Armenian Reality
Ցավ է, երբ օտար ազգերը չեն ճանաչում մեզ, ցա՛վ է բյուրիցս, և վատություն, երբ օրվա հայությունն ինքը չի ճանաչում իրեն։
01/06/2026
Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության մասին, Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն զարգացնում են «Արևմտյան Ադրբեջան» կոչվող քաղաքական ու գաղափարական նախագիծը։
Եթե իսկապես տարածքային պահանջներ չկան, ապա ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները ներկայացվում որպես «Արևմտյան Ադրբեջան», ինչո՞ւ են ստեղծվում այդ անվանումով կազմակերպություններ, անցկացվում ցուցահանդեսներ և պետական մակարդակով առաջ մղվում այդ թեզերը։
Ադրբեջանի ղեկավարության խոսքերն ու գործողությունները ակնհայտ հակասության մեջ են։ Մի կողմից հայտարարում են, թե տարածքային հավակնություններ չունեն, մյուս կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ ձևավորում են պատմաքաղաքական պահանջատիրության նոր հարթակ։
Ամեն անգամ, երբ Երևանից հնչում են խաղաղության մասին հայտարարություններ, Բաքվից հնչում են Հայաստանի պետականության և տարածքային ամբողջականության վերաբերյալ նոր ակնարկներ։ Սա ցույց է տալիս, որ տարածաշրջանում խաղաղության գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է Հայաստանի նկատմամբ շարունակվող քաղաքական և տեղեկատվական ճնշումը։
Ի վերջո, մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ Հայաստանի տարածքն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»՝ երկարաժամկետ քաղաքական օրակարգ է իրականացնում, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, իրավական և քաղաքական լեգիտիմությունը։
Խաղաղությունը չի կառուցվում այն պայմաններում, երբ մի ձեռքով առաջարկում են պայմանագիր, իսկ մյուս ձեռքով քո հայրենիքն անվանում են իրենց «պատմական հող»։
27/03/2026
$25 000 ՀՆԱ մեկ շնչին, 100 000 դրամ թոշակ, պետական կրիպտոարժույթ․ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 00:00 |