NextGen Academy

NextGen Academy

Share

Ակադեմիան իրականացվում է Ռեստարտ Գիտակրթական հիմնադրամի և Հանրային Քաղաքականության Ինստիտուտի կողմից

Photos from Restart Civic-Youth Foundation's post 22/12/2025

🙌Օրեր առաջ կայացավ LevelUP ակադեմիայի երկրորդ եռօրյա ճամբարը։

🔹Ճամբարային երեք օրերի ընթացքում NextGen ակադեմիայի շրջանավարտները ներկայացրին իրենց կողմից իրականացված հանրային արշավներն ու դրանց արդյունքները։ Արդյունքների ներկայացումից հետո խմբային աշխատանքների միջոցով նախանշվեցին արշավների հետագա ընթացքն ու դրանից բխող առաջիկա գործողությունները։

🔹Կարևորելով ակադեմիայի շրջանավարտների կարողությունների զարգացման բաղադրիչը, ճամբարի ընթացքում տեղի ունեցան ֆոնդհայթայթման և սոցիալական մեդիայում կարճ հոլովակների նկարահանման և մոնտաժման վերաբերյալ դասընթացներ։

🔹LevelUP ակադեմիայի մասնակիցները շարունակում են հանրային կարևորության հիմնախնդիրների շուրջ իրենց նախաձեռնած արշավները։ Արշավները թիրախավորել են Սևանի էկոհամակարգի, ներառական կրթության, ՏԻՄ մասնակցության հետ կապված հիմնահարցերը։

📍Հետևե'ք NextGen ակադեմիայի սոցիալական մեդիա էջերին՝ արշավների հետագա ընթացքին հետևելու համար։

Photos from Restart Civic-Youth Foundation's post 18/11/2025

🔥 NextGen քաղաքական առաջնորդության ակադեմիայում տեղի ունեցան հերթական հանդիպումները։

🔹Ակադեմիայում «2026 ընտրություններ. այլընտրանքային ուժեր, այլընտրանքային օրակարգեր» խորագրի ներքո տեղի ունեցան հանդիպումներ «Նժար» սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցի և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ։

🤝 Հանդիպումներն անցան ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների ձևաչափով։

🗣️ Հանդիպումներից զատ, ակադեմիայի մասնակիցները նաև ունեցան հնարավորություն Surrounded Debate ձևաչափով բանավիճել արդի քաղաքական հիմնահարցերի շուրջ։

🔹Շուտով ակադեմիայի մասնակիցները կմեկնարկեն տարբեր հանրային հարցերի շուրջ մեդիաարշավներով, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում։

21/08/2025

👋 Ողջույն ես Լիլիա Բեգլարյանն եմ , հանդիսանում եմ NextGen Academy-ի 6-րդ հոսքի շրջանավարտ։😊

📌 Այժմ սովորում եմ մագիստրատուրայում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Բացի ուսանողական կյանքից, ակտիվորեն ներգրավված եմ մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ, իրականացնում եմ կամավորական ծրագրեր և փորձում եմ իմ փորձով ու գիտելիքներով աջակցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում ։

💡 NextGen Academy-ին միանալը դարձավ բացառիկ հնարավորություն՝ զարգացնելու ոչ միայն մասնագիտական, այլև առաջնորդության և հաղորդակցման հմտություններս։ 🔹Դասընթացերի ընթացքում տարբեր մենթորների հետ համագործակցության շնորհիվ ձեռք բերեցի նոր գիտելիքներ, մասնակցեցի հետաքրքիր քննարկումների և նախաձեռնությունների , ձեռք բերեցի արժեքավոր կապեր:

🌍 Ծրագիրը հատկապես մեծ նշանակություն ունի մարզաբնակ երիտասարդների համար ՝ ստեղծելով հարթակ նոր համագործակցությունների և զարգացման համար:

📌 Այս պահին աշխատում եմ իմ անհատական նախագծի վրա, որը բավական մեծ աջակցություն է կրթական ոլորտում։

🌟 Այս ճանապարհին ձեռք բերած փորձը, նոր ընկերները և մասնագիտական աճը ծրագրի ամենամեծ նվերներն են ։ NextGen Academy-ն ինձ հնարավորություն տվեց ոչ միայն իրականացնել սեփական գաղափարները, այլև անցնել պրակտիկ փորձի՝ փորձառու մասնագետների աջակցությամբ:

🔗Ակադեմիայի նոր հոսքին մանրամասն ծանոթանալու և դիմելու համար անցե'ք այս հղումով ՝ https://forms.gle/WdNKV4hfjFeeLq3YA

📍Ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

Yerevan