GSLine
Գերարագ Ինտերնետ և բարձրորակ հեռուստաալիքներ
❗❗❗❗❗❗
⚠️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ — Հեռախոսային խարդախությունների նոր ալիք
Վերջին օրերին նկատվում է հեռախոսային խարդախությունների ակտիվացում։ Խաբեբաները զանգահարում են տեղական կամ արտասահմանյան հեռախոսահամարներից, կամ ուղարկում են WhatsApp, Telegram և Viber հավելվածներով հաղորդագրություններ:
Ներկայանալով որպես բանկի, տելեկոմ օպերատորի, առաքման ծառայության կամ պետական մարմնի աշխատակից, նրանք նպատակ ունեն հասանելիություն ստանալ Ձեր անձնական տվյալներին և հեռախոսի հավելվածներին, որպեսզի Ձեր կամքից անկախ կորզեն ֆինանսական միջոցներ:
Օրինակ, նրանք ուղղորդում են
❗ փոխանցել կամ թելադրել SMS-ով ստացված ծառայության ակտիվացման կոդը
❗ սեղմել SMS-ով ստացված հղումը և լրացնել բանկային քարտի կամ անձնական տվյալները
❗տեղադրել հեռախոսում հատուկ ծրագիր` օրինակ 5G ծառայություն ակտիվացնելու համար կամ այլ ծառայությունից անվճար օգտվելու նկատակով
❗ Եթե հետևեք այդ հրահանգներին, խաբեբաները կարող են
•հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները,
•մուտք գործել ձեր բանկային հավելվածներ և կատարել ցանկացած գործողություններ,
•հաղորդագրություններ ուղարկել Ձեր մտերիմներին,
•հափշտակել Ձեր հաղորդագրությունները
•Ձեր փոխարեն կառավարել Ձեր հեռախոսը։
⛔ Այս ամենը կարող է տեղի ունենալ ակնթարթային
Ի՞նչ անել
✓Մի՛ պատասխանեք անծանոթ համարներից եկող զանգերին, հատկապես եթե զանգը արտերկրից է
✓Մի՛ սեղմեք անծանոթ SMS հաղորդագրությունների հղումների վրա
✓Անմիջապես անջատեք զանգը եթե Ձեզ խնդրում են տվյալներ տրամադրել, հղում բացել կամ որևէ գործողություն կատարել
Մի՛ փոխանցեք Ձեր անձնական տվյալները, գաղտնաբառերը կամ բանկային կոդերը հեռախոսի միջոցով!
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն
Հայաստանի համակարգչային պատահարների արձագանքման թիմ (AM-CERT)
08/03/2026
🚀 «Download ենք անում գարնանային թարմություն, Upload՝ անսահման սեր ու ժպիտներ։ ❤️🌸
GSLine-ը շնորհավորում է բոլոր կանանց ու աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ։
Մաղթում ենք, որ Ձեր կյանքում բոլոր իղձերը իրականանան High Speed ու առանց «լագերի», իսկ ձեր երջանկության «թողունակությունը» միշտ լինի MAX-ի վրա։ 🚀✨
Դուք եք այս աշխարհի գլխավոր «ադմինիստրատորները», ովքեր ամեն ինչ կարգավորում են իրենց սիրով ու գեղեցկությամբ։
Մնացեք միշտ գեղեցիկ, սիրված ու «անխափան» երջանիկ։ 🥂🌷»
23/01/2026
📣 Ուշադրություն Կոտայք գյուղի բնակիչներ
GSLine գերարագ և կայուն ինտերնետը արդեն հասանելի է Կոտայք գյուղում։
Եթե հոգնել եք դանդաղ ինտերնետից, անընդհատ կտրվող կապից ու նյարդերից, ժամանակն է անցնել վստահ լուծման։
GSLine-ը ապահովում է բարձր արագություն, կայուն կապ և հարմարավետ ինտերնետ՝
📌 աշխատանքի համար
📌 օնլայն դասերի
📌 ֆիլմեր, խաղեր ու սոցիալական ցանցեր՝ առանց ընդհատումների
Ժամանակակից ինտերնետը արդեն ձեր գյուղում է։
Միացեք GSLine-ին ու օգտագործեք ինտերնետ, որը աշխատում է ինչպես պետք է: 098 399 388
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Չարենցի
Nor Hachyn
2412
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |