Ecomotive
⏳ Վերաբրենդավորում | շուտով
կանաչապատման նոր մշակույթ
new culture of landscaping
093 32 87 57 / 055 32 87 57
30/05/2024
For English 👇
Կարևորելով կանաչ և առողջ աշխատանքային միջավայրեր ունենալը՝ Էկոմոտիվն առաջարկում է՝ աշխատատարածքների կանչապատման իր համալրված և ամբողջական ծառայութունը։
Մեր Ծառայությունները ներառում են՝
🟢Խորհրդատվություն և Գնահատում:
Մենք սկսում ենք Ձեր աշխատավայրի ամբողջական գնահատմամբ՝ բացահայտելով տարածքի առանձնահատկությունները և ձեր նախընտրությունները։Դ
🟠Դիզայն և Պլանավորում:
Մեր մասնագետների թիմը նախագծում է Ձեր աշխատավայրին հարմարեցված կանաչապատման պլան՝ ինտեգրելով կանաչապատումն ու կայուն լուծումները։
🟢Բույսերի Ընտրություն և Տեղադրում:
Մենք ընտրում ենք լավագույն բույսերը Ձեր միջավայրի համար՝ հաշվի առնելով տարածքի միկրոկլիման, խնամքի կարիքները և ինտերիերի առանձնահատկությունները: Մեր պրոֆեսիոնալ տեղադրումը ապահովում է անթերի իրականացում:
🟠Խնամք և Սպասարկում:
Բույսերի տեղադրումից հետո մեր շարունակական խնամքի ծառայությունները պահպանում են Ձեր կանաչ աշխատավայրի շքեղ և խնամված տեսքը։ Մենք ամբողջովին կառավարում և հոգ ենք տանում բույսերի առողջության մասին՝ ազատելով ձեզ այդ բարդ հոգսից:
🟢Կայուն Լուծումներ:
Բույսերից բացի, Ձեր ցանկությամբ մենք իրականացնում ենք նաև Ձեր աշխատավայրի ավելի կայուն միջավայրի ռազմավարության առաջարկ․ էներգաարդյունավետ լուսավորություն, թափոնների կրճատման ռազմավարություններ, օդի որակի բարելավում և այլն։
💚Իրենց աշխատատարածքների կանաչապատումը և կորպորատիվ նվեր-բույսերը մինչ այս մեզ վստահել են հայտնի և առաջատար կազմակերպություններ ինչպիսիք են՝ Disqo, Krisp, Team Viewer, Soft Consruct, Կենտրոնական բանկ, «Իմ քայլը» հիմնադրամ, «ԿԱԶԱ» հիմնադրամ, Ardshinbank, The Crowfunding Formula և տասնյակ այլ կազմակերպություններ։
Ձեր կանաչ և էսթետիկ աշխատատարածքն ունենալու համար`
📱 093 32 87 57, 055 32 87 57
📩 նամակ մեր էջին
12/05/2024
Մեր կանաչապատման նախագծերում աշխատելու համար փնտրում ենք շատ կարևոր մարդկանց՝ այգեպանների։ 🏡🌲🧤
🟠Պատասխանատվություններ՝
-Խոտածածկ տարածքի, ծառերի, ծաղիկների, թփերի ջրում,
-Խոտածածկ տարածքների մշակում, խնամք
- Տարածքի ծառերի ու թփերի մշակում, սեզոնային էտում, սրսկում, պարարտացում
- Անհրաժեշտության դեպքում՝ փոքր տարածքների մաքրում մոլախոտերից,
- Խոտի հնձում, խոտհնձիների վառելիքի ծախսի հաշվառում, հնձված խոտի հավաքման կազմակերպում,
- Համապատասխան սեզոնին տարածքի մաքրում տերևներից
- Այգեգործական գործինքերի պահպանում, տեխնիկական սպասարկման կազմակերպում,
- Վնասատուների դեմ պայքարի իրականացում
- Կանաչապատ տարածքների մաքրության ու կոկիկության պահպանում։
🟢Անհրաժեշտ որակավորումներ և մոտեցումներ՝
-Այգեգործական փորձ,
- Համապատասխան տեխնիկայի հետ աշխատելու փորձառություն (խոտհնձիչներ, սղոցներ, ջրցան սարքեր, պոմպեր և այլն),
- Վնասատուների և դրանց վերացմանն ուղղված գործողությունների իմացություն,
- Սինթետիկ ու բնական պարարտանյութերի, թունաքիմիկատների իմացություն,
- Ֆիզիկական աշխատանք կատարելու և երկար ժամանակ ոտքի վրա աշխատելու ունակություն,
- Պատրաստակություն աշխատելու թիմի հետ՝ նախագծի համակարգողի և ագրոնոմի գլխավորությամբ,
- Հոգատարություն, սեր բույսերի նկատմամբ,
-Կազմակերպվածություն,պատասխանատվություն, ազնվություն, նվիրվածություն,
- Շարունակաբար սովորելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ցանկություն
- Հաճախորդների հետ շփվելիս բարեկրթություն և հարգալից վերաբերմունք
📍Աշխատանքների մեծ մասը Երևան, Վանաձոր և Դիլիջան քաղաքներում են, ուստի ցանկալի է դիմորդները այդ քաղաքներից կամ շրջակա համայնքներից լինեն։
🕟 Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն, համատեղելի այլ աշխատանքների հետ։
💰Վճարումը` տարբեր ամեն նախագծի դեպքում, շուկայականից բարձր:
💌Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք դիմել այս հաստիքի համար՝ մինչև մայիսի 22-ը, ժամը 23:59 ՝ ուղարկելով ինքնակենսագրական [email protected] էլ հասցեին՝ վերնագրի մասում նշելով «Այգեպան» և թե որ համայնքի համար եք դիմում (Օրինակ՝ Այգեպան-Դիլիջան, Այգեպան-Երևան, Այգեպան-Վանաձոր) կամ գրելով մեր էջին նամակ։
☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 055 32 87 57` երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 11:00-18:00:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Yerevan