ARTASHAT tert
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARTASHAT tert, Artashat.
30/11/2022
Պաշտոնական - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայ...
05/10/2022
♦️♦️♦️Ուսուցչի օրվա առթիվ գեղեցիկ նախաձեռնությամբ հանդես եկավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը: Համայնքապետարան էին հրավիրվել Արտաշատ միավորված համայնքի` վաստակած հանգստի անցած, կրթության բնագավառում մեծ ավանդ ունեցող մանկավարժներ, հանրության շրջանում սիրված ու հայտնի անուններ:
Մթնոլորտն հենց սկզբից անմիջական էր: Համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց բոլորին` նշելով սերունդների կրթության գործում նրանց ունեցած անուրանալի ավանդը, սաների հոգիներում սերմանած գիտելիքի լույսը, հայրենասիրության, արժանապատվության գեղեցիկ զգացմունքերը: Պարոն Մկրտչյանը նաև փոխանցեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորանքները:
Շնորհավորանքի խոսքեր ուներ մարզպետարանի սոցապահովության և առողջապահության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ով նաև մայրիկին էր ուղեկցել հանդիպմանը:
Ներկաներին շնորհավորեցին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը, ԿՄՍԵ բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը:
Հուզված ջերմ ընդունելությունից մանկավարժները շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին` իրենց խոսքում ընդգծելով նաև ուսուցչի կարևոր առաքելությունը` սաներին դաստիարակել ու կրթել ամենից առաջ մարդկային վեհ հատկանիշներով:
Պարոն Մկրտչյանը կրթության բնագավառում ներդրած ավանդի և մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրեր հանձնեց ներկաներին:
Հանդիպումն այնուհետ շարունակվեց ջերմ ու անկեղծ զրույցով. սա մի հիանալի առիթ էր, որ վաստակած հանգստի անցած մեր մանկավարժներն իրենց գնահատված ու արժևորված զգան, միմյանց հետ անցած-գնացած օրերը հիշեն և ինչու ոչ` օրը նաև գեղեցիկ ասմունքով համեմեն:
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Artashat