Happy Style
►Առաջարկում ենք նոր սերնդի կահույք։
♥ Պարկ-աթոռների մասնագիտացված օնլայն խանութ՝ Happy Style
Click here to claim your Sponsored Listing.
Պարկ-աթոռների ստեղծման պատմությունը
Bean-Bag- ի կամ այսպես կոչված պարկ-աթոռների ծագումը գալիս է Իտալիայից: Իհարկե չկա միանշանակ ինֆորմացիա այն մասին թե ով էր առաջին պարկ-աթոռի հեղինակը։ Կարծիքներից մեկն այն է, որ առաջիններից մեկը Ռոջեր Դինն է՝ ով աշխատել է «Հիլ» կահույքի ընկերությունում: 1967-ին նա ստեղծեց անսովոր կահույք ` բաղկացած 12 մասերից, որոնք սոսնձված էին միմյանց և ծածկված փափուկ մորթով: Այս գյուտը կոչվում էր «Sea Urchin» – «Ծովային ոզնի» – սա առաջին փորձն էր հրաժարվելու կանոնոնավոր փայտե կամ մետաղյա կահույքից:
Իսկ 1968-ին Իտալացի դիզայներներ՝ Չեզարե Պաոլինին, Պիերո Գաթթին և Ֆրանկո Տեոդորոն պատրաստեցին առաջին պարկ աթոռը Zanotta ընկերության համար։
Ասում են , նրանք նկատելով որ աշխատակիցները հանգստյան ժամերին նստում են հասարակ պարկերի վրա՝ լցոնված պառալոնե կտորներով, ստեղծեցին առավել հարմար «պարկ», որը ստացավ «Sacco » անվանումը և արտադրվում է մինչ օրս ։
Մեր օրերում փափուկ հիմքով կահույքը և պարկ-աթոռները լայն տարածում և պահանջարկ ունեն ։ Անհնար է պատկերացնել երեխաների սենյակները միայն չոր կահույքով , կամ ժամանակակից ժամանցային վայրերը առանց հարմար հանգստի գոտիների։