SofLight Interior Design

SofLight Interior Design

Share

Ինտերիերի դիզայն՝
✅Չափագրում,
✅Դասավորություն,
✅3D դիզայն,
✅Մատերիալների հաշվարկ,
✅Վերահսկողություն:

12/04/2026

🏠📐👷🏻‍♀️

Photos from SofLight Interior Design's post 26/05/2025

🔆 Եվս մեկ ավարտված պրոեկտ, որտեղ հաշվի են առնված հաճախորդի բոլոր նախասիրությունները։
Տանը կա բաժանարար պատով ստուդիա՝ խոհանոց + հյուրասենյակ, 2 սանհանգույց և ննջասենյակ։

✅ Հաճախորդը ցանկացել էր մուգ երանգի ինտերիեր գրեթե բոլոր սենյակներում և սանհանգույցներում։
✅ Նաև հաճախորդի ցանկությամբ տեղադրվել է մեծ անկյունային բազմոց, քանի որ տարածքը մեծ չէ, բայց խիստ ցանկալի է հյուրասենյակում ունենալ բավարար մակերեսով հանգստի գոտի։
✅ Խոհանոցում կա մեծ սեղան, իսկ հյուրասենյակի սեղանը 4 անգամ մեծացող սեղան է՝ բազմաքանակ հյուրեր ընդունելու համար։
✅ Տարածքի օգտագործվող մակերեսից չկորցնելու նկապատով վարագույրի փոխարեն տեղադրել ենք փայտե շերտավարագույրներ։
✅ Ըստ ճարտարապետական նախագծի՝ կաթսայի միացումը հյուրասենյակում է։ Կաթսայի համար տեղ է նախատեսված հեռուստացույցի վերևում՝ կահույքի մեջ։
✅ Բարը մանրամասնորեն մոդելավորել եմ հատուկ այս բնակարանի համար՝ ըստ հաճախորդի պահանջների։

🔜Մյուս սենյակների վիզուալիզացիաները՝ հաջորդ հրապարակումներում։

21/04/2025

✨Հաջողությամբ ավարտվեց ևս մեկ պրոեկտ։
Արդյունքում՝ գոհ հաճախորդ և բավարար ժամանակ՝ տան վերանորոգումը նախապես նշված դեդլայնում կատարելու համար։

08/04/2025

Նոր պրոեկտի ննջասենյակը։ Բոլոր կողմերից նկարները կներկայացնեմ հաջորդ հրապարակումներում։
Այս սենյակում ևս տեղավորել ենք
✅ տարողունակ պահարան,
✅ աշխատանքային զոնա,
✅ դիմահարդարման սեղան,
✅ հեռուստացույց,
✅ լրացուցիչ պահարաններ։

Photos from SofLight Interior Design's post 16/02/2025

Այս պրոեկտում նախապես ունեինք որոշ սահմանափակումներ՝ ‼️հոսանքն անց կացված էր, վերանորոգումն՝ ավարտված, ‼️հատակն ու առաստաղի լուսավորությունը փոփոխման ենթակա չէին, ‼️տարածքում կար կահույք, որին պիտի ինտեգրվեր նոր ինտերիերը, և որի բարձրությունը չէր կարող լինել մինչև առաստաղ։

Ստացել ենք
✅ հանգստի զոնա պատուհանագոգին՝ այն փոքր ինչ մոդիֆիկացնելով կահույքի օգնությամբ և թաքցնելով պատուհանագոգի նախնական ավելորդ երանգը,
✅ հանգստի զոնա նախապես տեղակայված պահարանի կողքին,
✅ աշխատանքային զոնա, որը նաև կարող է ծառայել որպես ֆոտոզոնա և SMM-ի համար ինֆորմացիոն ռիլերի նկարահանման հատված,
✅ միջանցքում հայելի, որի երկրորդական նպատակը ևս ֆոտոզոնան և գովազդն են։
✅ Հաճախորդի խնդրանքով երկար պատի երկրորդ տարբերակ՝ հավելյալ LED լուսավորությամբ։

Want your business to be the top-listed Home Improvement Business in Vanadzor?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Shinararnner 12
Vanadzor
2019