HR Help
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from HR Help, Legal, Yerevan.
Երբ պետք է իրականացնի գործատուն վարձու աշխատողի ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը;
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ: Իսկ այն դեպքում, երբ դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով (եթե , օրինակ, աշխատողն արձակուրդի դիմումը գրել է արձակուրդը սկսելուց մեկ օր առաջ), ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Ընդ որում, եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը չի վճարվում սահմանված ժամկետում (վերը նշված՝ համապատասխանա ժամկետում) աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:
Սիրով՝ Սահակյան
27/09/2024
Վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի որ օրերի համար է տրվում :
Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից:
Սիրով՝ Սահակյան
Ինչ է Ժամանակավոր անաշխատունակության նպաստը և որ օրենքով են կարգավորում նշված հարցերը:
1. միջոցով մասնակիորեն փոխհատուցվում է աշխատող անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
հետ կապված հարցերը կարգավորվում են օրենքով:
#Սիրով՝_Սահակյան
Click here to claim your Sponsored Listing.