HB Accounting

HB Accounting

Share

Հաշվապահական հաշվառման և խորհրդատվական ծառայությունն

25/10/2024

Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանության արժանացան կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում և այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Փոփոխությունները 7 տարվա համար են։ Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։
Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ։ Այս կարգավորումը 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում ևս կգործի․ նոր աշխատակից ներգրավելիս կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսի չափով։
Փոփոխություններով եկամտահարկի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրվելու նաև այն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։ Բացի այս, կառավարությունը պատրաստվում է նվազեցնել ՏՏ ընկերությունների այն աշխատակիցների եկամտահարկը, որոնք կներգրավեն գիտահետազոտական աշխատանքներում։ Նրանց համար եկամտահարկը կլինի 10 տոկոս՝ 20-ի փոխարեն։

Աղբյուրը` civilnet.am․

12/01/2024

Կարևոր!!!!

29/05/2023

🔉 Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» հ․ 686-Ն որոշման համաձայն՝ Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների) յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը սահմանվում է`
1) ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 6000 /վեց հազար/ դրամ,
2) թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 10500 /տասը հազար հինգ հարյուր/ դրամ,
3) այլ արտաքին գովազդի համար` 4500 /չորս հազար հինգ հարյուր/ դրամ,
4) սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ,
5) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով։
Տեղեկացնում ենք նաև, որ արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաթեթ՝ համաձայն «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի ապրիլի 18-ի N 759-Ն» որոշման պահանջներին համապատասխան։

Want your practice to be the top-listed Law Practice in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


ՀՀ , ք. Երևան, Ֆուչիկի փողոց 6/1
Erevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00