Direct Democracy NGO

Direct Democracy NGO

Share

We aim to promote participatory governance to increase the transparency and legitimacy of LGBs.

05/06/2026

📌 Դիտորդական առաքելության իրավական ամփոփագիր

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը պատրաստել է 2026թ․ ԱԺ հերթական ընտրությունների դիտորդական առաքելության իրավական ամփոփագիրը՝ 05․06․2026թ․ դրությամբ։

Ամփոփագրում ներկայացված են նախընտրական շրջանում արձանագրված հնարավոր խախտումների վերաբերյալ իրավական գործողությունները, այդ թվում՝
⚖️ հանցանքի մասին հաղորդումներ,
📩 դիմումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին,
🏛️ հայցադիմումներ վարչական դատարանին,
🔎 հարցումներ պետական և ոչ պետական կառույցներին,
📊 նախընտրական գործընթացների իրավական գնահատումներ։

Ընդհանուր առմամբ կազմվել և համապատասխան մարմիններին է ուղարկվել 164 իրավական բնույթի փաստաթուղթ։

Ամփոփագիրը ներկայացնում է ոչ միայն արձանագրված դեպքերը, այլև այն իրավական քայլերը, որոնք անհրաժեշտ են ընտրական գործընթացի թափանցիկության, հաշվետվողականության և օրինականության ապահովման համար։

Մանրամասները՝ ամբողջական տեղեկանքում, որը հասանելի է https://hcav.am/summery_05-06-2026/ հասցեով։

Photos from Direct Democracy NGO's post 05/06/2026

📍Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում անցկացվեց կրթական հանդիպում համայնքի երիտասարդների, մասնավորապես՝ առաջին անգամ ընտրելու իրավունք ստացած երիտասարդների հետ։

✨Հանդիպման ընթացքում քննարկեցինք խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առանձնահատկությունները, ընտրակարգերի տարբերությունները, ինչպես նաև քաղաքացիների մասնակցության ձևերն ու հնարավորությունները։

Երիտասարդները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ ընտրական գործընթացների, ընտրողի իրավունքների և քաղաքացիական մասնակցության վերաբերյալ։

📌Հանդիպման ընթացքում նկատելի էր երիտասարդների մեծ հետաքրքրվածությունը ոչ միայն ընտրական գործընթացների, այլև քաղաքացիական հասարակության գործունեության և հանրային կյանքում ներգրավվածության նկատմամբ։ Նրանք ակտիվորեն հետաքրքրվում էին, թե ինչպիսի հնարավորություններ կան լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև տարբեր համայնքային և քաղաքացիական նախաձեռնություններում ներգրավվելու համար։

💁‍♀️Ուրախությամբ արձանագրում ենք, որ երիտասարդների շրջանում առկա է սեփական համայնքի զարգացման գործընթացներին մասնակցելու և ավելի ակտիվ քաղաքացի դառնալու ցանկություն։

📎Հանդիպմանը զուգահեռ, Ֆիոլետովո և Լերմոնտովո համայնքներում իրականացվեց նաև ռուսալեզու իրազեկման արշավ, որի նպատակն էր բնակիչներին ներկայացնել գործող ընտրակարգը։

#ԱԺ2026

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Vanadzor?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Vanadzor

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00