Engineering City Talent Development System
The “Electronic Devices & Measurement Systems” is a department within the “Institute of Inform
07/07/2023
🚀Ուրախությամբ ազդարարում ենք, որ «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը կկայանա հոկտեմբերի 6-ից 8-ը՝ Երևանում և Վանաձորում:
📍Հայաստանում ճարտարագիտության ոլորտի ամենամյա միջոցառումների այս ամենաընդգրկուն շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները և խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:
🛩️Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:
✨Բաց մի՛ թողեք հայաստանյան ճարտարագիտական մտքի հրավառության մասնակիցը դառնալու հնարավորությունը:
📆 Ամրագրե՛ք այս ամսաթվերը Ձեր օրացույցում և հետևե՛ք մեր էջին՝ միջոցառման մանրամասների վերաբերյալ առաջիկա հրապարակումները բաց չթողնելու համար:
🤝«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Նեյշնլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), «Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոն» ծրագրի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։
---
🚀We are excited to announce that "Armenia - Engineering Week 2023" will be held from October 6 to 8 in Yerevan and Vanadzor.
📍This comprehensive series of annual engineering events in Armenia aims to present the latest developments and achievements in the field, reaching out to a diverse audience and fostering the growth of the engineering community.
🛩️Engineering Week will bring together industry leaders, professionals, students, researchers, and individuals with a keen interest in engineering and advanced technologies.
✨Don’t miss the opportunity to witness the brilliance of Armenian engineering firsthand.
📆Mark your calendars and be sure to follow our page for updates on event details through our upcoming posts.
🤝 "Armenia - Engineering Week 2023" is organized by the Enterprise Incubator Foundation (EIF) and the Engineering Association, in cooperation with the Ministry of High-Tech Industry of the RA, PMI Science R&D Center Armenia, National Instruments (NI), Engineering City, Vanadzor Technology Center - VTC, Gyumri Technology Center - GTC, CyHub Armenia Cyber Security Initiative, ANSCC - Armenian National Supercomputing Center, Microsoft Innovation Center Armenia, Innovative Solutions and Technologies Center (ISTC), AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT, and also USAID funded Armenia Workforce Development Activity.
01/07/2023
Սիրով հրավիրում ենք մասնակցելու հուլիսի 10֊ին, ժամը 11.00֊ին Ինժեներական քաղաքում կայանալիք Ավիատիեզերական սարքաշինություն մագիստրոսական կրթական ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը։
🛸Շտապե՛ք դիմել Հայաստանում ավիատիեզերական առաջին մագիստրոսական ծրագրին:
🔈ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը (International Scientific-Educational Center of NAS RA), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) և Ինժեներական ասոցիացիան հայտարարում են համատեղ նախաձեռնությամբ հիմնված «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի ընդունելության մեկնարկը, որի շրջանակում մասնագիտական դասընթացները, լաբորատոր և հետազոտական աշխատանքները կանցկացվեն Ինժեներական քաղաքում։
🛰️Եթե Դուք հետաքրքրված եք ավիատիեզերական գերժամանակակից տեխնոլոգիաներով, ցանկանում եք ձեռք բերել առաջատար մասնագիտություն, իրականացնել արդիական նախագծեր և հետազոտություններ, գտնել աշխատանք ոլորտի լավագույն ընկերություններում, ապա այս ծրագիրը Ձեզ համար է:
🛩️Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ձևավորել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական և արտադրական, տեսական ու գործնական գիտելիքների հզոր պաշարով մասնագետների համայնք, որոնք կհանդիսանան Հայաստանում նշված ոլորտի զարգացման առաջամարտիկները, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես ճարտարագիտական հանգույցի դիրքավորմանը համաշխարհային շուկայում:
📡Ծրագիրը մշակվել և իրականացվում է այնպիսի կազմակերպությունների և կենտրոնների աջակցությամբ, ինչպիսիք են՝
☄Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI Armenia),
☄Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների ասոցիացիան,
☄ԱՏԳ-ն (Advanced Technology Group),
☄Երևան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan Aerospace Engineering),
☄Հայկական աէրոտիեզերական գործակալությունը,
☄«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։
👐Սույն համագործակցությունը կնպաստի նաև բուհ-արդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդմանը՝ խթանելով աշխատաշուկայում տարեցտարի աճող ճարտարագետների պահանջարկի բավարարմանը:
Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է կրթաթոշակ:
📞Ծրագրի վերաբերյալ բովանդակային տեղեկություններ ստանալու համար զանգահարել 041129418:
📞Ընդունելության կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար զանգահարել՝ 060270606 :
📝Հուլիսի 10-ին ժամը 11:00-ին ԻՆժեներական քաղաքում տեղի կունենա ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կներկայացվեն Ծրագրի նպատակները, առաջնահերթությունները և այլ մանրամասներ:
✅Մասնակցելու ցանկության դեպքում խնդրում ենք գրանցվել մինչև ս․թ․ հուլիսի 7-ը՝ լրացնելով հետևյալ հայտաձևը` https://bit.ly/447OuaP
----
🛸Hurry up to apply for the first Master's Aerospace program in Armenia.
🔈The International Scientific - Educational Center of NAS RA, the "Enterprise Incubator" Foundation (EIF) and the Engineering Association is pleased to announce the jointly established new Master of Science in Aerospace Instrumentation Program.
The professional courses, hands-on laboratory as well as research under the Program will be held in the Engineering City.
🛰️If you are interested in the State-of-the-Art Aerospace Technologies, and want to be part of a leading profession, implement modern research projects and find a job in the leading companies in this field, then this program is for you.
🛩️The implementation of this program will enable the formation of a community of sector specialists, who are prepared to tackle state-of -the-art challenges, and have a comprehensive understanding of science and production with theoretical and practical knowledge. They will be the pioneers of the development of this sector in Armenia, which in turn will contribute to the positioning of Armenia as an Engineering Hub in the world market.
📡The program is developed and implemented with the support of:
☄National Instruments Armenia (NI Armenia),
☄The Armenian Engineers and Scientists America (AESA),
☄ATG (Advanced Technology Group),
☄Yerevan Aerospace Engineering (YAE),
☄Armenian Aerospace Agency,
☄“BAZOOMQ” Space Research Lab.
👐This cooperation will also contribute to the strengthening of the university-industry cooperative model, stimulating the resource pipeline and address the demand for engineers in the labor market, which continues to grow each year.
In addition, a scholarship is provided for the participants.
📞For additional information about the Program, please feel free to contact us at 041129418.
📞For additional information about the Admission Procedures and necessary documents, please feel free to contact 060270606.
📝The Opening Ceremony will take place on July 10th at 11:00 AM in the Engineering City (21/1 Bagrevand). During this event the program goals, priorities and other details will be presented.
✅To participate in the Opening Ceremony, please fill out the application form: https://bit.ly/447OuaP before July 7th.
09/05/2023
https://m.facebook.com/story.php?story_fbid=575851817971684&id=100066406125409&mibextid=DcJ9fc
💭Երբ ընտրում էի ավագ դպրոց, հաստատ գիտեի, որ բնագիտական ուղղությամբ պիտի շարունակեմ և անպայման ստեղծագործական լայն հնարավորություններով, որպեսզի հետագա մասնագիտության ընտրության համար հիմք ունենամ։ Այդպես հայտնվեցի Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում։ Մեկ տարի անց մասնակցեցի «Ինժեներական ամառային դպրոց» ծրագրին, որը իրականացվում էր Ինժեներական քաղաքում, ինչն էլ ավելի խորացրեց ինժեներության նկատմամբ հետաքրքրությունս և դրա շնորհիվ որոշեցի ընտրել հենց այս մասնագիտությունը։
📚Չափիչ սարքաշինությունը և չափումները առհասարակ քիչ ճանաչում ունեն հասարակության լայն շերտերի մոտ, սակայն սա մի կարևոր մասնագիտություն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ավտոմոբիլաշինությունը, կենսաբժշկական սարքաշինությունը, ավիատիեզերական ինդուստրիան և այսպես կարելի է թվարկել երկար: Մասնագիտական կողմնորոշման մյուս հանգամանքը այն էր, որ ծրագիրը իրականացվում էր Պոլիտեխնիկի և Ինժեներական քաղաքի համագործակցությամբ:
Պոլիտեխնիկն ինձ համար միշտ եղել է տղաների մասնագիտացման ԲՈւՀ։ Իսկ հիմա, երբ ինքս համալսարանի մի մասնիկն եմ, հասկանում եմ, որ սա մեծ ստեղծագործական միջավայր է, ուր յուրաքանչյուրը կարող է կյանքի կոչել իր նույնիսկ անիրական թվացող գաղափարները։
📝Կրթությունն ինձ համար հաճույք է և ես առ այսօր որևէ դժվարության չեմ հանդիպել։ Ակտիվ մասնակցում եմ ուսանողական խորհրդի աշխատանքին և համալսարանում կազմակերպվող միջոցառումներին։ Ինչի շնորհիվ էլ ունեմ հետաքրքիր և լեցուն ուսանողական առօրյա։
Աշխատանքն ու ուսումը միանշանակ համատեղելի են, եթե կա ցանկություն։ Ես աշխատում եմ Ինժեներական քաղաքում գործող Engineering Hub ընկերությունում, որպես ինժեներ, և դա գիտելիքներիս գործնական կիրառման և մասնագիտական միջավայրում աշխատելու ու շփվելու հնարավորություն է ընձեռում։
✔️Մեր համալսարանն ինքնին լի է հետաքրքիր, գեղեցիկ լսարաններով և լաբորատորիաներով, բայց ես չունեմ սիրելի վայր, քանզի նրա ամեն անկյուն ունի իր յուրահատուկ և նշանակալի դերը իմ կյանքում։ Դիմորդներին՝ մասնագիտության ընտրությունը շատ կարևոր է երիտասարդի հետագա կայացման համար։ Ուստի մինչ այդ քայլին գնալը պետք է պատասխանել մի կարևոր հարցի. "Արդյո՞ք ես պատրաստ եմ պրպտել, սովորել և առաջ գնալ տվյալ ոլորտում", քանի որ ուսանողական տարիքը կյանքի այն շրջափուլն է, երբ դու ինքդ պետք է դառնաս քեզ առաջ հրող ուժը։ Ես չեմ փոշմանել և երկրորդ հնարավորության դեպքում նորից կընտրեի Պոլիտեխնիկը և նույն մասնագիտությունը, որովհետև ինչպես արդեն նկատեցիք, իմ համառության և ԲՈՒՀ-ի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, լինելով առաջին կուրսի ուսանողուհի, արդեն ունեմ բավականին մեծ հաջողություններ իմ մասնագիտական ոլորտում։
💙Մեր համալսարանն օրեցօր ընդլայնում է համագործակցությունը ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, ինչն էլ մեզ համար մասնագիտական առաջընթացի հնարավորություն է ստեղծում։
#Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Bagrevand 21/1
Yerevan
0062