Zleenk

Zleenk

Share

Զլինկը կրթական թվային պլատֆորմ է, որը միավորում է հայ դպրոցականներին, տարբեր ոլորտների մասնագետներին ու գործընկեր կազմակերպություններին

13/01/2024

Միացիր արհեստական բանականության(ԱԲ) մասին հայալեզու ալիքին, որտեղ ամեն ամիս կստանաս ԱԲ-ի ամենահետաքրքիր և կարևոր նորությունները։

💥 Լավ նորություն ունենք արհեստական բանականությամբ հետաքրքրվողների համար

🇦🇲 Մենք ստեղծում ենք ԱԲ-ի մասին հայալեզու ալիք, որին միանալով, ամեն ամիս քո էլհասցեով կստանաս թարմացումներ՝

1. Հայաստանում և աշխարհում ԱԲ նորամուծությունների 🆕
2. ԱԲ ոլորտի մասնագիտական ուղղությունների ու ոլորտների 💻
3. FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի նորությունների ու մանրամասների
4. ԱԲ-ով գործող օգտակար գործիքների ու շատ այլ հավես բաների մասին, որոնք կբացահայտես, երբ միանաս մեր ալիքին 🦾

📧 Գրանցվի՛ր և կարճ-կոնկրետ իմացի՛ր ԱԲ-ի կարևոր զարգացումների մասին
https://zfrmz.com/QxoP1ZJI4oLUODLUP8nj

Photos from Generation AI by FAST's post 07/08/2023

Հե՜յ, դպրոցականներ, Զլինկի հավելվածում կարող եք նայել արհեստական բանականության բազային կուրսը, որը քեզ շատ լավ պատկերացում կտա այս ոլորտի ու դրանով զբաղվելու մասին։

Ու ահա Generation AI by FAST-ի հետ համատեղ արված մրցույթի հաղթողների աշխատանքները 😍

Այս նկարները նրանք ստացել են արհեստական բանականությամբ աշխատող midjourney ծրագրի շնորհիվ՝ դրան տալով անգլերեն բառեր, որոնք նկարագրում են իրենց պատկերացրածը։ Ահա տեսնում եք արդյունքը։

26/10/2022

Քոնը գտնելու ամենաաշխատող տարբերակը ամենատարբեր բաները փորձելն է, ամեն օր ինքդ քեզ մի նոր ոլորտում բացահայտելը, առանց դրա չես կարող հասկանալ, թե ամենաշատը ինչն է քեզ դուր գալիս🤘🏻

Մեզ շա՜տ են գրում, որ կարծիք հայտնենք այս կամ այն մասնագիտության մասին։ Հատկապես, շատ են հարցնում, թե արդյոք մենք, որ սովորել ենք այս կամ այն ոլորտում, խորհուրդ կտայինք իրենց նույն ճանապարհով գնալ։

Իրականում ոչ ոք նման խորհուրդ տալ չի կարող, քանի-որ դա շաա՜տ անհատական է։ Մի ճանապարհ, որը ինձ բարդ կամ անհասկանալի ու տհաճ է թվում, քեզ համար կարող է ամենասիրելին լինել և հակառակը։ Բայց էս դեպքում հարց է առաջանում, թե ոնց կարող ենք օգնել իրար 🤷‍♀️

Համար առաջին խորհուրդը մեր կողմից հնարավորինս շատ կամավորություններ անելն է՝ օգտագործելով դպրոցական տարիները։

Իսկ ինչու՞ 🤔

Որովհետև միայն այդ դեպքում է, որ կարող ես իրական կյանքում շփվել ամենատարբեր ոլորտներից մասնագետների հետ ու պատկերացում կազմել թե՛ մասնագետների, թե՛ նրանց աշխատանքի վերաբերյալ։

Բայց սա ամենակարևորը չէ։ Իրական գիտելիքն ու փորձը կգա նրանից, որ հաճախ դու կհայտնվես անկանխատեսելի, բարդ ու խուճուճ իրավիճակներում, ու շատ կլինեն դեպքերը, երբ ստիպված կլինես որևէ լուծում գտնել` առանց մյուսներին նեղացնելու ու վիրավորելու։ Սրանից բացի` դու պիտի աշխատես թիմում, ճիշտ հաշվարկես ժամանակդ, կարևորես անելիքներդ ու միշտ պատասխանատվություն վերցնես այս կամ այն գործի համար։ Այ սրանք են, որ քեզ իրոք լի՜քը բան կսովորեցնեն։ Դե, չենք մոռանում նաև ամենադրական կողմերը՝ նոր ընկերներ` ամենատարբեր հետաքրքրություններով, ավելի մեծ շրջապատ ու աշխարհայացք, անմոռանալի օրեր ու հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար 💫

Իհարկե ոչ բոլոր կամավորություններն են, որ քեզ կտան վերևում գրված ամեն ինչը, այդ պատճառով ընտրելիս էլ պիտի ուշադիր լինես։

Իսկ եթե քեզ հետաքրքիր են իմաստալից ու հետաքրքիր կամավորական աշխատանքները, քոմենթներում գրիր, որ քեզ ուղարկենք դրանք, հենց նկատենք🪁

21/10/2022

Հազվադեպ, թե հաճախ բոլորս էլ հայտնվում ենք սթրեսային իրավիճակներում 🥺

Բայց եթե չսովորես՝ ինչպես ինքդ քո մասին հոգ տանել նման դեպքերում, դա քեզ վրա բացասական հետևանքներ կթողնի։ Այ այս խնդիրը լուծելու համար էլ հանդիպում ենք Զլինկում հոկտեմբերի 24-ին Վարսի Սենեքերիմյան- ի հետ 💜

Մասնակցելու համար պիտի գրանցվես Զլինկում 📲

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan
0014