Hovel

Hovel

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hovel, Music production studio, Yerevan.

Photos from Hovel's post 25/06/2023

Ներսես Շնորհալի 850

23/06/2023

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:

🌱🌱🌱🌱

Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ կազմակերպում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ:

🌱🌱🌱🌱

Գիտաժողովին մասնակցելու են հայ և օտարազգի անվանի հայագետներ: Գիտաժողովն անցկացվելու է 2023 թ. հունիսի 21-23-ը Մատենադարանում և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ փակմանը՝ հունիսի 23-ին 19:00-ին Մատենադարանի բակում, կենդանի հնչողությամբ հնչելու են սրբ․ Ն․ Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթագրքի 24 աղոթքների համար գրված նոր մեղեդիները։

🌱🌱🌱🌱

Կոմպոզիտորներ՝
Էդգար Ենգիբարյան
Էլեն Յոլչյան

🌱🌱🌱🌱

Կատարողներ՝
Վարդուհի Թորոյան (սոպրանո)
Արամ Խաչատուրյան (բարիտոն)
Արսեն Զաքարյան (կլարնետ)
Արտակ Ասատրյան (դուդուկ)
Թերեզա Սարգսյան (թավջութակ)
Էդգար Ենգիբարյան (կիթառ)
Էլեն Յոլչյան (դաշնամուր)

17/06/2023

🕰 19:00
📍Matenadaran
📅23.06.23

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Yerevan