ARARAT Brandy
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARARAT Brandy, Wine/Spirits, .
Գարնանը խաղողի այգիներում սկսվում է ամենանուրբ փուլերից մեկը՝ բողբոջման և ծաղկման շրջանը։ Ջերմաստիճանի բարձրանալուն զուգընթաց՝ ձմռան ընթացքում նիրհող վազերն արթնանում են և սկսում նոր ընձյուղներ ձևավորել։
Այնուհետև մեկնարկում է ծաղկման կարճ, սակայն չափազանց կարևոր շրջանը, որը վճռորոշ է բերքի հնարավոր ծավալի համար։
Հենց այս փուլերում է նախանշվում այն ուղին, որը շարունակվելու է բերքահավաքով, թորումով, հնացմամբ և կուպաժավորմամբ․․․
Նոր, անսպասելի էջ՝ 𝐀𝐑𝐀𝐑𝐀𝐓-ի ավելի քան 𝟏𝟑𝟓 տարվա պատմության մեջ․․
Սիրով ներկայացնում ենք «𝐀𝐑𝐀𝐑𝐀𝐓 𝐒𝐩𝐢𝐫𝐢𝐭 𝟏𝟖𝟖𝟕»-ը․ պրեմիում օղի՝ խաղողի յուրահատուկ հիմքով։ Խմիչք, որ ստեղծվել է Երևանի կոնյակի գործարանի՝ խաղողի հետ աշխատելու դարավոր փորձի և վարպետության շնորհիվ։
«𝐀𝐑𝐀𝐑𝐀𝐓 𝐒𝐩𝐢𝐫𝐢𝐭 𝟏𝟖𝟖𝟕»-ը պատրաստված է Արարատյան դաշտի հատընտիր խաղողից՝ կրկնակի թորման եղանակով և Կաթնաղբյուրի ջրի օգտագործմամբ։ Նրա համար ընտրվել են Երևանի կոնյակի գործարանի՝ իրենց թեթևությամբ առանձնացող սպիրտների հատուկ սահմանափակ խմբաքանակներ, որոնք իրենց բյուրեղային մաքրությամբ և նուրբ համերանգներով լավագույնս համապատասխան են օղու ստեղծման համար։