Root Media

Root Media

Share

Root Media-ն բազմապրոֆիլ մեդիա ընկերություն է։

Photos from Root Media's post 18/02/2025

Այսօր Ինստագրամը դարձել է ոչ միայն սոցիալական հարթակ, այլև հզոր գործիք բիզնեսի զարգացման համար։ Սակայն՝ ինչո՞ւ են վիզուալները այսքան կարևոր ու ինչպե՞ս կարող եք օգտագործել դրանք ձեր բրենդի աճի համար։

Ինստագրամի վիզուալները ոչ միայն գեղեցիկ պատկերներ են, այլև բովանդակություն, որը պատմում է ձեր բիզնեսի պատմությունը։

Ճիշտ ընտրված վիզուալներն ուղղակիորեն նպաստում են վաճառքների աճին։

26/11/2024

Root Media-ի թիմը համագործակցում է ինչպես մասնավոր և պետական առաջատար կառույցների, բժշկական հաստատությունների, այնպես էլ անհատ բժիշկների հետ: Պլաստիկ վիրաբույժ և ԼՈՌ բժիշկ Դավիթ Պողոսյանի հետ համագործակցության արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում`

✔️Կատարվել է ռազմավարական պլանավորում, ինչը թույլ է տվել համաձայնեցնել սոցցանցերում էջերի բովանդակությունը մարքեթինգային նպատակների և սեզոնային թրենդների հետ:

✔️Բովանդակության ստեղծում և հետևողական առաջխաղացում, որի շնորհիվ ավելացել է ինստագրամյան և ֆեյսբուքյան էջի հետևորդների քանակը:

✔️Շոշափելի արդյունքների գրանցում `համեմատելով պլանավորված կոնտենտը և դրա իրականացումը:

26/11/2024

Եթե ձեր սոցցանցերի էջերի հետ կապված առաջացել է որևէ խնդիր, ապա կարող եք դիմել Root Media-ին խորհրդատվության համար👌

Մենք անց ենք կացնում խորհրդատվություն
սոցցանցերում էջերի տարատեսակ հարցերի և խնդիրների վերաբերյալ` բլոկավորված էջեր, Ads Manager-ի, Business Suite-ի և Meta-ի այլ գործիքների հետ կապված խնդիրներ և այլն: Root Media-ի թիմը կօգնի ձեզ լուծել դրանք կարճ ժամկետներում:

09/10/2024

Ծանոթացե՜ք, Տոման է, մեր Content Writer-ը` տեքստային բովանդակություն ստեղծողը🙌Սովորաբար մեր տեքստերը նա է գրում, բայց այս մեկը բացառություն է😀👌

Հենց նա է ստեղծում այնպիսի տեքստեր, պատմություններ մեր գործընկեր բիզնես էջերի, անհատների և կազմակերպությունների համար, որոնք կլինեն ինֆորմատիվ, գրավիչ, կբարձրացնեն սոցցանցերում լսարանի ներգրավվածությունը և կնպաստեն վաճառքներին:

Միշտ նկատում է բոլոր` թեկուզ աննշան սխալները և առաջինն է թիմում օգնության հասնում, երբ խոսքը տեքստերի մասին է: Մի խոսքով, գրելու, ստեղծագործելու և խոսքի հմտությունները նրա ուժեղ կողմն են, ու մենք թիմում էնպես ենք անում, որ «մուսան» միշտ տեղում լինի😀Հուսանք` այս տեքստը նա ևս կգնահատի🫣

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Leningradyan
Erevan