Parsyan.solutions

Parsyan.solutions

Share

Specialized in Startup, Business
idea development, marketing &
event management.

Photos from Parsyan.solutions's post 24/08/2018

Ashot Parsyan at [Sevan Startup Summit 2018] during campfire talk. The topic was "How to make profit from the problems" or just "How to make lemonade from the lemons" Interesting people at interesting place and very interesting experience.

Photos 01/05/2017

Շատերն են մտածում ու երազում սեփական բիզնես սկսելու մասին: Վստահ են, որ այն ավելի հեշտ է, հարմար և ավելի հետաքրքիր, քան ինչ-որ մեկի մոտ աշխատելը: Ե՛վ այո, և՛ ոչ: Կարևոր է, թե այդ ամենին ով՝ որ կողմից է նայում:

Այդ բոլոր մարդիկ բաժանվում են 4 հիմնական խմբերի.

1. Նրանք, ովքեր ունեն փայլուն մտահղացում, բայց չունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ՝ այդ գաղափարն ի կատար ածելու համար:

Լուծում. հստակ պատկերացնել ու հաշվարկել, թե որքան գումար է անհրաժեշտ և կենտրոնանալ միջոցներ պեղելու վրա: Գտնել տարբերակներ՝ այդ գումարը հայթայթելու համար և, գտնելուն պես, անհապաղ անցնել իրականացման գործընթացին:
Ի դեպ, մարդկանց ճնշող մեծամասնությունն իրեն դասում է հենց այս խմբին:

2. Նրանք, ովքեր ունեն բավարար միջոցներ, բայց չունեն որևէ պատկերացում, թե ինչպես ու որտեղ ներդնել այդ միջոցները:

Լուծում. փորձել գտնել ու կապ հաստատել առաջին խմբի մարդկանց հետ և համագործակցության եզրեր գտնել: Կամ վարձել մասնագետների, տալ հստակ առաջադրանքներ և ստանալ պրոֆեսիոնալ լուծումներ:
Հիմնականում այս խմբի մարդիկ վստահ են, որ կարելի է գնել ամեն ինչ:

3. Նրանք, ովքեր ունեն հաջողակ գաղափար և բավարար միջոցներ` այն իրականացնելու համար:

Լուծում. կատարել նախնական հաշվարկներ և անցնել գործի:
Ի դեպ, այս մարդիկ կազմում են բնակչության ընդամենը 5-6%-ը:

4. Նրանք, ովքեր չունեն ո՛չ գաղափար, ո՛չ միջոցներ:
Լուծում. չդադարել երազել և շարունակել սովորել:
Իրականում այս մարդկանց թիվը գերազանցում է մյուս երեք խմբերը միասին վերցված:

Իսկ ո՞ր խմբին ես պատկանում դու:

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Yerevan