PrimeNet Yerevan
PrimeNet Yerevan gives an opportunity to expand professional and personal network, learn new skills b
03/07/2016
20/04/2016
Գործնական բանակցություններ. նախապատրաստում և ընթացք
Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես նախապատրաստվել և վարել բանակցություններ:
Իհարկե, գոյություն չունի այնպիսի կախարդական ունիվերսալ եղանակ, որը բոլոր բանակցություններում կապահովի հաջող ավարտ: Այն, ինչը մի դեպքում աշխատում է, մյուս դեպքում արդյունք չի տա: Եվ մարդիկ, և իրավիճակները միշտ տարբեր են: Շատ բան կախված է արագ կողմնորոշվելու հմտությունից: Սակայն գոյություն ունեն որոշակի ունիվերսալ կանոններ:
Նախապատրաստում
1. Անհրաժեշտ է նախապես պատրաստվել, ուշադիր ուսումնասիրել քննարկվելիք նյութը:
2. Պետք է հասկանալ թե ում հետ եք բանակցելու: Ինչպիսի անձնավորություն է նա, ինչպիսին են նրա բնավորությունը և սովորությունները:
3. Որոշել բանակցությունների վայրը: Պետք է հասկանալ, որ զրուցակցի տարածքում բանակցելը հոգեպես ավելի բարդ է:
Բանակցությունների ընթացքը
4. Մի շտապեք: Պետք չէ բանակցությունները սկսել անմիջապես ամենակարևոր հարցի քննարկումից: Ավելի ճիշտ է զրույցը սկսել ընդհանուր թեմաներից, և հետո սահուն անցնել հանդիպման բուն թեմային:
5. Մի ընդհատեք: Պետք է զրուցակցին արտահայտվելու հնարավորություն տալ: Միայն երբ նա կավարտի իր միտքը կարելի է հարցեր տալ կամ սկսել ներկայացնել սեփական կարծիքը: Ընդհատելը վատ սովորություն է:
6. Ավելի շատ լսեք, քան խոսեք: Պարզվում է որ մարդը միջինում կարող է ասել մեկ րոպեյում 225 բառ, իսկ լսել մինչև 500: Ուրիշին լսելը պահանջում է ուշադրության կենտրոնացում և ջանքեր, սակայն եթե դա չանել, դուք դուրս կմնաք զրույցի ընթացքից:
7. Պետք չէ անընդհատ կիսվել սեփական փորձով: Եթե ձեզ պատմում են աշխատավայրում խնդիրների մասին, պետք չէ խոստովանել, թե որքան եք ատում ձեր աշխատանքը: Յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, առավելևս, որ խոսքը ձեր մասին չէ:
8. Խոստովանեք, եթե ինչ-որ բան չգիտեք: Մի վախեցեք ցույց տալ, որ ինչ-որ բան չեք հասկանում: Ավելի լավ է ճշտեք ձեր զրուցակցից այն, ինչ հստակ չէ ձեր համար, քան փորձելով ձևանալ փորձագետ ցույց տաք դիմացինին ձեր թույլ կողմերը:
9. Հետևեք նշաններին: Լավ զրուցակիցները լսում են աչքերով, ուշադիր են այն նշաններին, որոնք վկայում են զրույցի ընթացքում մարդու տրամադրության փոփոխությունների մասին: Դա օգնում է ժամանակին փոխել զրույցի ընթացքը:
5. Խուսափեք ավելորդ մանրամասներից: Հաճախ մարդիկ ընդհատում են զրույցի ընթացքը՝ փորձելով հիշել ինչ-որ մեկի անունը կամ հստակ ամսաթիվը: Մանրուքները ծանրացնում են զրույցը, պետք չէ կենտրոնանալ անունների, ամսաթվերի և այլ մանրուքների վրա:
Click here to claim your Sponsored Listing.
Contact the establishment
Telephone
Website
Address
Yerevan
0001