Mkrtchyan Production
Պատրաստված են ձեռքով և սիրով
27/04/2021
Պետրոս Ղևոնդյան
Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։
⠀
1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
⠀
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
12/03/2021
🦅🦅🦅
09/02/2021
Ալեքսանդր Համլետի Սարգսյան. հերոսի անուն, որը դարձավ հայրենասիրության, արժանի զավակի անմահ խորհրդանիշ: 1993 թվականին Ալիկը (ընկերները Ալեքսանդրին Ալիկ էին անվանում) 5 տարեկան էր, երբ հայրը` Համլետ Սարգսյանը, Արցախյան պատերազմում զոհվեց: Նրա հորը ընկերներն Արցախ էին կոչում` բացառիկ հայրենասիրության ու ոգու համար: Ալիկն ապրեց 32 գարուն, իսկ մնացածը նվիրեց մեզ` իր ժողովրդին, իր հայրենիքին ու իր հրաշք 3 զավակներին: Հավերժ փառք ու պատիվ, անմա′հ հերոս, խոնարհվում ենք կերպարիդ առջև։
Սեպտեմբերին `պատերազը սկսելուց ի վեր ,Ալեքսանդրը նույնպես մեկնեց ռազմաճակատ`հոր վրեժն առնելու: Ցավոք սաստիկ պատերազմը խլեց ոչ միայն հերոս «Արցախ»-ի,այլ նաև որդու կյանքը...
Փառք մեր հերոսներին...
#Հերոս #Դիմանկար #Արցախ
20/01/2021
Ընդունվում են դիմանկարների պատվերներ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Գևորգ Չաուշ 12/3
Yerevan