Liberty LLC - Law Firm

Liberty LLC - Law Firm

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Liberty LLC - Law Firm, Lawyer & Law Firm, 59/9 Komitas Avenue, 2nd floor, Erevan.

13/01/2026

ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌՈՎ ԱՆՎԱՎԵՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՄԵԾ ԱՅՐՈՒՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԸ

⚖️Թիվ ԼԴ2/0020/02/24 քաղաքացիական գործով 2024 թվականի սեպտեմբեր 12-ին կայացված վճռով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է անվավեր ճանաչել «Ռիտա Վասիլի Բաբայանին աշխատանքից ազատելու մասին» ՀՀ Լոռու մարզի «Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Է. Խաչատրյանի 22.12.2023 թվականի թիվ 66 հրամանը և պարտավորեցնել ՀՀ Լոռու մարզի «Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին Ռիտա Վասիլի Բաբայանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 25.12.2023 թվականից մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով: Բացի այդ, Դատարանը վճռել է ՀՀ Լոռու մարզի «Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ Ռիտա Վասիլի Բաբայանի բռնագանձել 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 22-ին։

❗Դատական ակտն ամբողջությամբ կատարվել է․ «Մեծ Այրումի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը Ռիտա Բաբայանին արդեն իսկ վճարել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար և աշխատանքում չվերականգնելու դիմաց ընդհանուր միջին աշխատավարձի 26-ապատիկի չափով հատուցումը, ինչպես նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Photos from Liberty LLC - Law Firm's post 07/11/2025

Խմբի կազմում սպանության փորձ կատարելու (մեղադրանքն արհեստականորեն ուռճացված էր) մեջ մեղադրվող, արգելանքի տակ գտնվող մեր պաշտպանյալի նկատմամբ ներկայացվել էր երկամսյա ժամկետով կիրառված կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդություն։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (նախագահությամբ դատավոր՝ Գնել Գասպարյան) որոշմամբ մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և գրավ։

Մեր պաշտպանյալն անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճում։

...🖊🚪🔓

18/10/2025

ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽՎԵՑ

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Գ․ Գասպարյան) որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվեց տնային կալանքով և գրավով։

Want your practice to be the top-listed Law Practice in Erevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


59/9 Komitas Avenue, 2nd Floor
Erevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00