City ProMotion

City ProMotion

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from City ProMotion, Advertising/Marketing, Armenia, Arshakunyats 2a, Yerevan.

16/11/2025

Սանտո֊Ստեֆանո բարձրորակ շամպայնների հյուրասիրությունը` Զովք սուպերմարկետի տարեդարձին` մեր հմայիչ փրոմոութերի մասնակցությամբ։

#սիթիփրոնոշն

#փրոմոակցիա

23/06/2025

Ո՞վ է փրոմոութերը։
Մեր ոլորտում դա այն անձն է, ով ներկայացնում է ընկերությունը` որևէ ծրագրի շրջանակներում` էքսպո, փրոմո֊ակցիա, սոցհարցում, միջոցառում և այլն։

Օրինակ, այն ժպտադեմ աղջիկն է, ով սուպերմարկետում ձեզ համտեսի հրավիրեց, այն համբերատար երիտասարդն է, ով մանրակրկիտ բացատրեց նոր տեխնոլոգիան, այն հաճելի օրիորդն է, ով Մոլում մոտեցավ ու պատմեց խաղարկության մասին, այն գեղեցկուհին է, ով էքսպոյի ժամանակ ներկայացրեց ֆիրման և այլն։

Սովորաբար, մենք ձևակերպում ենք մշտական կամ ժամանակավոր համագործակցություն` փրոմոթերների հետ, կազմում անհրաժեշտ փաստաթղթավորումը, որից հետո ընդգրկում նախագծերի մեջ։
Անկախ փորձից և գիտելիքներից, մեզ դիմած փրոմոութերն անցնում է մանրակրկիտ թրեյնինգ` գործնական հմտությունների վերաբերյալ։

Փրոմոութերի առջև դրվում են հստակ խնդիրներ և պահանջներ, տրվում համարժեք գիտելիքներ, որոնք արդարացման դեպքում, նա դառնում է մեր ոսկե թիմի անդամ և մասնակցում բոլոր հնարավոր նախագծերին։

www.citypromotion.am

#սիթիփրոմոշն #փրոմոակցիա #փրոմոթեր #պրոմո #պրոմոտեր

20/05/2025

Ո՞րն է այդքան տարածված տերմինի՝ Սարաֆանային Մարքետինգի սկզբնաղբյուրը:
Շատերը կզարմանան, բայց դա սկիզբ է առել Ռուսաստանի գյուղերից. նախնական անվանումը հումորային էր ու կոչվում էր ՙՙՍարաֆանային Ռադիո՚՚:

Ինչպե՞ս:

Ծագել է 20-րդ դարի սկզբին, երբ ռուսական գյուղերում տեղադրվել էին կենտրոնական ռադիոընդունիչներ, գյուղացիները հավաքվում էին՝ լուրեր լսելու: Դրանից հետո, այն կանայք, ովքեր ներկա էին լինում ռադիո լսելուն, իրենց և հարակից գյուղերում տարածում էին օրվա լուրերը՝ հիմնականում դրանք ձևափոխելով, կիսատ-պռատ հաղորդելով միմյանց: Եվ քանի-որ այդ ժամանակաշրջանի գեղջկուհիները կրում էին սարաֆաններ, նրանց կողմից ՙՙռադիոլուրերի տարածումը՚՚ սկսեց հումորով կոչվել Սարաֆանային Ռադիո:

Այն վաճառականները, ովքեր գյուղերով և փոքր քաղաքներով շրջում և ապրանք էին իրացնում, գտնում էին ամենաակտիվ սարաֆանավորներին և նրանց միջոցով տարածում իրենց ապրանքների մասին ԼԵԳԵՆԴՆԵՐ:

Կամաց սողոսկելով լայն շերտեր, աննկատ չմնաց նոր աշխարհում` բիզնեսս-հանրության կողմից: Եվ, մարքետինգային բազմաբնույթ քայլերի ու գովազդային ահռելի ծախսերի կողքին ավելացավ մի հնարանք՝ Սարաֆանային մարքետինգ կոչմամբ, երբ ուղղորդված կերպով գրավիչ լուրեր էին տարածվում որևէ ապրանքի վերաբերյալ:

Դրա տեխնիկաները շատ տարբեր էին, բայց մեծ քաղաքներում
ձևը գտան. ֆիրմաները հատուկ աշխատակիցներ էին կանգնեցնում խանութներում, ովքեր, որպես պատահական հաճախորդ, ներկայացնում և գովում էին տվյալ ապրանքը:

Սակայն, աճող ինֆորմացիայի աղմուկի մեջ, գավառական այդ հնարանքը սկսեց իրեն սպառել: Անհրաժեշտ էր ավելի ուղղորդված մեխանիզմ, երբ գովերգողը ոչ թե որպես պատահական անձ էր ներկայանում, այլ` հենց ֆիրմայի ներկայացուցիչ:

Դա ավելի դրական արդյունք բերեց, քանի-որ մարդկանց մոտ վստահություն էր առաջանում` անձի կարևորման սկզբունքով:

Այդպես էլ դաշտ մտան փրոմո-ակցիաները, երբ Սարաֆանային Մարքետինգի՝ այսինքն մարդուց մարդ փոխանցվող գովեստի սկիզբը դնում է փրոմոութերը:
Բա:)

Իսկ մենք 17 տարի է` այդ գործին ենք։))

www.citypromotion.am
+37455522277

#սիթիփրոմոշն #սարաֆանայինմարքետինգ #փրոմոթեր #փրոմոակցիա
#փառատոն #էքսպո

Photos from City ProMotion's post 05/04/2025

Ինֆորմացիոն֊ակցիա` Գարաժ Մոլի համար, որի ժամանակ հաճախորդներն իրազեկվում էին "Մեծ Խաղարկության" մասին` դեպի Փարիզի Դիսնեյ Լենդ։
www.citypromotion.am



#ситипромоушн #սիթիփրոմոշն #փրոմոակցիա

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Armenia, Arshakunyats 2a
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00