Maletti Medical Center

Maletti Medical Center

Share

Մալետտի բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2011 թվականին։
Հիմնադիրը ֆիզիոթերապևտ,ապարատային կոսմետոլոգիա Medical Center

17/06/2026

Սեբորեային դերմատիտը մաշկի քրոնիկ վիճակ է, որը կարող է արտահայտվել կարմրությամբ, թեփոտումով, քորով և յուղոտության փոփոխությամբ։

▫️Այն հաճախ շփոթում են պարզապես չոր մաշկի, ալերգիայի, ակնեի կամ ոչ ճիշտ խնամքի հետևանքի հետ։
Արդյունքում պացիենտը երկար ժամանակ փոխում է քսուքներ, շամպուններ կամ տնային միջոցներ, բայց խնդիրը չի անցնում։
Սեբորեային դերմատիտի դեպքում կարևոր է հասկանալ, որ միայն արտաքին խնամքը հաճախ բավարար չէ։ Պետք է գնահատել մաշկի վիճակը, սրացման պատճառները, սեզոնայնությունը և սխալ խնամքի հնարավոր ազդեցությունը։

Ինչը կարող է խորացնել խնդիրը՝
• սխալ ընտրված կոսմետիկա
• ագրեսիվ մաքրող միջոցներ
• ինքնաբուժում
• սթրես
• սեզոնային սրացումներ
• բուժման կիսատ թողնում

👩🏻‍⚕️ Սեբորեային դերմատիտը պահանջում է բժշկի կողմից ընտրված խնամք և բուժում։ Նպատակը միայն ախտանշանները ժամանակավորապես թաքցնելը չէ, այլ սրացումների վերահսկումը և մաշկի վիճակի կայունացումը։

Եթե թեփոտումը, կարմրությունը կամ քորը երկար ժամանակ չեն անցնում, ճիշտ է դիմել մաշկաբանի։
Գրանցվեք Maletti Clinic-ում մաշկաբանի խորհրդատվության 💌

13/06/2026

🌊 Ծովից առաջ մաշկը պետք է ոչ թե ծանրաբեռնել, այլ ճիշտ պատրաստել։

Խոնավեցում, պաշտպանություն և
բժշկի կողմից ընտրված խնամք՝ ամառային առողջ ու խնամված մաշկի համար☀️

10/06/2026

📌 Նոր Visbody սարքավորումը մեր կլինիկայում

Մարմնի քաշը միշտ չէ, որ ամբողջական պատկեր է տալիս առողջության և կազմվածքի մասին։

Երկու մարդ կարող են ունենալ նույն քաշը, բայց լիովին տարբեր մկանային զանգված, ճարպային զանգված, այտուցների հակում և նյութափոխանակության առանձնահատկություններ👥

Այդ պատճառով մեզ մոտ ներդրել ենք նոր Visbody ախտորոշիչ սարքը, որը օգնում է ավելի խորությամբ գնահատել մարմնի կառուցվածքը 📊

Visbody ախտորոշումը կարևոր է, երբ կա՝
⦁ նկատելի քաշի փոփոխություն, և պետք է հասկանալ՝ դա այտո՞ւց է, ճարպայի՞ն, թե՞ մկան։
⦁ մարմնի խնամքի կամ քաշի վերահսկման արդյունավետ ծրագիր սկսելու ցանկություն։

Սարքի միջոցով ստացված տվյալները բժիշկը վերլուծում է և օգտագործում անհատական մոտեցում ձևավորելու համար։

Սա ոչ թե պարզապես չափում է, այլ առաջին քայլ՝ մարմնի հետ ավելի գիտակցված և բժշկականորեն ճիշտ աշխատելու համար ✨

Maletti Clinic-ում մենք կարևորում ենք ոչ թե միայն արտաքին փոփոխությունը, այլ նաև դրա պատճառների ճիշտ գնահատումը 🤍

Want your business to be the top-listed Beauty Salon in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Vazgen Sargsyan 10
Erevan
0009

Opening Hours

Monday 09:30 - 20:00
Tuesday 09:30 - 20:00
Wednesday 09:30 - 20:00
Thursday 09:30 - 20:00
Friday 09:30 - 20:00
Saturday 09:30 - 20:00
Sunday 09:30 - 20:00