Ecoparsec

Ecoparsec

Share

Formation of a responsible and conscious attitude towards the environment and ecology of the country.

06/05/2026

❗️ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶԱՆԻՑ

🐍 Տարվա այս շրջանում, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է, Հայաստանում ակտիվանում են օձերը։ Սա բնական գործընթաց է, սակայն պահանջում է ավելի մեծ զգոնություն բնության գրկում գտնվելիս։

📍 Վերջին օրերին օձերի առկայություն արդեն նկատվում է նաև «Ջրվեժ» անտառպարկ Jrvezh forest parkի տարածքում, ուստի այցելելիս անհրաժեշտ է լինել առավել ուշադիր։

🆘 Եթե պատահաբար օձի կծած է գրանցվել

✔️ Մնացեք հնարավորինս հանգիստ՝ խուճապը արագացնում է թույնի տարածումը
✔️ Սահմանափակեք շարժումները
✔️ Փորձեք անշարժացնել վերջույթը և շտապ դիմեք բժշկական օգնության

❗️ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ՝ ՉԻ ԿԱՐԵԼԻ

🚫 Կտրել կամ որևէ ձևով վնասել կծած հատվածը
🚫 Փորձել արտածծել թույնը
🚫 Կիրառել սառույց կամ տաքություն
🚫 Սեղմել կամ կապել վերջույթը լարանով

🔻 Որպեսզի նվազեցնեք հանդիպման հավանականությունը

✔️ Ընտրեք փակ և հարմարավետ հագուստ, ինչպես նաև փակ կոշիկ
✔️ Քայլեք հիմնականում բաց և մաքուր արահետներով
✔️ Խուսափեք խիտ բուսականությամբ տարածքներից
✔️ Օձ նկատելու դեպքում մի փորձեք մոտենալ կամ վնասել․ պարզապես հեռացեք

ℹ️ Չնայած տարածված վախերին՝ օձերը կարևոր դեր ունեն բնության մեջ․ դրանք կարգավորում են կրծողների քանակը և նպաստում էկոհամակարգի հավասարակշռությանը։

‼️ Հիշե՛ք օձերը չեն հարձակվում առանց պատճառի․ նրանք պաշտպանվում են, երբ վտանգ են զգում։

👉 Տեղեկացված լինելը լավագույն պաշտպանությունն է․ հետևեք պարզ կանոններին և վայելեք բնությունը անվտանգ։

Լուսանկարը՝ Բերտա Մարտիրոսյանի

14/04/2026
Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Yerevan
0060