AM Accounting center

AM Accounting center

Share

AM Accounting հաշվապահական գրասենյակ: Արարատ,Ավշար

26/08/2025

Այսօրվանից գործարկվում է Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը

Այսօր՝ օգոստոսի 25-ից Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ միջոցներով.

1) Արդարադատության նախարարության էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով

2) Արդարադատության նախարարության 85-00 հեռախոսահամարով

3) Դատական դեպարտամենտի 010511811 կամ 010511797 հեռախոսահամարներով

11/06/2025

📢Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կիրականացվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը.

📑2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերի լրացումը կդառնա պարտադիր Հայաստան ներմուծված ապրանքները ներմուծողների կողմից մատակարարման կամ տեղափոխման գործարքների դեպքում։

📑2025 թվականի սեպտեմբերի 1-ից պահանջը կտարածվի նաև ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի մատակարարումների կամ տեղափոխումների վրա։

📑2025 թվականի նոյեմբերի 1-ից ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու պահանջը կկիրառվի արտադրողների կողմից ՀՀ-ում արտադրված բոլոր մնացած ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքերում։

📑2026 թվականի հունվարի 1-ից պահանջը կընդլայնվի՝ ընդգրկելով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքները:

Ի դեպ, չնայած վերոնշյալ պարտադիր ժամկետներին, տնտեսվարողները կարող են 2025 թ․ սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր կերպով ապրանքների մատակարարման կամ տեղափոխման հաշվարկային փաստաթղթերում ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագրերը:

09/02/2024

📣Ավելացված արժեքի հարկման համակարգից հատուկ հարկման համակարգեր անցման դեպքում ԱԱՀ-ի դեբետային գումարը հարկ վճարողը կկորցնի.

✅Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին ՀՕ-101-Ն օրենքի 2024 թ-ի հուլիսի 1-ից այն հարկ վճարողները, որոնք ավելացված արժեքի հարկման համակարգից անցում են կատարում հատուկ հարկման համակարգերի, ապա կուտակված ԱԱՀ-ի դեբետային գումարները կզրոյացվեն։
Նախկինում այդ գումարները պահպանվում էին և կրկին հարկման հատուկ համակարգ անցման դեպքում կարող էին օգտագործվել և հաշվացնվել ԱԱՀ պարտավորություններից։

Մանրամասների համար՝ https://bit.ly/48t6heR

📲 +(374)091 525528
📍 Արարատ,Ավշար Խորենացու 13

30/01/2024
Want your business to be the top-listed Accountant in Avshar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Արարատի մարզ Գ. Ավշար
Avshar
0605

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 13:00