Syunicode Academy
Սկսեք IT ոլորտի Ձեր քայլերը մեզ հետ!
Ծրագրավորման դասընթացներում կսիրեք Ձեր նախընտրած մասնագիտություն
Syunicode Academy-ն ներկայացնում է IoT դասընթացների սերտիֆիկատների հանձնման հաշվետվությունը: Շնորհակալություն Internet Society Armenia Chapter, , Smart City ՀԿ-ին և ՌԴ դեսպանատանը համագործակցության համար: Հատուկ շնորհակալություն Ալեն Աթանեսյանին և Նանե Մաշուրյանին տեսանյութի պատրաստման համար:
26/05/2023
🎀🔔 Սիրելի՛ շրջանավարտներ, 🔔🎀
🎈 Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում ենք ձեզ՝ դպրոցական Վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ: Հուսով ենք, որ ուսումնառության տարիների ավարտը և հասուն կյանքի շեմ մուտք գործելու սկիզբն ազդարարող խորհրդավոր ղողանջները մշտապես վառ կմնան ձեր բոլորի հիշողության մեջ:
🎊 Շարունակեք հավատալ Հայրենիքի վաղվա օրվան, բայց պետք է ինքներդ դառնաք այդ օրը կերտելու ամենաակտիվ մասնակիցը: Ձեր ընտանիքներում, դպրոցներում, որոնք դարձել են ձեր երկրորդ տունը, հենց ձեր մեջ են տեսնում վաղվա օրը, հենց վաղվա օրն են տեսնում ձեր մեջ: Ուստի գնահատեք այն ջանքերը, որ գործադրում են ձեր ծնողները և ուսուցիչները: Գնահատեք, զարգացրեք և օգտագործեք այն գիտելիքը, որ մատուցվել է ձեզ դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած առաջին դռները, դրա շնորհիվ եք կայանալու դուք և դրա միջոցով եք կայացնելու այն երկիրը, որն այսօր միգուցե երազանք է, բայց ամենամոտ ապագայում կարող է դառնալ տեսանելի իրականություն: Դարձեք այդ երազանքի մի մասնիկը:
🍾 Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից մեկն է: Եթե ուզում ենք ունենալ զարգացած երկիր, ապրել ուժեղ պետության մեջ, մենք պարտավոր ենք ունենալ մրցունակ կրթական համակարգ, խելացի աշակերտ ու գիտակ ուսանող, կրթված ու մտածող քաղաքացի: Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ապագան: Վստահությամբ նայեք առաջ, վստահությամբ շարժվեք ձեր նախընտրած ուղղությամբ և հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան:
🔔 Մեր շնորհավորանքներն եմ ուղղում նաև ձեզ, հարգարժա՛ն մանկավարժներ, քանզի ոչ միայն տոնական հանդես է, այլև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեր անմնացորդ նվիրումը և անխոնջ վաստակը յուրովի իմաստավորող գնահատականն ու առհավատչյան:
🎀🎈🎊🍾🔔 Շնորհավոր Վերջին Զանգ 🎀🎈🎊🍾🔔
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
21 Ankakhutyan Street
Goris
3301
Opening Hours
| Monday | 19:00 - 21:00 |
| Tuesday | 19:00 - 21:00 |
| Wednesday | 19:00 - 21:00 |
| Thursday | 19:00 - 21:00 |
| Friday | 19:00 - 21:00 |