դեղագործների համար:
Մեր հանդիպումները պարզապես տեսություն չեն, դրանք իրական աշխատանքային գործիքներ են: Քննարկեցինք սննդային հավելումների ճիշտ խորհրդատվությունն ու վաճառքի ժամանակակից մեխանիզմները, որոնց արդյունքում մասնակիցները ստացան արժեքավոր հմտություններ:
Այս հմտությունների կիրառումը լավ տարբերակ են թե՛ առօրյայում այցելուներին գրագետ մասնագիտական խորհուրդներ տալու, թե՛ աշխատավայրում բարձր ցուցանիշներ ապահովելու համար:
Ջերմ մթնոլորտ, բուռն քննարկումներ և ևս մեկ քայլ առաջ՝ դեպի կատարելություն:
Շնորհակալ ենք վստահության և մեր կողքին լինելու համար 🤍
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Yerevan
0070
Opening Hours
| Monday | 10:30 - 18:00 |
| Tuesday | 10:30 - 18:00 |
| Wednesday | 10:30 - 18:00 |
| Thursday | 10:30 - 18:00 |
| Friday | 10:30 - 18:00 |