ARTLAB
Արտլաբում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լա
29/05/2022
🩸1-ին տիպի դիաբետի ախտանիշներ🩸
1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են զարգանալ հանկարծակի։ 👉Դրանցից են՝
✅մշտական ծարավ և քաղց
✅հաճախակի միզարձակում, ներառյալ՝ գիշերային անմիզապահություն
✅անբացատրելի թուլություն և հոգնածություն
✅չնախատեսված քաշի կորուստ
✅մշուշոտ տեսողություն
✅մաշկի վնասվածքների կամ վերքերի ուշ լավացում
✅մաշկի քոր առաջացնող վարակներ
✅տրամադրության անկայունություն
գլխացավ
✅գլխապտույտ
✅ցավեր ոտքերում
✅դեռահաս աղջիկների մոտ՝ հեշտոցային քոր կամ արտադրուկ
սրտխառնոց և փսխում։
👉 ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր:
28/05/2022
‼️Խոլեսթերինի բարձր մակարդակի պայմաններում ներքին օրգանները չեն կարող ստանալ բավարար քանակությամբ սննդանյութեր և թթվածին։ Զարգանում է թթվածնային քաղց։ Այս վիճակը հատկապես վտանգավոր է գլխուղեղի և սրտամկանի համար։
🆘Խոլեսթերինի բարձր մակարդակը սպառնում է հետևյալ բարդություններով.
👉կաթված,
👉դեմենցիա,
👉իշեմիկ հիվանդություն,
👉ինֆարկտ,
👉ոտքերի մկանային հյուսվածքների ատրոֆիա,
👉ստորին վերջույթներում արտահայտված ցավային համախտանիշ,
👉փտախտ։
🆘Շտապե՛ք դիմել քանզի
🫀Սրտային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը Մեր Կենտրոնի առաջնային բուժծառայություններից է։
Սրտաբան՝ Գայանե Հարությունի Բադալյան
🏢Հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/91
☎️ հեռ.՝ 094-45-50-95 կամ 094-45-80-95
23/05/2022
👋🏻Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են.
✅ Սառը վերջույթների պատճառներից են նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի, կապի կրման հետևանքով առաջացած անոթների սպազմով։
✅Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ, հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։ Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
✅Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ, այդ թվում՝ դյուրհոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
✅Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
✅ Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև նաև` խոշոր անոթներում։ Զարմանալի չէ, որ այս հիվանդությամբ տառապողների մոտ ձեռքերը և հատկապես ոտքերը սառչում են։ Ոտքերն ավելի հաճախ են ախտահարվում, ընդհուպ մինչև «դիաբետիկ ոտնաթաթի» առաջացում, որը լուրջ բարդություն է և սպառնում է ոտքի փտախտով և անդամահատումով։
✅ Սրտային անբավարարությունը և վերջինիս հետ կապված անբավարար արյունամատակարարումը նույնպես սառը ձեռքերի և ոտքերի պատճառ են։
‼️ԵՂԵ՛Ք ՈՒՇԱԴԻՐ ԵՒ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ‼️
👉Միայն ժամանակին դիմելով բժշկին, իրականացնելով համապատասխան հետազոտությունները Դուք կկանխեք առողջական վատթարացումները:
📍 Ախտորոշիչ Լաբորատորիան իրականացնում է լայնածավալ և բազմապրոֆիլ հետազոտություններ: Այն հագեցված է որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, գերժամանակակից, հզոր սարքավորումներով, լաբորատորիայում աշխատում է փորձառու և պրոֆեսիոնալ անձնակազմ: Լաբորատորիան աշխատում է առանց դադարի` շաբաթը 7 օր:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 14:00 |