Qubit
Մենք, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կրթության ոլորտում՝ առաջարկում ենք նոր մոտեցում և նոր ձևաչափ։
02/06/2023
🤔Կարող է թվալ, որ SQL լեզուն պահանջված է միայն տվյալագետների կամ տվյալների վերլուծությամբ զբաղվող մասնագետների շրջանում, սակայն այսօր այլ մասնագետներ ևս կարող են կիրառել SQL իրենց աշխատանքում և ավելի արդյունավետ դարձնել այն։ ⬇️
Եկե՛ք տեսնենք, թե, օրինակ, մարքեթինգի մասնագետները ինչպես կարող են օգտագործել SQL-ը։ Աշխատելով տարբեր տվյալների ու տվյալների բազաների հետ՝ նրանք SQL-ի միջոցով կարող են կատարել տվյալների վրա հիմնված ճշգրիտ որոշումներ և ստեղծել պահանջված հաշվետվություններ նախագծի և ամբողջ թիմի համար։
Մյուս կողմից, տվյալների վրա հիմնված (data-driven) ֆունկցիոնալություն օգտագործելու դեպքում ծրագրավորողները ևս կարիք ունեն SQL լեզվի, և իրենք նույնպես կարող են մշտապես բարելավել SQL-ի իրենց գիտելիքները։
Նաև բիզնես վերլուծաբանները շատ անգամ պետք է կարողանան ինդիվիդուալ կերպով արագ գտնել անհրաժեշտ տվյալները և վերլուծել, որպեսզի ճշգրիտ որոշումներ կատարեն ամբողջ թիմի և նախագծի համար։
Ամփոփելով՝ ոչ միայն տվյալագիտության և տվյալների վերլուծության մասնագետներին է անհրաժեշտ SQL լեզուն, այլ նաև հարակից ոլորտների մասնագետների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար։
⭐️Իսկ դու ի՞նչ կարծիքի ես. արդյոք քեզ անհրաժեշտ է SQL լեզուն։
🔸Գրի՛ր մեզ եթե ունես հարցեր, և մենք սիրով կպատասխանենք ու կօգնենք քեզ։
20/05/2023
⭐️Այսօր եկել ենք մի քանի հետաքրքիր փաստ պատմելու SQL լեզվի մասին.
1️⃣Գիտե՞ս, որ այն 40 տարեկանից ավել է գործում, և անցել է «պիտանելիության» փորձությունը, դարձել ռելացիոն տվյալների բազաների հետ աշխատելու հիմնական լեզուն։
2️⃣SQL հապավումը բացվում է Structred Query Language, որը գուցե և հնչում է շատ տեխնիկական, սակայն այն սովորելը շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Կարելի է սկսել պարզ SELECT հարցումներից և աստիճանաբար զարգացնել գիտելիքները։
3️⃣Շատ հայտնի ընկերություններ են օգտագործում այս լեզուն՝ տվյալների վերլուծության համար, օրինակ. Facebook, Google, Amazon, Twitter, Netflix, and Microsoft: Այս ընկերություններին SQL-ն օգնում է աշխատել ահռելի մեծ քանակի տվյալների հետ։
4️⃣Լեզուն ունի օգտագործողների մեծ համայնք, ովքեր կիսում են լավագույն փորձը, առաջարկում են նորարարական տենիկաներ՝ օգնելով զարգացնել և հզորացնել լեզվի կարողությունները։
Հաջորդ գրառումը կնվիրենք SQL կիրառությանն ըստ ոլորտների, 👀այնպես որ մեկնաբանություններում նշի՛ր քո ներկայիս մասնագիտական կամ ցանկալի ոլորտը, և մենք անպայման կներառենք այն։
04/04/2023
Առանձնացրել ենք մի քանի հաճախակի տրվող հարցեր QA PRO դասընթացին վերաբերող և պատասխանել դրանց։✨
Եթե դու նույնպես ցանկանում ես միանալ QA PRO դասընթացին, ապա գրանցվի՛ր հենց այս հղումով՝ https://www.qubit.school/courses/qa-for-beginners 👈🏻
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |