Eleonora Saghatelyan
Psychotherapist/ Perinatal Psychologist/
Հոգեթերապևտ/ Պերինատալ հոգեբան/
23/04/2022
Առցանց հոգեբանական խորհրդատվություն:
---------------------------------
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էլեոնորա Սաղաթելյան
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն:
🏥 հասցե՝ Մաշտոցի 22
📱 հեռ: 091 21 85 84
----------------------------------
#հոգեբան #հոգեթերապիա #օնլայնհոգեբան
22/11/2021
Այսօր հոգեբանի միջազգային օրն է 💛
Վստահորեն կարող եմ ասել, որ առ այսօր չեմ զղջում որ ընտրել եմ այս դժվարին, բայց հետաքրքիր մասնագիտությունը: .
Իրական երջանկություն է սիրել այն ինչով զբաղվում ես 💚
#հոգեբանություն
#հոգեբան
#հոգեբանականփաստեր
27/11/2020
#ֆոբիաներ
Ֆոբիաները ՝ վախերը, խանգարում են մեզ ապրել երջանիկ և լիարժեք կյանքով:
Անկառավարելի վախի զգացումը ստիպում է մարդուն փոխել կյանքի ոճը, ռիթմը ՝ հարմարվելով մի իրավիճակի որում մեր նյարդային համակարգը իրեն ապահով է զգում:
Առանձնացրել եմ տարածված ֆոբիաների ցանկը👇
⛔️ Ավիաֆոբիա - վախ ինքնաթիռներից
⛔️Նոզոֆոբիա - տարբեր հիվանդությունների նկատմաբմ վախ
⛔️ Ալգոֆոբիա - ցավի վախ
⛔️ Յատրոֆոբիա - վախ բժիշկներից
⛔️Ակրոֆոբիա - վախ բարձրությունից
⛔️Գլոսոֆոբիա-հանդիսատեսի առջև ելույթ ունենալու վախ
⛔️ Բրոնտոֆոբիա- վախ կայծակից
⛔️ Կլաուստրոֆոբիա-վախ փակ կամ փոքր տարածքնրից
⛔️Օֆիդիոֆոբիա- վախ օձերից
⛔️ Սպերմոֆոբիա- վախ մանրեներից
⛔️Սոցիոֆոբիա- վախ հասարակությունից
⛔️Ագորաֆոբիա- վախ բաց կամ մարդաշատ վայրերից
⛔️Էրեմոֆոբիա- մենակության վախ
⛔️Ռեյեկտոֆոբի- մերժված լինելու վախ
⛔️Առախնաֆոբիա- վախ սարդերից
⛔️Տանատոֆոբիա- մահվան վախ
⛔️ Աէտատեմոֆոբիա- ծերության վախ
Ֆոբիաների ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ 👇
https://psychologyjournal.ru/stories/fobii/spisok-fobii/
Իսկ դուք ունե՞ք ֆոբիաներ, գրեք մեկնաբանություներում:
24/06/2020
#հոգեբանականիմպոտենցիա
Հոգեբանական իմպոտենցիայի հիմնական պատճառները 🤷🏻♂️
⤵️ Երկարատև դեպրեսիվ հոգեվիճակ, երբ տղամարդը դրսևորում է արտահայտված անտարբերություն կանանց նկատմամբ, դառնում է անինքնավստահ և հուսահատված: .
⤵️Սեռական ակտի առաջին ձախողված փորձը կարող է երկար պահպանվել տղամարդու ենթագիտակցության մեջ, և ամեն սեռական ակտից առաջ հիշեցնել նրան դրա մասին: Տղամարդու մոտ առաջանում է վախ, որ նա կրկին կձախողի փորձը:
⤵️ Մանկական տարիքում վերապրած սեռական բնույթի տրավմաներ կամ ոչ ադեկվատ դաստիարակություն:
⤵️Պաթոլոգիկ ֆոբիա: Վախ, որ սեռական ակտի ընթացքում ձեռք կբերի վեներական վարակ: Երբեմն էլ վախ անցանկալի հղիությունից:
⤵️ Ցածր ինքնագնահատականը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ տղամարդու լիբիդոյի վրա: Սա բերում է սեքսուալ անբավարարվածության:
⤵️ Սեռական ակտի երկարատև բացակայությունը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ էրեկցիայի վրա: Արդյունքում տղամարդը դառնում է զգայուն և դյուրագրգիռ: Սա կարող է հանգեցնել նյարդային խանգարումների և հոգեբանական իմպետենցիայի:
⤵️Կնոջ անտարբերությունը և սեքսուալ ցանկության բացակայությունը ամուսնու նկատմամբ նույպես կարող է բացասական ազդեցություն ունենալ տղամարդու հոգեհուզական վիճակի վրա: Ինչի արդյունքում առաջանում է սթրես և ագրեսիա, սա նույնպես բերում է հոգեհուզական իմպոտենցիայի:
#հոգեբանություն
#իմպոտենցիա
#ինքնագնահատական
#հոգեկանառողջություն
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Telephone
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 22:00 |
| Tuesday | 09:00 - 22:00 |
| Wednesday | 09:00 - 22:00 |
| Thursday | 09:00 - 22:00 |
| Friday | 09:00 - 22:00 |