Prison Monitoring Group

Prison Monitoring Group

Share

The monitoring group is committed to monitoring the protection of prisoners’ rights in the penitentiaries, improving prisoners’ living conditions.

03/06/2026

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների և փորձնակների ընդունելության ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։

1․ Դիմորդ կարող է լինել՝
- Հայերենին տիրապետող,
- 23 տարին լրացած,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,
- հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։

2․ Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝
- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
- հանրային ծառայող է։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

- Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
- Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճենը,
- Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից,
- ՀԿ կանոնադրության պատճենը,
- Ինքնակենսագրությունը հայերեն լեզվով,
- Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։

ՀԱՅՏԵՐ-ի և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2026թ-ի հունիսի 30-ը ժամը 18։00-ն։

Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված՝ վերնագիր դաշտում նշելով Խմբին անդամակցելու հայտ։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +37498606393 հեռախոսահամարին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խմբի կողմից իրականացվող այցելությունների համար նախատեսված են վճարներ, որոնց կարգը սահմավում է Խմբի կողմից։

Հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/document/d/1tw8ry3KbDUCVdY9po-D4gNQz00VaFCeR/edit?usp=drive_link&ouid=103619595084057159102&rtpof=true&sd=true

Հարգանքով՝

Դիտորդների խումբ

@подписчики @топовые поклонники Sergey Gabrielian Access to Justice NGO /Armenia/ Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO Protection of Rights without Borders Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation Hetq Factor TV

27/03/2026

Դիտորդների խումբը չհայտարարված այց է իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

2026 թվականի մարտի 26-ին Դիտորդների խումբը, նախագահ Սերգեյ Գաբրիելյանի գլխավորությամբ, իրականացրել է չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ։ Այցի շրջանակներում Խմբի անդամները շրջել են հիմնարկի տարածքով, այցելել տարբեր բաժանմունքներ, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին, ինչպես նաև ուսումնասիրել կենցաղային և սանիտարահիգիենիկ իրավիճակը։

Խմբի անդամները հանդիպումներ են ունեցել հիմնարկի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հիմնարկի գործունեությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին վերաբերող հարցեր։ Միաժամանակ իրականացվել են անհատական և խմբային զրույցներ ազատազրկված անձանց հետ՝ պարզելու նրանց իրավունքների իրացման, պահման պայմանների և առօրյա խնդիրների վերաբերյալ հարցադրումները։

Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև սննդի ապահովման գործընթացին․ Խմբի անդամները տեղում ուսումնասիրել են սննդի պատրաստման պայմանները, խոհանոցային տարածքները, ինչպես նաև սննդի որակին առնչվող հարցերը։

Այցի արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ ինչպես ազատազրկված անձանց պահման պայմանների, այնպես էլ բուժսպասարկման կազմակերպման և մատչելիության հետ կապված։

Խումբը խոր մտահոգություն է հայտնում հիմնարկում բուժծառայության կազմակերպման պայմանների և մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ դրանք բավարար չափով չեն ապահովում ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացումը։

Հավաքագրված տվյալները ներկայումս գտնվում են մանրամասն ուսումնասիրման և ամփոփման փուլում։ Այցի արդյունքների ամփոփումից հետո Խումբը գրություններ կհասցեագրի համապատասխան գերատեսչություններին։

ՀՀ կառավարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Ազատություն ռադիոկայան Hetq Tert.am Factor TV
@подписчики @топовые поклонники

#ԴիտորդներիԽումբ #ԱրմավիրՔԿՀ #ՄարդուԻրավունքներ #Ազատազրկվածներ #ՔԿՀ #Հսկողություն #Արդարադատություն

Photos from Prison Monitoring Group's post 10/03/2026

PRESS RELEASE

On March 9, 2026, the next regular monthly meeting of the Public Monitoring Group was held at the office of Dignity NGO (the coordinating organization of the Monitoring Group). The meeting was chaired by the President of the Group, Sergey Gabrielian.

During the meeting, several key issues related to the activities of the Monitoring Group were discussed. In particular, the members reviewed the draft of the 2025 Annual Report, discussing its structure, thematic directions and the format of its presentation.

Several provisions of the regulations governing the activities of the Monitoring Group were also discussed, with the aim of improving the organization of the Group’s work and enhancing the effectiveness of monitoring mechanisms.

In addition, the meeting included presentations and discussions on the visits carried out and planned to penitentiary institutions as well as other current issues related to the activities of the observers.
The meeting took place in a constructive and working atmosphere, highlighting the active engagement and commitment of the members and interns of the Monitoring Group to continue their consistent efforts aimed at protecting the rights of prisoners and monitoring the conditions of detention in penitentiary institutions.

@подписчики @топовые поклонники Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ European Union in Armenia

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Tumanyan 7
Yerevan