mediapoint.am
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from mediapoint.am, Broadcasting & media production company, Mashtots 3, Goris.
08/05/2026
🛡️🏘️ Կոռնիձորում «ԳորիսԼԱԲ»-ի նախաձեռնությամբ անցկացվել է հանրային քննարկում՝ նվիրված սահմանամերձ համայնքներում անվտանգության և ժողովրդավարության փոխկապակցվածությանը։
📍Սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող Կոռնիձորում բնակիչները նշել են, որ անվտանգությունը միայն ռազմական պաշտպանվածություն չէ, այլ նաև՝
🤝 համայնքային վստահություն
💼 աշխատատեղեր
🌾 գյուղատնտեսության զարգացում
🏛️ արդյունավետ կառավարում։
🗣️ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՏԻՄ-երի սահմանափակ հնարավորություններին, ապատեղեկատվության ազդեցությանը և ինտերնետի հասանելիության խնդիրներին։
⚠️ Բնակիչների խոսքով՝ համայնքի հիմնական մարտահրավերներն են երիտասարդների արտագաղթը, գյուղմթերքի իրացման դժվարությունները և վերամշակող արտադրությունների բացակայությունը, որոնք վտանգում են համայնքի երկարաժամկետ կայունությունը։
Անվտանգություն, ժողովրդավարություն և չբարձրաձայնված մարտահրավերներ� Աապրիլի 27-ին «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն հերթական հանրային քննարկումն անցկացրեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանամեր
07/05/2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններ, դաշինքներ և նախընտրական շտաբներ,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շրջանակում մեր լրատվական թիմը նախատեսում է լուսաբանել Գորիս համայնքում անցկացվող նախընտրական բոլոր հանդիպումները, հանրահավաքներն ու քարոզարշավի այլ միջոցառումները։
Ապահովելու համար հավասար և ամբողջական լուսաբանում՝ խնդրում ենք նախապես մեզ տեղեկացնել Ձեր կողմից կազմակերպվող միջոցառումների մասին՝ ուղարկելով տեղեկատվություն էլեկտրոնային փոստով կամ կապ հաստատելով հեռախոսազանգի միջոցով։
Խնդրում ենք նշել միջոցառման՝
* ամսաթիվը և ժամը,
* անցկացման վայրը,
* ձևաչափը (հանդիպում, հանրահավաք և այլն)։
Հասցե՝ ք․ Գորիս, Մաշտոցի 3
էլ փոստ [email protected]
հեռախոս 37477990731
ԳորիսԼԱԲ-ը հերթական հանրային քննարկումն իրականացրեց Տեղ համայնքի սահմանամերձ Կորնիձորում։ Թեման՝ անվտանգություն, ժողովրդավարություն և ընտրություններ։
Գյուղում, որը սահմանից ընդամենը 300 մետր հեռավորության վրա է, անվտանգություն ասելով հասկանում են ոչ միայն բանակ, այլև տնտեսություն, աշխատատեղեր ու համայնքային վստահություն։
Ամբողջական նյութը կարդացեք մեր կայքում`
https://mediapoint.am/archives/15977
***
«Սույն ռիլը պատրաստվել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի պատասխանատվությամբ և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԺԶՀ-ի պաշտոնական դիրքորոշումը»:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Mashtots 3
Goris
3201