Whiz Code Academy
Whiz Code ակադեմիան իրականացնում է 6-18 տարեկան պատանիների համար հատուկ մշակված արտադպրոցական ծրագրեր:
09/12/2025
🤖✨ Robotex International 2025-ը ավարտվեց, և մենք վերադարձանք լի տպավորություններով, նոր գիտելիքներով ու հաղթողի հոգեբանությամբ։
Այս տարի մենք ներկայացնում էինք 2 թիմ, որոնք մասնակցեցին 3 տարբեր կատեգորիաներում՝
🔹 գաղափարի ու նորարարության մրցույթ (Նվեր, Դավիթ)
🔹 սումո ռոբոտներ (Արփի, Արմեն, Դավիթ, Նվեր)
🔹 գծին հետևող արագընթաց մեքենաներ (Արփի, Արմեն)
Մեր երեք հրաշքները՝ Դավիթը, Արփին ու Արմենը, իրենց առաջին քայլերն էին անում մրցութային ռոբոտաշինության աշխարհում։ Առաջին մրցույթ, առաջին հուզմունք և մրցութային հարթակը լցվում է թիմային ոգևորությամ։
Երեխաները պայքարում էին՝ թե ուղղեգծով սլացող մեքենաների անվանակարգում, թե sumo dohyo-ի վրա, թե նորարարական նախագծի pitch-ի ժամանակ։ Այս փորձառությունը նրանց մեջ ամրացրեց ինքնավստահությունը և առաջացրեց ցանկություն՝ ավելի ստեղծագործելու և երբեք չհանձնվելու։
Մեր փորձառու մասնակից Նվերը հերոսաբար ներկայացրեց թիմի նախագիծը՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի խելացի համակարգը՝ դրա SMART նպատակներով, ինժեներական լուծումներով ու բիզնես մոդելով։ Նա անգլերենով պատասխանեց ժյուրիի խորամանկ հարցերին, իսկ հետո՝ իր գիտելիքները ու փորձը ներդնելով, աջակցում էր կրտսեր թիմակիցներին հաղթահարել մրցույթի բարդ առաջադրանքները։ 🙌
Թեև այս անգամ մրցանակային տեղեր չբերեցինք՝
բայց վերադարձանք՝ փորձով, նոր հմտություններով և նպատակներով։ 💪🤖
Բացի մրցույթից, այցելեցինք Տալինի նավաշինության ինտերակտիվ թանգարանը, որտեղ երեխաները ոչ միայն ուսումնասիրեցին հին ու նոր տեխնոլոգիաները, այլև խիզախորեն բարձրացան ամենաբարձր կայմի վրա և ցատկեցին ցած՝ փորձելով ճոպանային թռիչքի ատրակցիոնը։ Ուսանելի, խիզախությամբ լի ու անմոռանալի փորձառություն։ 🚢✨
Իսկ վերջում՝ ինչու է նման մրցույթներին մասնակցելը կարևոր❓
🌟 Սովորեցնում է հաղթահարել վախը և հանդես գալ մեծ բեմում
🌟 Բացում է նոր մտածողություն և լայն տեխնոլոգիական աշխարհայացք
🌟 Պարգևում է «ես կարողանում եմ» ինքնավստահությունը
🌟 Զարգացնում է թիմային աշխատանքի հմտություններ, համառություն, չհանձնվելու ու մինչև վերջ պայքարելու մեծ կարողություն
🌟 Ստեղծում է մանկության լավագույն ու անմոռանալի հիշողություններից մեկը
Շնորհակալություն բոլոր ծնողներին, մարզիչներին և մեր երեխաներին՝ իրենց քրտնաջան աշխատանքի ու մեծ ոգևորության համար։
05/12/2025
🤖🚀 Հաղթելու մեծ ցանկությամբ գնում ենք Robotex International-ին մասնակցելու։
Մաղթեք մեզ հաջողություն! 💙
17/11/2025
🚀 Մեր օլիմպիական թիմերը կրկին ակտիվ պատրաստության փուլում են։
Շուտով մեր երեխաները կմասնակցեն հերթական միջազգային օլիմպիադային։
Հիմա նրանք օր առ օր լավացնում են իրենց աշխատանքները։ 🔧🤖
Այս մրցույթին ներկայացնելու ենք՝
🔹 Գծին հետևող ռոբոտ – սովորում է չշեղվել գծից ոչ մի միլիմետրով և արագ հասնել ֆինիշին։ 🏁
🔹 Մեր խմբակի սիրելի կատեգորիա՝ SUMO ռոբոտների մենամարտեր – թիմային աշխատանք, ռազմավարություն և մեծ ոգևորություն։ 🤼♂️🔥
Մեզ հետ կտանենք նաև մեր նոր տեխնոլոգիական նախագծերից մեկը՝
🅿️ Ստորգետնյա խելացի ավտոկայան – նորարարական լուծում, որը երեխաները ստեղծում են ապագա քաղաքի համար։ 🏙️💡
Տղաներն ու աղջիկները շատ նվիրված են․ աշխատում են, ստուգում, ուղղում, նորից փորձարկում։ 🔄✨
Մենք էլ շարունակում ենք աջակցել նրանց յուրաքանչյուր քայլում։ 🤝💙
Շուտով մեկնարկում ենք։ 🤖✨
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Չարենց 17
Yerevan
0025
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |
| Sunday | 10:00 - 19:00 |