MD_Mkhitaryan
10/05/2026
Էս մի քանի հրաշք նկարներն էլ եմ ուզում թողնել էջում. էն չարաճճի ու մինչև հոգու խորք ներթափանցող ժպիտն ու հայացքը, հաջորդ նկարի դերասանական ձիրքն ու հմայքն ու երրորդի՝ Լունային, ուղղակի Լունային, հազարավոր բառերի փոխարեն 🩷🤍
10/05/2026
Չէ, մենք բոլորովին չենք սպասում, թե պիտի բժշկի ուղին ընտրես ծնողներիդ նմանվելու համար ու ոչ էլ հատուկ նպաստելու ենք դրա ընտրությանը (նկարների միտքը պատահական էր, խաղից ծնված), այլ՝ սատարելու ենք քեզ քո բոլոր ընտրություններում, փորձառություններում, որ կնախընտրես անցնել, դասերում, որ պիտի քաղես...
Լինելու ենք կողքիդ գիշեր, թե ցերեկ, ուրախության, թե տխրության մեջ, թիկունքումդ, ապահով, անվտանգ, տաքուկ, որ իմանաս՝ մաման ու պապան սարեր շուռ կտան քեզ համար, որ վստահ լինես՝ բժիշկ, մատնահարդար, օդաչու, թե փիլիսոփա, ազատ ես ընտրել, բացահայտել, գուցե՝ մի տեղ հիասթափվել, մտքափոխվել, ապա՝ նորից փորձել, միայն թե առաջ, միշտ առաջ գնալ ու կյանքին հաղթել...
1200գ միսիկից ստեղծված մեր ուժեղ ու լուսավոր արարած, մեր յուրահատուկ ու եզակի, մեր հոգին հանող ու միաժամանակ ջերմացնող աղջիկ, թող շնորհավոր լինի տարեդարձդ🎂
Շարունակիր փայլել ու շողալ, մեր լուսին Լունա 🌙
22/04/2026
Կարծում եմ՝ սա անվերջ պետք է կրկնել, որ մտապահենք, վերհիշենք ու էլ երբեք չմոռանանք!
Թերթելով նկարը կտեսնես ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի կողմից առաջարկված անվտանգ էկրանային ժամանակի պահպանման կանոնները։ Նույնը թողնում եմ ստորև հայերեն լեզվով 🙂🙃👇🏻։
Եվ այսպես՝
⛔️Մինչև 18 ամսականը՝ առհասարակ ոչ մի էկրան (բացառություն են կազմում վիդեոզանգերը հեռվում բնակվող ծանոթ-բարեկամների հետ, դա էլ՝ մի պահ)
⛔️18ամս-2տ՝ դիտել միասին, շատ կարճատև ու միայն ուսուցողական կոնտենտի հոլովակներ (օրինակ՝ զուգարանային վարժանքների կամ ձեռքերի հիգիենայի պահպանման մասին)։ Ի դեպ՝ չթողնել երեխային մենակ էկրանի առջև!
⛔️2տ-5տ՝ մինչև 1ժ ողջ օրվա կտրվածքով! Կրկին՝ դիտել միասին՝ քննարկելով տեսածը։
⛔️>6տ՝ պայմանավորվեք երեխայի հետ էկրանների կիրառման ժամաքանակի մասին էնպես, որ դա չազդի նրա դասապատրաստումների, քնի և առհասարակ վարքագծի վրա։
Ու հիշեք՝ էկրանը երեխայից խլելը հարցի լուծում չէ, փոխարենը պետք է առաջարկվի այլընտրանք (օրինակ՝ բակում միասին գնդակ խաղալ, զբոսնել կամ գիրք կարդալ)։
⚠️Դիտեք ձեր երեխաների հետ միայն որակյալը, ուսուցողականն ու անվտանգը։
🧚🏻Ի դեպ՝ Highlight-ի «Մուլտեր» բաժնում ունեմ պահպանված հրաշալի տարբերակներ ձեր փոքրիկների հետ դիտելու համար )
Դե կիսվեք տեսնեմ՝ ի՞նչ են դիտում ձեր երեխաները, օրական քանի ժամ ու ո՞ր տարիքից սկսած👇🏻։
Սիրով ձեր՝ էկրանային ժամանակի կանոններին դժվարությամբ հետևող մանկաբույժ Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻⚕️🤭
09/04/2026
Ուղղակի ուզեցի թողնել այս խոսքերն էջում, որ վերջապես հասկանանք ու դադարենք լինել այնքա~ն գրքային, այնքան ճիշտ ու «գիտակ», այնքան «լավ մամա»...
Խաղացեք, վազվզեք, թափեք, որ հետո հավաքեք միասին ու վայելեք ամեն մի պահը, որովհետև սայա մնում ու սայա կարևոր, մնացածը չնչին մանրուքներ են...
Գրկեցի բոլորիդ 🤗🥰
Կիսվեք տեսնեմ՝ էլ ո՞վա փորձել կամ փորձում իմ պես «գրքային մամա» լինել, ստացվումա՞ )
Սիրով ձեր՝ բոլորովին ոչ իդեալական մամա ու մանկաբույժ. Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻⚕️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan