Cor Med
《Cor Med》 ը սրտաբանական հետազոտությունների կատարման մաս
08/07/2026
⚠️ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը սրտի վրա
Էներգետիկ ըմպելիքները հաճախ օգտագործվում են հոգնածությունը հաղթահարելու կամ կարճ ժամանակով ակտիվությունը բարձրացնելու նպատակով։ Սակայն դրանց չափից ավելի կամ հաճախակի օգտագործումը կարող է բացասաբար ազդել սրտանոթային համակարգի վրա։
🫀 Էներգետիկ ըմպելիքները կարող են՝
• արագացնել սրտի զարկերը (սրտխփոց),
• բարձրացնել զարկերակային ճնշումը,
• նպաստել սրտի ռիթմի խանգարումների առաջացմանը,
• մեծացնել սրտի ծանրաբեռնվածությունը։
❗ Հատկապես զգույշ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ունեն.
• բարձր զարկերակային ճնշում,
• սրտի ռիթմի խանգարումներ,
• սրտանոթային հիվանդություններ,
• ինչպես նաև դեռահասներն ու երիտասարդները, որոնց մոտ էներգետիկների չարաշահումը նույնպես կարող է վտանգավոր լինել։
🚫 Էներգետիկ ըմպելիքները խորհուրդ չի տրվում համատեղել ալկոհոլի կամ մեծ քանակությամբ սուրճի հետ, քանի որ դա կարող է ավելի ուժեղացնել սրտի և արյան անոթների վրա ազդեցությունը։
✅ Եթե էներգետիկ ըմպելիք օգտագործելուց հետո զգում եք սրտխփոց, կրծքավանդակի ցավ, շնչահեղձություն կամ գլխապտույտ, մի անտեսեք այդ ախտանիշները և դիմեք բժշկի։
Մեր հասցեն է՝
ք. Արմավիր, Երևանյան 21/4
📳094-553-880
📳094-38-68-66
❤️ Ձեր սրտի առողջությունը մեծապես կախված է նաև ամենօրյա ընտրություններից։ Ընտրեք առողջ սովորություններ և հոգ տարեք ձեր սրտի մասին։
22/05/2026
🎓 Սիրելի՛ շրջանավարտներ,
Cor Med սրտաբանական կենտրոն-ը ջերմորեն շնորհավորում է ձեզ կյանքի ամենահիշարժան ու կարևոր փուլերից մեկի ավարտի կապակցությամբ։
Այսօր դուք փակում եք մի կարևոր էջ և բացում նոր հնարավորություններով, նպատակներով ու հաղթանակներով լի ճանապարհ։ Թող ձեր ձեռք բերած գիտելիքները դառնան ամուր հիմք ապագա հաջողությունների համար, իսկ յուրաքանչյուր նոր քայլ ձեզ մոտեցնի ձեր երազանքներին։
Մաղթում ենք վստահություն, ուժ, նպատակասլացություն և անսպառ հավատ սեփական հնարավորությունների հանդեպ։
Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, լի ձեռքբերումներով, առողջությամբ և երջանկությամբ։ ✨
Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։
Ապագան ձեր ձեռքերում է 💙
27/04/2026
🏥 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ CorMed սրտաբանական կենտրոնը կրկին բաց է 🎉
Մեր դադարն ուներ կարևոր և հաճելի պատճառ․ կենտրոնի բժիշկը գտնվում էր Գերմանիայում՝ մասնագիտական վերապատրաստման նպատակով ։ Այս ընթացքում ձեռք են բերվել նոր գիտելիքներ և փորձ, որոնք արդեն կիրառվելու են ձեր առողջության պահպանման և բուժման գործընթացում։
❤️ Մենք վերադարձել ենք՝ ավելի ուժեղ մասնագիտական թիմով և գիտելիքներով։
📌 Մեզ մոտ կարող եք անցնել՝•
✅Էխոսրտագրություն
✅Էլեկտրասրտագրություն
✅Հոլտեր մոնիտորինգ
✅Շուրջօրյա ճնշման մոնիտորինգ
✅Սրտաբանի խորհրդատվություն
✅Ժամանակակից ախտորոշում և
Անհատական բուժում
🏥 Մեր հասցեն է՝
ք.Արմավիր Երևանյան 21/4
📞 Գրանցման և մանրամասների համար զանգահարեք ։
📲094 38 68 66
💚Սպասում ենք ձեզ CorMed սրտաբանական կենտրոնում:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Երևանյան 21/4
Armavir
Opening Hours
| Monday | 10:00 - 17:00 |
| Tuesday | 10:00 - 17:00 |
| Wednesday | 10:00 - 17:00 |
| Thursday | 10:00 - 17:00 |