DarwinLabs
DarwinLabs (ex-Coronatest) is an Armenian tech company. Our team is proud to shape the future of the healthcare in Armenia and beyond.
15/07/2022
🔬Հելիկոբակտեր պիլորի (H.Pylori) մանրէն քայքայում է ստամոքսի լորձաթաղանթը՝ առաջացնելով գաստրիտ կամ ստամոքսի խոց:
Helicobacter pylori-ի նկատմամբ IgG դասի հակամարմինների հայտնաբերման հետազոտությունը նույն մանրէով վարակվածությունը հաստատող մարկեր է:
Այս հակամարմինները սկսում են արտադրվել վարակվելուց 3-4 շաբաթ անց: H.pylori-ի նկատմամբ հակամարմինների բարձր մակարդկը կարող է պահպանվել մանրէի ոչնչացումից որոշ ժամանակի ընթացքում:
H. pylori-ով վարակումն ընթանում է սննդային, ֆեկալ-օրալ և կենցաղային ճանապարհներով:
Ներկայում H. pylori-ն երկրագնդում ամենատարածված վարակներից է: Այս
մանրէի հետ են կապում այնպիսի հիվանդությունների զարգանալը, ինչպիսիք են քրոնիկ գաստրիտը, ստամոքսի և տասներկումատյա աղու խոցային հիվանդությունները: Ստամոքսի լորձաթաղանթի վնասումը պայմանավորված է միկրոօրգանիզմի ուղղակի, ինչպես նաև H.pylori-ի ագրեսիայի գործոնների ազդեցություններով:
Ստամոքսում H.Pylori մանրէի առկայության ախտանիշներն են՝
▫️ստամոքսում ցավի զգացողություն սնունդ ընդունելուց հետո,
▫️ստամոքսի այրոց,
▫️վքնածություն,
▫️տհաճ հոտ բերանից,
▫️սրտխառնոց, փսխում,
▫️փորկապություն,
▫️ախորժակի կորուստ,
▫️արյան հետքեր կղանքում։
DarwinLabs-ում հնարավոր է կատարել հելիկոբակտեր պիլորի մանրէների նկատմամբ հակամարմինների և հայտնաբերման թեստավորում:
🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:
☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն
07/07/2022
Հակամյուլլերյան հորմոնը առանձնահատուկ նյութ է, որն առկա է և՛ կնոջ, և՛ տղամարդու օրգանիզմում։ Այն ակտիվորեն ազդում է հյուսվածքների ձևավորման և աճի վրա՝ մեծ դեր խաղալով նաև վերարտադրողական
կարողությունների հարցում։
🙎♂️Այս հորմոնը տղամարդու օրգանիզմում առանձնահատուկ
նշանակություն է ձեռք բերում սաղմնային և սեռական հասունացման
շրջանում։ Այն սկսում է ձևավորվել դեռևս սաղմնային շրջանում և
պատասխանատու է մյուլլերյան ծորանների՝ ապագա սեռական
օրգանների սաղմնային գոյացությունների հետզարգացման համար։
🙍♀️Կնոջ օրգանիզմում ՀՄՀ-ն արտադրվում է ներարգանդային շրջանում և
մինչև սեռական ֆունկցիայի մարումը, սակայն մինչև սեռական
հասունացումը հորմոնի մակարդակը ցածր է լինում և բարձրանում է
սեռական հասունացումն սկսելուն պես։
Արյան մեջ ՀՄՀ-ի մակարդակի որոշման հետազոտությունն անցկացնում
են, որպեսզի՝
▫️գնահատեն տղամարդու սեռական ֆունկցիան,
▫️որոշեն վաղաժամ սեռական հասունացումը կամ դրա ուշացումը,
▫️հայտնաբերեն ձվարանների ուռուցքները կամ պոլիկիստոզը,
▫️հասկանան կնոջ անպտղության պատճառը։
DarwinLabs-ում հնարավոր է ստուգել հակամյուլլերյան հորմոնի ցուցանիշի մակարդակը:
🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:
☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին և մենք կմոտենանք Ձեր նախընտրած վայր Ձեզ հարմար ժամին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն
30/06/2022
👩⚕️Կորտիզոլն ածխաջրատային, սպիտակուցային և ճարպային փոխանակության կարգավորիչն է: Այն այլ կերպ կոչվում է սթրեսային հորմոն:
Կորտիզոլը ստիպում է օրգանիզմին ծանրաբեռնված աշխատել, որն էլ մեծացնում է ինսուլինի և սրտային նոպաների ռիսկը: Բարձր կորտիզոլը իջեցնում է Ca-ի յուրացման պրոցեսը՝ ոսկրերը դարձնելով էլ ավելի փխրուն: Այն իջեցնում է իմունիտետը, և օրգանիզմը էլ ավելի ընկալունակ է դառնում տարբեր հիվանդությունների և ինֆեկցիաների նկատմամբ:
Կորտիզոլի շարունակական բնույթ կրող բարձր մակարդակը կապվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են քաշի ավելացումը, տագնապի մշտական զգացողությունը, քնի խանգարումները, հորմոնալ խախտումները, վերարտադրողական խնդիրները։
DarwinLabs-ը կազմակերպում է արյան լաբորատոր հետազոտություններ տնայցով: Պարզապես զանգահարեք ստորև նշված հեռախոսահամարներից մեկին, և սպասարկման բաժնի մեր մասնագետները այց կգրանցեն Ձեզ հարմար վայրում և ժամին:
🌐 Լաբորատոր ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` www.darwinlabs.am:
☎️ Մանրամասն տեղեկատվություն ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք 094050451 կամ 011333633 հեռախոսահամարին:
#թեստավորում #լաբորատորիա #արյուն
Click here to claim your Sponsored Listing.
Contact the practice
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 01:00 |
| Tuesday | 09:00 - 01:00 |
| Wednesday | 09:00 - 01:00 |
| Thursday | 09:00 - 01:00 |
| Friday | 09:00 - 01:00 |
| Saturday | 09:00 - 01:00 |
| Sunday | 09:00 - 01:00 |