CA design

CA  design

Share

revealing spaces within us we design spaces around us CA design is an interior and conceptual design practice founded by Christine Abrahamyan.

11/01/2026

«Սիսակյան կենտրոն»-ի նախագիծը կարևորագույններից է մեզ համար!!! Առայժմ կարող եք հետևել կենտրոնի գործունեությանն առցանց, իսկ գարնանը, հուսով, արդեն ֆիզիկական իրականության մեջ🌿🕊️

Ձմռան ավարտին Աշտարակում իր դռները կբացի «Սիսակյան կենտրոն»-ը։🏛️✨
Վայր, որտեղ անցյալի մեծ գիտությունը հանդիպելու է այսօրվա անկաշկանդ մտքին։ Կենտրոնը կգործի որպես բազմաֆունկցիոնալ կրթական և մշակութային միջավայր՝ ձևավորված գիտնականի բազմաոլորտ ժառանգության տրամաբանությամբ։

🔬 Ո՞վ էր ակադեմիկոս Նորայր Սիսակյանը
գիտնական, որի աշխատանքը միավորում էր
կենսաքիմիան, մոլեկուլային կենսաբանությունը,
տիեզերական կենսաբանությունն ու բժշկությունը։
Նրա համար գիտությունը կյանքի ձև էր՝ հարց տալու, կասկածելու, փորձելու և պատասխանատվությամբ մտածելու մշակույթ։
Հենց այս մտածողությունը կլինի մեր կենտրոնի հիմքում։

Ավելին, քան թանգարան

Գիտնականի կյանքին նվիրված սրահներից բացի, կենտրոնը նախատեսված կլինի՝
🔹 գիտական և կրթական ծրագրերի,
🔹 հանրային բաց քննարկումների,
🔹 երիտասարդական նախաձեռնությունների,
🔹 մշակութային հանդիպումների համար։
Այսպիսով, Սիսակյանի տունը վերադառնում է ոչ որպես անցյալի հասցե, այլ որպես գործող կենտրոն՝ քաղաքի ներկա և ապագա կյանքի մեջ։
Ապագայամետ՝ ինչպես Սիսակյանի ողջ գիտական ուղին։ 🚀

Մինչ շենքը վերանորոգման փուլում է, մենք կենտրոնի կյանքը կսկսենք առցանց․
այստեղ կիսվելու ենք արխիվային բացառիկ նյութերով, իրական պատմություններով, գիտական բացահայտումներով, որպեսզի երբ կենտրոնի դռները բացվեն, այստեղ գալը ձեզ համար լինի ոչ թե այցելություն, այլ վերադարձ՝ հարազատ դարձած մարդու տուն։
Նախագիծն իրականացնում է
«Կողբ» հիմնադրամը՝
որպես երկարաժամկետ ներդրում
ոչ միայն Սիսակյանի ժառանգության արժևորման,
այլև Աշտարակ քաղաքի կրթական և մշակութային կյանքի զարգացման մեջ։
Հետևե՛ք մեզ։ Մենք պատմելու շատ բան ունենք։

#ՍիսակյանԿենտրոն #աշտարակ #կողբհիմնադրամ #Գիտություն

Photos from CA  design's post 24/11/2024

A piece of nature inside~

/The favourite part of Yepremyan’s apartment/

Many thanks to:
DZZZ - the ceiling lamp
Edo Abgaryan- the furniture
LUMINARIUM, furniture & lighting - the bar stools
Kerama Marazzi Armenia- ceramics

Want your business to be the top-listed Home Improvement Business in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


58 Keri Str
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 11:00 - 17:00