PechaKucha Yerevan
We bring creatives, entrepreneurs, and change-makers together to share their ideas and insights. Our Yerevan chapter started in 2010.
Մարզային հեռուստատեսության անդրադարձը մեր երեկոյին 🙏
13/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Վերջին խոսնակն, ում սիրով ներկայացնում ենք Լենա Մխիթարյանն է. մասնագիտությամբ ֆինանսիստ է, աշխատում է Գյումրու համայնքապետարանում՝ ներգրավված լինելով բյուջետային քաղաքականության, սուբվենցիոն ծրագրերի և տեղական զարգացման նախաձեռնությունների իրականացման գործընթացներում, դասախոս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ Ակտիվորեն մասնակցում է միջազգային ծրագրերի և համագործակցությունների՝ նպաստելով համայնքային զարգացմանն ու երիտասարդների ներուժի բացահայտմանը։ 2025 թվականին «Եվրոպան տեղայնացվում է» (Europe Goes Local) ծրագրի շրջանակում Գյումրի համայնքի ներկայացուցիչ հանդես եմ եկել որպես հայաստանյան պատվիրակության անդամ:
Լենայի ելույթը կներկայացնի մասնակցային բյուջեավորման ներդրման և իրականացման փորձը Գյումրի համայնքում՝ ընդգծելով քաղաքացիների ներգրավվածության կարևորությունը համայնքային որոշումների կայացման գործընթացում։ Առանձնահատուկ շեշտադրում է արվելու Գերմանիայի համագործակցության կազմակերպության աջակցությանը, որի շնորհիվ հնարավոր է դարձել համակարգի ներդրումն ու զարգացումը։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
10/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Մեր հաջորդ խոսնակը կրթությամբ իրավաբան Սամվել Հովհաննիսյանն է, ով արդեն շուրջ չորս տարի է, ինչ զբաղեցնում է Գյումրու Իլյուզիաների թանգարանի տնօրենի պաշտոնը։ Իր աշխատանքի շրջանակում նա կազմակերպում է թիմային աշխատանքը, հետևում ծառայությունների որակին և ապահովում, որ յուրաքանչյուր այցելու ստանա հետաքրքիր, հաճելի և հիշարժան փորձառություն։
Բնավորությամբ լինելով լավատես և նպատակասլաց՝ նա մշտապես ձգտում է զարգացնել ինչպես իրեն, այնպես էլ իր ղեկավարած կառույցը։ Ազատ ժամանակ Սամվելը սիրում է ճամփորդել և զբաղվել սպորտով, ինչը նպաստում է նրա ակտիվ և հավասարակշռված կենսակերպին։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
09/04/2026
🗓 Ապրիլի 14, 18:00
📍 ԹՈՒՄՈ Գյումրի (կինոդահլիճ)
🎤 Ներկայացնում է Շիրակը. Զարգացման պատմություններ
Լիլիթ Մակարյանը Գյումրի համայնքի Երիտասարդական Պալատ ՀՈԱԿ-ի տնօրենն է՝ արդեն շուրջ 10 տարի ղեկավարելով Հայաստանի միակ համայնքապատկան երիտասարդական կենտրոնը։ Իր գործունեության ընթացքում նա մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդների զարգացմանը, նրանց ներուժի բացահայտմանը և ակտիվ հասարակական մասնակցության խթանմանը։ Բացի կառավարման գործունեությունից, Լիլիթը նաև դասախոս և դասընթացավար է՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով տարբեր լսարանների։ Իր մասնագիտական հիմքը լրագրությունն է, որը ևս կարևոր դեր է խաղում նրա աշխարհայացքի և հաղորդակցման հմտությունների ձևավորման մեջ։
Իր ելույթի ընթացքում Լիլիթը կներկայացնի, թե ինչպես կարող է մարդու ներքին աճը, գիտելիքների և հմտությունների զարգացումը վերածվել ավելի լայն սոցիալական ազդեցության՝ նպաստելով համայնքային և հասարակական դրական փոփոխություններին։
🇩🇪🇦🇲 Այս հատուկ թողարկումը կազմակերպվում է Հայաստան-Գերմանիա զարգացման համագործակցության շրջանակում՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Հայաստանում Գերմանիայի դեսպանության հետ համատեղ։
🎟️ Մուտքն ազատ է, խնդրում ենք նախապես գրանցվել մեկնաբանության դաշտում նշված հղումով:
Click here to claim your Sponsored Listing.