M.H.Zadayan Consulting Group
Our consultancy provides services in the Agri-Food sector, veterinary public health, organic production, and risk-based management systems.
21/02/2026
🐄 ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ (ԽԵԿ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ (2025–2029)
📍 Վարկի սուբսիդավորում + կենդանու արժեքի մինչև 40% փոխհատուցում
Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2025–2029 թվականների տավարաբուծության զարգացման պետական ծրագիրը, որի նպատակն է՝
✔ Նախիրների համալրում տոհմային բարձրարժեք կենդանիներով
✔ Կաթի արտադրության ծավալների աճ
✔ Միջին կաթնատվության բարձրացում մինչև 4000 կգ
✔ Տնտեսությունների շահութաբերության աճ առնվազն 20%-ով
📊 Ծրագրի հիմնական պայմանները
🔹 1 գլուխ տոհմային ԽԵԿ հաշվարկային արժեք՝ 1 մլն դրամ
🔹 Վարկի տոկոսադրույք՝
– 2% (ՀՀ-ում աճեցված ԽԵԿ)
– 3% (ներկրված ԽԵԿ)
– 0%՝ սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողների, կոոպերատիվների և հատուկ կարգավիճակ ունեցող շահառուների համար
🔹 Փոխհատուցում՝
– 30%՝ մինչև 25 գլուխ
– 40%՝ 25 և ավելի գլխի դեպքում
🔹 Վարկի առավելագույն չափ՝ 300 մլն դրամ
🔹 Մարման ժամկետ՝ մինչև 5 տարի
🟢 Կարևոր տեղեկատվություն ֆերմերների համար
Նախաձեռնությունը արդեն գործնական փուլում է Սյունիքի մարզում՝ համագործակցությամբ «Էլոլա» ՓԲԸ-ի հետ։
Ծրագրից օգտվող ֆերմերները՝
✔ ձեռք բերելով բարձր մթերատվությամբ տոհմային կենդանիներ,
✔ բարձրացնելով կաթի որակը և արտադրության ծավալը,
✔ ձևավորում են կայուն արտադրական հիմք և երկարաժամկետ շուկայական համագործակցություն,
և ստացված բարձրորակ կաթը կարող են իրացնել համագործակցային պայմանագրով՝
➡ «Էլոլա» ՓԲԸ-ին (ELOLA / ԷԼՈԼԱ կաթնամթերք)։
📌 Այս մոդելը միավորում է պետական աջակցությունը, ֆինանսական պլանավորումը և իրացման ապահովվածությունը՝ նվազեցնելով ներդրումային ռիսկերը։
🔎 Ինչ ենք մենք անում որպես խորհրդատու
Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբը տրամադրում է՝
🔹 Անվճար նախնական գնահատում
🔹 Տնտեսության ֆինանսական վերլուծություն
🔹 Պետական ծրագրի համապատասխանության գնահատում
🔹 Վարկային կարողության նախնական հաշվարկ
Իրագործելիության դեպքում գործընթացը իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝
✔ Բիզնես պլանի մշակում
✔ Բանկային ֆինանսավորման փաթեթի պատրաստում
✔ Դիմումների և փաստաթղթերի ուղեկցում
✔ Ներդրումային գործընթացի խորհրդատվական աջակցություն
📌 Աջակցում ենք նաև դոնորային դրամաշնորհային ծրագրերի դիմելու դեպքում։
📩 Դիմելու համար
Լրացրե՛ք հարցաշարը՝
🔗 https://forms.gle/LgZQuySWcKTUu8NRA
կամ
📷 Սկանավորե՛ք QR կոդը
Մ.Հ. Զադայան խորհրդատվական խումբ
Գյուղատնտեսական և ներդրումային խորհրդատվություն
📧 [email protected]
Meruzhan Zadayan
17/02/2026
Շատ կարևոր է, որ COP17-ի նախապատրաստական փուլում գյուղատնտեսություն–կենսաբազմազանություն փոխկապակցված օրակարգը քննարկվում է FAO-ի հետ գործնական մակարդակում։ Ագրոսննդային համակարգերի դիմակայունությունը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրումը և «խելացի» գյուղատնտեսության զարգացումը կարող են դառնալ ոչ միայն ազգային առաջնահերթություն, այլ նաև միջազգային համագործակցության օրինակ։ Կարևոր կլինի, որ ներկայացվող նախաձեռնությունները ձևակերպվեն հստակ չափելի ցուցանիշներով և ֆինանսավորման գործիքակազմով, որպեսզի COP17-ը դառնա ոչ թե միայն քաղաքական հարթակ, այլ իրական համակարգային փոփոխությունների մեկնակետ։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0097
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |