Help House
🙌 Միասին մենք կարող ենք հույս բերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն ամենաշատը:
🙌 Together, we can bring hope to those who need it most!
09/05/2026
Հպարտության և Հիշատակի օր... 🇦🇲
Մայիսի 9 — ԵՌԱՏՈՆ։
🌿 Հայրենական Մեծ Պատերազմ
🏔️ Շուշիի ազատագրում
🛡️ Պաշտպանության բանակի ստեղծում
Խոնարհվում ենք մեր հերոսների առաջ 🙏 ։
✨ Ուրախ ենք կիսվել ձեզ հետ, որ «Զինվորի տուն» ԲՀԿ-ի շահառու Վահե Ծատուրյանի մայրիկը՝ Շուշանիկ Ծատուրյանը, սովորում է Art House ուսումնական կենտրոնում։
🤝 Նրա ուսուցումը կազմակերպվում է «Հելփ Հաուս» ՀԿ-ի աջակցությամբ՝ «Նվիրիր մասնագիտություն» ծրագրի շրջանակում։
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր կին հնարավորություն ունենա ձեռք բերել մասնագիտություն, վերականգնել վստահությունը և կառուցել ավելի կայուն ու անկախ ապագա։
🌟 Շուշանիկի նման պատմությունները մեզ համար ոչ միայն ծրագրի արդյունք են, այլ նաև ուժի, տոկունության և նոր սկսելու հավատքի օրինակ։
#ՆվիրիրՄասնագիտություն #ՆորՍկիզբ
01/05/2026
Մայիսի 1... Այն օրը, երբ գարունը հանդիպում է աշխատանքին։
Երբ ծաղկած ծառը խոնարհվում է մարդու ձեռքերի առաջ։
Որովհետև ամեն գեղեցիկ բանի հետևում կանգնած է մեկը, ով չի քնել։
Ով վաղ է արթնացել։
Ով իր սիրտն է դրել իր գործի մեջ։
Աշխատանքը պարզապես հաց վաստակել չէ։
Աշխատանքը աշխարհը ավելի լավը դարձնելու ամենահամեստ ձևն է։
Շնորհավորում ենք բոլորին՝ ուսուցիչներին, որ լույս են վառում։
Բժիշկներին, որ կյանք են պահում։
Շինարարներին, որ տուն են կառուցում։
Գյուղացիներին, որ հողին հոգի են տալիս։
Զինվորներին, որ խաղություն են պահում։
Եվ բոլոր-բոլոր նրանց, ում անունը հաճախ չի հնչում, բայց ում շնորհիվ աշխարհը շարունակում է պտվել։
Թող ձեր աշխատանքը լինի սիրով, գնահատվի արժանիորեն ու վարձատրվի արդար։
Շնորհավոր տոնդ, հայ աշխատավոր ժողովուրդ 🇦🇲
17/04/2026
Պատերազմը չկոտրեց նրան… նա սկսում է նորից։
«Զինվորի Տուն» ԲՀԿ-ի շահառու Էրիկ Մկրտչյանը այսօր արդեն իր կյանքի նոր փուլում է՝ ընտրելով առաջ գնալու և ինքն իրեն կրկին կառուցելու ճանապարհը։
🎨 Էրիկը սկսել է սովորել Վեբ դիզայն՝ ITM Training Centre-ում, օնլայն ձևաչափով՝ «Հելփ Հաուս» ՀԿ-ի աջակցությամբ։ Սա նրա համար պարզապես կրթություն չէ, այլ հնարավորություն՝ ունենալ մասնագիտություն, ստեղծել սեփական ապագան և ապրել արժանապատիվ կյանքով։
🚀 Ամեն նոր հմտություն, ամեն նոր գիտելիք՝ ևս մեկ քայլ է դեպի ինքնուրույնություն, վստահություն և նոր հնարավորություններ։
Այս պատմությունը մեկ մարդու մասին չէ։
Սա պատմություն է ուժի, շարունակելու կամքի և նորից սկսելու մասին։
11/04/2026
📣 Հպարտությամբ ներկայացնում ենք մեր թիմի նոր անդամին՝ Ներսես Տոնոյանին։
🌍 Ներսեսը տեխնիկ-ծրագրավորող է՝ մասնագիտացած ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման (IoT) ոլորտում, ով իր գիտելիքն ու փորձը պատրաստվում է ծառայեցնել հասարակական բարիքին՝ միանալով Help House ՀԿ-ին։
🎓 Տեխնոլոգիաների հանդեպ ունեցած հետաքրքրությունն ու սերը Ներսեսի համար դարձել են մասնագիտական ուղի։ Նրա նպատակն է նորարարական լուծումներով նպաստել թվային զարգացմանը և երիտասարդներին ներգրավել տեխնոլոգիական ոլորտ։
🚀 Ներսեսին բնորոշ են պատասխանատվությունը, վերլուծական մտածողությունը և նորարարական մոտեցումը։ Նա համոզված է, որ տեխնոլոգիաները կարող են դառնալ կյանքի որակի բարելավման կարևոր գործիք՝ ստեղծելով ավելի խելացի և արդյունավետ միջավայր։
✨ Ուրախ ենք, որ Ներսեսը միանում է մեր թիմին իր տեխնիկական գիտելիքներով, նախաձեռնողականությամբ և զարգացմանն ուղղված մոտեցմամբ։
Բարի գալուստ․․․․․ուրախ ենք, որ դու մեզ հետ ես։
📣 We are proud to introduce the newest member of our team — Nerses Tonoyan.
🌍 Nerses is a technician-programmer specializing in automated systems software (IoT), who is ready to contribute his knowledge and experience to the public good by joining Help House NGO.
🎓 His passion for technology has shaped his professional path. Nerses aims to make a meaningful contribution to digital development through innovative solutions and to engage young people in the tech field.
🚀 Nerses is known for his strong sense of responsibility, analytical thinking, and innovative mindset. He believes that technology is not only a tool, but also a powerful driver for improving quality of life and building smarter, more efficient environments.
✨ We are excited to welcome Nerses to our team, bringing his technical expertise, proactive approach, and dedication to growth.
Welcome to the team. We’re happy to have you with us.
05/04/2026
🌅 Թող Սուրբ Զատիկը լցնի Ձեր տունը սիրով, խաղաղությամբ և նոր կյանքի լուսաբացով։
🐣 Մաղթում ենք, որ հավատը լինի ամուր, սերը՝ անկեղծ, իսկ կյանքը՝ լի ուրախությամբ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
0045