SPEECH BOX
📌Մայիսի 30-ին կկայանա «Գույնը մատնում է» խորագրով բանախոսությունը 💙
Ամանորյա տրամադրություն և շնորհավորանքներ ենք բերել 😍❄️ Ամանորյա բարեմաղթանքներ ունեն հայ արտադրողները, ստեղծագործողները և գրքերի հեղինակները 😍 Շնորհակալություն Zardonq, Hasmik Simavoryan-Apoyan, #Շառլբրենդ Nane Gevorgyan, Kristine Grigoryan, Anush Mardanyan, ANUSH, Гаяне Мартиросян, SQANCHELI, Vergine Smbatyan, Վերգինե Սմբատյան, Տիգրան Խաչատրյան ❄️❄️❄️❄️❄️
Ի դեպ ձայնագրությունը հեռարձակվելու է նաև Radio Arménie եթերում 🇫🇷🇦🇲
28/12/2025
Ամանորին գրքեր և էջանշաններ նվիրելը լավ միտք է` հատկապես, երբ ազգային արժեքներ տարածող -ի էջանշաններն էլ են ներառված լինում գրքի հետ😍 Այսօր մեր հարցերին պատասխանում է այս բրենդի հիմնադիրը` Narine Hakobianը 💙
🎅️Ե՞րբ է հիմնադրվել բրենդը և ի՞նչ է առաջարկում բրենդը։
👩🏻🦰- 🔖Բրենդը հիմնադրվել է 2002 թվականին: Մենք առաջարկում ենք հայկական տարազով տիկնիկների էջանիշեր և մագնիսներ:
🎅Ամանորյա ո՞ր ֆիլմն ու գիրքն եք սիրում
👩🏻🦰-Շատ շատերի պես😍 «Один дома» ֆիլմը )
🎅Մանկության տարիներին Ամանորյա ի՞նչ ջերմ հիշողություններ կան։
👩🏻🦰-Ես ունեմ մանկության տարիներից եկող ջերմ հիշողություններ, երբ հարազատներով ամեն Նոր Տարվա գիշերը բոլորս հավաքվում էինք տատիկիս տանը *(Նարինեն պատմում էր և ժպտում)
🎅Ունե՞ք Ամանորյա թեմատիկ նվեր բոքսեր կամ տեսականի (առաջարկներ)։
👩🏻🦰-Կարծում եմ այս հուշանվերները հարմար են բոլոր տոներին 📚
🎅Ինչպե՞ս կարող են տեսականու հետ ծանոթանալ։
👩🏻🦰- Հուշանվերներն առկա են՝
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի խանութ սրահում, Բուկինիստի գրախանութներում, «Դալան» հուշանվերների խանութում, «Փիքոք» հուշանվերների սրահում, Վերնիսաժում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատանը:
Տեսականուն կարող են ծանոթանալ նաև ֆեյսբուքյան էջում ՝ https://www.facebook.com/share/1JTTndHhMc/?mibextid=wwXIfr
🎅Ունե՞ք Ամանորյա բարեմաղթանք։
👩🏻🦰-Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և բարի երազանքների իրականացում❄️
#Ամանորյահարցազրույց
20/12/2025
Ամանորին գեղեցիկ և խնամված տեսք ունենալու համար այցելեք MoodMineral 😍 որտեղ կգտնենք բարձր չափանիշներին համապատասխան խնամքի միջոցներ ❄️
Այսօր մեր հարցերին պատասխանում է բրենդի համահիմնադիրը` Anna Kostanyanը 💙
🎅 Ե՞րբ է հիմնադրվել բրենդը (խանութի մասին նաև կպատմեք) և ի՞նչ է առաջարկում բրենդը։
👩🏻🦰-«MoodMineral» ցուցասրահը հիմնադրվել է 2024 թվականին` հստակ գաղափարով, հայկական շուկան համալրել գեղեցկության պահպանության բարձր չափանիշներին ու արժեքներին համապատասխանող պրոդուկտներով, որոնք կխթանեն բնականի մշակույթի տարածմանը Հայաստանում։ Այն հանդիսանում է նիդերլանդական 6 բրենդերի պաշտոնական ներկայացուցիչն ու բացառիկ դիտսրիբյուտորը Հայաստանում` դառնալով բնական ու էթիկական խնամքի և միներալ դիմահարդարման միջոցների բացառիկ կղզյակ Երևանի կենտրոնում:
Մենք սահմանում ենք նոր չափանիշներ և կարծում ենք, որ մեր հայրենակիցները պետք է ունենան ալտերնատիվ ընտրության հնարավորություն։
🎅Ամանորյա ո՞ր ֆիլմն ու գիրքն եք սիրում:
👩🏻🦰-Ամերիկյան «Տանը մենակ» ֆիլմը, իսկ սիրած գրքերը շատ են😉կնշեմ տարիներ առաջ կարդացածս ամանորյա գիրքը` Չարլզ Դիքենսի «Christmas Carol» ❄️
🎅Մանկության տարիներին Ամանորյա ի՞նչ ջերմ հիշողություններ կան։
👩🏻🦰-Հիշում եմ💭 🍊պոպոկ-պնդուկ-մանդարին-կոնֆետ հավաքածուն, որը նվեր էինք ստանում Երևանի կրկեսում` Ամանորյա ներկայացումներից հետո: Շատ էի սիրում այդ պահը ու միշտ առանձնահատուկ սպասում էի:
🎅Ունե՞ք Ամանորյա թեմատիկ նվեր բոքսեր կամ տեսականի (առաջարկներ)։
👩🏻🦰-Անշուշտ ունենք նվերների հավաքածուներ, նաև նվեր-քարտեր։ Ի դեպ, հաճախորդները կարող են ըստ իրենց ցանակության և ճաշակի հավաքել նվեր-բոքսերը 🎁
🎅Ինչպե՞ս կարող են տեսականու հետ ծանոթանալ
👩🏻🦰- -ի լայն տեսականուն կարելի է ծանոթանալ 🪧Խորենացի 3 հասցեի մեր էսթետիկ ցուցասրահում, ինչպես նաև մեր պաշտոնական կայքում` առցանց գնման հնարավորությամբ 👇 https://moodmineral.am/hy:
🎅Ունե՞ք Ամանորյա բարեմաղթանք։
👩🏻🦰-Գալիք տարին թո՜ղ նոր դռներ բացի բոլորիս համար, իր հետ բերի միայն բարին, դրականը, վերականգնի բարձր արժեքները: Դե իսկ սերն անպակաս բոլորիցս 💛
#Ամանորյանվերներ
#խնամքիմիջոցներիխանութ
Click here to claim your Sponsored Listing.
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Erevan
0014
Opening Hours
| Monday | 09:00 - 18:30 |
| Tuesday | 09:00 - 18:30 |
| Wednesday | 09:00 - 18:30 |
| Thursday | 09:00 - 18:30 |
| Friday | 09:00 - 18:30 |
| Saturday | 08:00 - 16:00 |