Students' Voice
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Students' Voice, 22 Orbeli street, Yerevan.
🎉Շնորհավորում ենք Կրթության միջազգային օրը։
ՈԱԱԿ-ի և Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 11-ին Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ «Փաստաթղթերի անվտանգ պահպանումը «Article 26 Backpack»-ի միջոցով» աշխատաժողովը՝ նվիրված «Article 26 Backpack» նորարարական թվային հարթակին։
#ՈԱԱԿ #ՀԵՀ
01/12/2025
🔔 ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան համալրվեց. տեղի ունեցավ վկայականների հանձնման արարողություն
🎯 Հանդիպման ընթացքում ուսանողները կարևորեցին ուսուցման մեջ գործնական առաջադրանքների, ինչպես նաև պրակտիկայի արդյունավետ կազմակերպման և գործատուների հետ համագործակցության նշանակությունը։ 📌Նրանք ընդգծեցին, որ այս գործոնները նպաստում են իրական աշխատանքային միջավայրում մասնագիտական հմտությունների ձևավորմանը և ուսումնական արդյունքների բարելավմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հետևյալ թեմաներին.
🔸 ինչպես են ուսումնական գործընթացում համադրվում տեսական բովանդակությունն ու գործնական աշխատանքը,
🔸 ինչ դժվարությունների են հանդիպում պրակտիկայի ընթացքում և որոնք են մատնանշված խնդիրների լուծման ուղիները,
🔸 ինչ դեր կարող է ունենալ ուսանող-փորձագետը կրթական ծրագրերի որակի ապահովման մեջ,
🔸 հավատարմագրման ազդեցությունը կրթության որակի վրա:
Մանրամասները՝ հղման ներքո
https://bit.ly/3M5XCZr
17/11/2025
Շնորհավոր, սիրելի ուսանողներ💙
Ուսանողության ձայն
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի ուղերձն Ուսանողների միջազգային օրվա առթիվ․
🎓 Ուսանողների միջազգային օրը՝ վստահությամբ դեպի աշխարհը
🌐 Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրը, հիշեցնում է, որ կրթությունը չի ճանաչում սահմաններ։ Մեր ուսանողները ոչ միայն ձեռք են բերում գիտելիք, այլև դառնում են միջազգային համայնքի վստահելի անդամներ՝ կրելով արժեքներ, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք ⚖️։
📚💡 Այսօր ցանկանում ենք նշել մեր բոլոր ուսանողների հաջողությունները՝ նրանց, ովքեր սովորում են հասկանալ ու համագործակցել տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ, ովքեր գիտեն, որ գիտելիքը ուժ է միայն այն դեպքում, երբ ծառայում է ընդհանուր բարիքին, ովքեր պատրաստ են վստահել աշխարհին և վաստակել նրա վստահությունը։
🌍 Միջազգային լինելը սկսվում է ոչ թե ճանապարհորդություններից, այլ՝ մտածողության բացությունից, վստահելի քայլերից և արժեքների համամարդկային ընկալումից։
🌟 Շնորհավորում ենք Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ բոլոր նրանց, ովքեր սովորում են՝ դառնալու այս մեծ աշխարհի վստահելի մասնիկը։
07/11/2025
🔔 ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը մեկնարկում է հայտերի ընդունելություն ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացի համար։
ℹ Դասընթացը նախատեսված է բուհերի ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են կրթության որակի հարցերով և պատրաստ են ներգրավվել բարձրագույն և միջին մասնագիտական կրթության բարելավման գործընթացներում։
⁉ Ի՞նչ կտա քեզ այս դասընթացը․
Դասընթացն անվճար է և բաղկացած է 8 հանդիպումից։ Այն ներառում է տեսական պարապմունքներ, գործնական աշխատանքներ և ինքնուրույն առաջադրանքներ։
📖 Դու կծանոթանաս՝
✅ որակի ներքին և արտաքին ապահովման մեխանիզմներին,
✅ կրթության ոլորտի հայաստանյան առանձնահատկություններին,
✅ ուսանողների դերակատարությանը որակի ապահովման գործընթացներում,
✅ ուսանող-փորձագետի գործունեության սկզբունքներին։
ℹ Դասընթացի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ կրթության ոլորտի փորձագետների, ուսանող-փորձագետների և ոլորտի այլ մասնագետների հետ։
⁉ Ի՞նչ կլինի դասընթացից հետո․
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն
✅ «Ուսանողության ձայն» նախագծում,
✅ ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազայում՝
հետագայում հավատարմագրման գործընթացներում որպես ուսանող-փորձագետ ընդգրկվելու նպատակով։
🎯Դասընթացի նպատակն է՝
🔸 բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը կրթության ոլորտի վերաբերյալ,
🔸 խթանել ուսանողների մասնակցությունը բարեփոխումների և որոշումների կայացման գործընթացներին,
🔸 զարգացնել փորձագիտական հմտություններ կրթության ոլորտում։
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 14:
🔗 Գրանցվել կարող եք՝ անցնելով հղմամբ https://bit.ly/43ff2IH
Դասընթացի մեկնարկ՝ նոյեմբերի վերջում:
🎖 Միացիր և դարձիր կրթական փոփոխությունների ակտիվ մասնակից։
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Yerevan
0028
Opening Hours
| Monday | 09:30 - 18:00 |
| Tuesday | 09:30 - 18:00 |
| Wednesday | 09:30 - 18:00 |
| Thursday | 09:30 - 18:00 |
| Friday | 09:30 - 18:00 |