Sati Singer

Sati Singer

Share

Singer
JESC 2018 Armenia
I LIKE IT project
Artist of “Aprel Khaghagh”
📱Contact: +374 44394224

01/01/2026

Վախ 🎅ՋԱՆ❣️
փոքր երեխայի պես սպասում էի մեր այս նոր տարվա հանդիպմանը🥹որ քեզ ասեմ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ 🙏🕊️🇦🇲
Անցնող տարվա 🎄ի տակ թողածդ կախարդական բանալու ուժը զգացած քո մեծ թոռնիկներից 🖤🪽

Հավատով ուղարկեք Ձեր ամանորյա իղձերը ԵՐԿԻՆՔ,պատասխանը չի ուշանա🙏🙌

Շնորհավոր 2️⃣0️⃣2️⃣6️⃣🎄💫

23/12/2025

Հարգելի հետևորդներ,ընկերներ և համալսարանականներ,
շնորհակալ եմ անչափ մեզ բաժին հասած հաղթանակը կիսողներիդ 🫶🏻

Այն ինձ համար ոչ թե հերթական որևէ երաժշտական մրցույթի մասնակցության առիթ էր,այլ գիտակցելով,թե իմ առաջարկով ընտրված երգը որքան կարևոր թեմայի շուրջ էր,առաջին հերթին բազմաբնույթ էմոցիաների`մտորումների,հոգու պոռթկում էր առ ԵՐԿԻՆՔ🙏🕊️

Գաղտնիքն էլ նրանում էր,որ փորձերի ժամանակ հնարավորինս փակ եմ եղել,որպեսզի գլխավոր ելույթից խիստ տարբերվի,քանի որ իմ անցած ուղին ինձ համար մեծ դաս է հանդիսացել շատ ու շատ առումներով:
Ինչ խոսք,դահլիճից փոխացված էներգիային ու ջերմությանը մենք կարողացանք լիարժեք և պատասխանենք և գոհացնենք հենց այս կերպ🫰✨
Այո,մեծ պատասխանատվություն էինք վերցրել մեզ վրա և փառք Աստծո,պատվով հաղթահարեցինք:

Համալսարանատեսիլ2025🏆,11.12.2025🥳

ՄԱՅՐ բուհի բեմում ռեպային փոթորիկ էր արևելագիտական ֆակուլտետից🎤🥹💥

залишайся сильним 💪🇦🇲🤝🇺🇦
alyona.official

#համալսարանատեսիլ2025

21/12/2025

Այո,17 մասնակից ֆակուլտետներից միակն էինք,որտեղ ներկա պրոֆ.ժյուրիի չորս անդամներ`ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի նախագահը,երգչուհի Աստղիկ Սաֆարյանը,նոր ալիք մրցույթի հաղթող Սարո Գևորգյանը և իհարկե կոնսերվատորիայից ակադեմիաական երգեցողության բաժնի փոխնախագահն անգամ հոտընկայս ծափահարությունների արժանացրեցին մեր հաջողված ելույթը:Իսկ ընտրված բարդ երգը, որը երեք տարբեր ժանրերի համաձուլում էր`փոփ,ռեպ,ակադեմիական և այդ ամենի կատարողը, ի տարբերություն օրիգինալ տարբերակի, ինքս էի և այն հատկապես ինձ համար, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ առումով մեծ ասելիք ուներ,որն էլ ավելի շատ մեծ նպատակ էր կիսվելու`ՁԱՅՆՍ տեղ հասցնելու հենց մեր ՄԱՅՐ ԲՈւՀԻ բեմից,որտեղ ես արեցի առավելագույնը հենց մեր`արևելագիտական ֆակուլտետին արժանացնելու հաղթանակի,ինչն էլ այլևս փաստ է🫰✨,իսկ իմ երաժշտական ուղու հիմքը ակադեմիական երգեցողությունը,որպես ուրախալի փաստ օգնում է հաղթահարելու ամենադժվարը յուրաքանչյուր մրցույթային շրջափուլում 🎤

Շնորհակալություն նաև մեր ֆակուլտետի շնորհալի ուսանող Միկա Ազոյանին,ով կիթառի նվագակցութամբ ապահովեց լրացուցիչ դրայվը ,որը ևս նպաստեց միասին հասնելու այս ամենին:
Իմ հատուկ շնորհակալությունն այս երաժշտական մեգանախագծի ստեղծագործական խմբին`ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովին,ով արդեն երկրորդ տարին է տալիս է հնարավորություն ուսանողին`նաև իր երաժշտական ունակությունները ի ցույց դնելու ի պատիվ իր ֆակուլտետի:
Եվ իհարկե մեր մեծ շնորհակալությունը մեզ թիկունք կանգնած մեր արևելքցիներին 🏆💪🫶🏻💥

Ելույթի ամեն վայրկյանն ապրել եմ,էմոցիաների առավել դրսևորումը և մի փոքր գաղտնիք էլ հաջորդիվ,որտեղ հատուկ առանձնացրել եմ ռեպի հատվածը)
Eurovision 2024 song /Teresa&Maria

твоя пісня принесла нам перемогу

.alyona.official

#եպհ #համալսարանատեսիլ2025

Want your public figure to be the top-listed Public Figure in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Erevan