Piruza Simonyan Neuro

Piruza Simonyan Neuro

Share

Բժիշկ-նյարդաբան 👩🏻‍⚕️
Ապացուցողական նյարդաբանություն 🧠🔨
Գիտության պոպուլյարիզացիա 🧬

Photos from Piruza Simonyan Neuro's post 11/10/2023

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԻԳՐԵՆ

Միգրեն ունեցող կանանց մեծամասնության մոտ հղիության ընթացքում ցավային նոպաները լինում են հազվադեպ կամ ընդհանրապես չեն զարգանում: Սակայն որոշ կանանց մոտ կարող է դիտվել լրիվ հակառակ պատկեր:

Եթե մինչ հղիությունը ընդունել եք որոշակի դեղորայք, ապա հղիության ընթացքում միգրենի թերապիան պետք է վերանայել. հղիության ժամանակ թույլատրելի դեղերի քանակը խիստ սահմանափակ է:

Շատ կարևոր է հղիության ընթացքում ուշադրություն դարձնել կենսաձևին: Գլխացավեր կարող են առաջանալ հոգնածությունից, քնի խանգարումից, էմոցիոնալ գերլարվածությունից, ջրազրկումից և այլն: Խուսափել դրանցից ձեզ կօգնի գլխացավի օրագիրը:

Եթե այնուամենայնիվ զարգացել է գլխացավ, ապա փորձեք կիրառել ոչ դեղորայքային մեթոդներ՝ քայլք մաքուր օդին, շնչառական գիմնաստիկա, հանգիստ, քուն, մեկ բաժակ սուրճ կամ թեյ, ինչպես նաև Cefaly սարքի միջոցով վերակնային նյարդի ստիմուլյացիա (նկ.2):

Եթե ցավը պահպանվում է, ապա կարելի է ընդունել Պարացետամոլ, որը համարվում է ամենաանվտանգ դեղը, որ կարելի է ընդունել հղիության ժամանակ։

Ինչ վերաբերում է տրիպտաններին, ապա դրանք հղիության ժամանակ ցուցված չեն, քանի որ չկան հետազոտություններ դրանց անվտանգության վերաբերյալ:

Ծանր և հաճախակի գլխացավերի դեպքում դեղորայքի չարաշահումից խուսափելու հաշար հարկավոր է դիմել բժշկի՝ պրոֆիլակտիկ թերապիա սկսելու համար:

Առողջ եղե’ք:

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ադոնցի 6/2
Yerevan

Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 11:00 - 17:00
Wednesday 11:00 - 17:00
Thursday 11:00 - 17:00
Friday 11:00 - 17:00
Saturday 11:00 - 17:00