Koghb Foundation

Koghb Foundation

Share

KOGHB is a non-commercial organization founded in 2013 to support and promote education, culture and sport in Armenia.

13/06/2026

ARM/ENG

Եվ այսպես հայտնի են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների չորրորդ միջազգային մրցույթի արդյունքները։

Երեկ կայացած գալա համերգի ընթացքում «Ասոնանս» անսամբլի կատարմամբ առաջին անգամ հնչեցին եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների ստեղծագործությունները, որից հետո հանձնաժողովը հայտարարեց մրցույթի հաղթողներին։

Ծանոթացեք հանձնաժողովի որոշմանը․

🥇 I մրցանակ - Էրիկա Մարկոսյան 🇦🇲
🥈 II մրցանակ - Նիկոդեմ Կլուչինսկի🇵🇱
🥉 III մրցանակ - Դոմինիկ Ռադոն🇵🇱
🏅 Հատուկ մրցանակ – Դանիելա Նոչենտինի🇮🇹

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ իրենց մասնակցության, հայ պոեզիայի ուսումնասիրության ստեղծագործական համարձակության համար։

And so, the results of the Fourth Mansurian International Competition have been announced.

During yesterday’s gala concert, the works of the six finalists were performed for the first time by the “Assonance” ensemble. Following the performances, the jury announced the winners of the competition.

Please find the jury’s decision below:

🥇 First Prize - Erika Markosyan 🇦🇲
🥈 Second Prize - Nikodem Kluczyński 🇵🇱
🥉 Third Prize - Dominik Radon 🇵🇱
🏅 Special Prize - Daniela Nocentini 🇮🇹

We warmly congratulate all the participants for their involvement and for their creative explorations inspired by Armenian poetry.

08/06/2026

Կողբ💦Վարդավառի արվեստների անկյունում քեզ սպասում են գունեղ, հետաքրքիր ու ոգեշնչող վարպետաց դասեր՝

- Բատիկա
- Կարպետագործություն
- Տիկնիկագործություն

🎨 Դասերն անվճար են ու բաց բոլորի համար:

📍Բե՛ր քեզ հետ միայն լավ տրամադրությունդ ու միացի՛ր ստեղծագործական օրվան։

Photos from Koghb Foundation's post 03/06/2026

🚌 Այս անգամ #Շառավիղի միջոցով Հայաստանը բացահայտեցին Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի աշակերտներն ու մանկավարժները։

📍 Ճանապարհը նրանց տարավ Հայաստանի հյուսիս-արևմուտք՝ Շիրակի մարզ, որտեղ «Ճանաչի՛ր» խորագրի ներքո #Շառավիղ նախագծի հերթական կանգառը պատմական ու կոլորիտային Գյումրին էր։

🫶 Երկօրյա հագեցած ճամփորդության ընթացքում մասնակիցները ոչ միայն ճանաչեցին, այլև սիրեցին քաղաքը՝ բացահայտելով նրա յուրահատուկ դիմագիծն ու հարուստ մշակույթը։

📚 Աշակերտներն այցելեցին Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարաններ, ինչպես նաև 🏰 «Սև բերդ» պատմամշակութային համալիր և ⛪ Մարմաշենի վանք:

✈️ Աշակերտները նաև մասնակցեցին ավիամոդելավորման բացառիկ վարպետաց դասի՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հմտություններ։

🏙️ Ջերմ ու հետաքրքիր զբոսանքների ընթացքում նրանք վայելեցին Գյումրու մթնոլորտը, իսկ տուն վերադարձան նոր բացահայտումներով, անմոռանալի տպավորություններով և մեծ ոգևորությամբ։

🤝 Դուք ևս կարող եք աջակցել #Շառավիղ նախագծին և նպաստել, որպեսզի սահմանամերձ համայնքների ավելի շատ երեխաներ հնարավորություն ունենան ճանաչելու ու բացահայտելու մեր հայրենիքը։ 🇦🇲✨
https://koghb.org/hy/site/donation

02/06/2026

Կողբ💦Վարդավառում արվեստն, արհեստն ու կախարդանքն ամեն անկյունում են💦

Բացահայտի՛ր հայկական արհեստների աշխարհը մեր վարպետաց դասերում՝

- Կավագործություն
- Մանրանկարչություն
- Փայտի փորագրություն

👏 Դասերն անվճար են ու բաց բոլորի համար:

📍Փորձը բոլորովին պարտադիր չէ. պարտադիր է միայն գեղեցիկը ստեղծելու քո պատրաստակամությունն ու ցանկությունը։

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Koghb?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


1 Street 35/1
Koghb