Garant Tour
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Garant Tour, Tour Agency, Erevan.
15/06/2012
15/06/2012
Ծաղկաձոր
Ծաղկաձոր քաղաքի անվանումը վերցված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվում էր Ծաղկոցաձոր:
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ` մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է : Բայց մի գարնան կատաղած քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորը կոչվում է Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից , որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիս վանքը, սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը , և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառով մեկ:
Կեչառիս վանական համալիրը` (XI-XIIIդդ.) բաղկացած 4 եկեղեցիներից և երկու մատուռներից: Գլխավոր եկեղեցին` Սբ. Գրիգորը, կառուցվել է 1013 թվականին: Փորագիր արձանագրության համաձայն` այս եկեղեցին կառուցվել է Վեցիկ ճարտարապետի կողմից` Վասակ Խաղբակյան իշխանի հրամանով: Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Նշան եկեղեցիների միջև պահպանվել է վանական համալիրի առաջին եկեղեցու հիմնադրի` Գրիգոր Մագիստրոս Փահլավունու գերեզմանի ավերակները:
Ծաղակաձորը առողջարանային քաղաքը է, որը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղինես լեռան լանջին Երևանից 55 կմ հեռավորության վրա և հայտնի է իր բազմաթիվ հանգստյան տներով, սպորտային համալիրներով:
Ծաղկաձորի համբավը, որպես լեռնադահուկային առողջարան էլ ավելի աճեց, երբ այստեղ շահագործման հանձնվեց հերթական 3-րդ ճոպանուղին:
Կազմակերպում ենք էքսկուրսիաներ ցանկացած ուղղությամբ և ցանկացած օրվա համար, հարմարավետ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ ավտոմեքենաներով: Տրամադրում ենք նաև տարբեր օտար լեզուների տիրապետող էքսկուրսավարներ: Էքսկուրսիաների ընթացքում կհյուրասիրենք քաղցրավենիք և զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամյա տևողությամբ էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշելու ճանապարհին գտնվող ռեստորաններում:
Մեկնումը ժ.-ը 10:00–ին` քաղաքի կենտրոնական հյուրանոցների մոտից:
14/06/2012
Սաղմոսավանք
Վանքը գտնվում է Մուղնիից հյուսիս, Աշտարակի տարածաշրջանում, Քասաղ գետի աջափնյա գեդատեսիլ բարձունքի վրա։ Սիմեոն Երևանցու (18-րդ դ) հաղորդած ավանդությամբ՝ Սաղմոսավանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ, 4-րդ դ առաջին տասնամյակներում։ Համալիրը բաղկացած է սբ. Սիոն եկեղեցուց, գավթից, գրատնից և ս Աստվածածին փոքրածավալ եկեղեցուց։ Ունեցել է օժանդակ շինություններ և զերեզմանոց։ Կառույցի պատերի վրա՝ ներսից ու դրսից կան վիմագիր արձանագրություններ։ Ս-ի համլիրի գլխավոր շինությունը սբ. Սիոն եկեղեցին է, որը կառուցել է տվել Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե իշխանաց-իշխանը 1215թ։ Համալիրը ավարտուն և ամբողջական տեսք է ընդունել 1250-ական թթ։
13-րդ և հետագա դդ այստեղ գործել է միջնադարյան բարձրագույն դպրոց։ Ս-ում գոյություն են ունեցել նաև արխիվային վավերագրեր։
14/06/2012
ԳառնիԳտնվում է Կոտայքի մարզումԿառուցվել է 76 թ., Տրդատ I-ի նախաձեռնությամբԳեղարդԳտնվում է Կոտայքի մարզԿառուցվել է 4-րդ դար Գառնի Երևանից քսանութ կիլոմետր հարավ-արևելք գտնվում է Գառնի բնակավայրը, որի անդնդախոր ձորի վրա էլ ձգվում են Գառնիի բերդի ավերակները։ Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր է եղել։ Այստեղ է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Այս սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և կործանվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը ընկած էին տաճարի շուրջը։ 1930-ական թվականներին տեղի ունեցավ տաճարի վերակազմությունը: Այդ հոյակապ հուշարձանը այսօր էլ շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի հոյակապ կոթողներից մեկը։ Գեղարդ Գեղարդի վանքը կառուցվել է 301թ. Մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր ու եղբայր որոշեցին թողնել աշխարհիկ կյանքը և այս ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը` նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին: Աստվախահարս կույսի օգնությամբ նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերյ հավատով ապրում և ծառայում են տաճարին: Հնում կոչվել է Այրիվանք, իսկ հետագայում ստացել է Գեղարդ անվանումը` ի հիշատակ այնտեղ պահվող գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Քրիստոսի կողը, որն էլ հետագայում դառձել է քրիստոնեական աշխարհի համար սրբություն։ Այդ նվիրական տեգը՝ Գեղարդը, մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։ Սակայն Հայաստանում, ներքին և արտաքին քաղաքական անբարենպաստ պայմաններից ելնելով, 14-րդ դարում, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածին է տեղափոխվում ավանդական Գեղարդը, որի հետևանքով էլ հետագայում անվանվեց Գեղարդ: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Erevan
0028
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |