ArmDrone Community

ArmDrone Community

Share

ArmDrone Community-ի նպատակն է ԱԹՍ ոլորտում համայնքի ձևավորումը և նրա զարգացումը:

31/05/2026

🎉 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը մեկնարկում է իր անվճար ԱԹՍ դասընթացները, որոնք նախատեսված են 12 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։

📚 Դասընթացի ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ FPV դրոնների ոլորտում, կծանոթանան դրոնների կառուցվածքին, կառավարմանը, ինչպես նաև ԱԹՍ-ների հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։

👨‍🏫Դասընթացի ավարտին վերջնական քննությունները հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան ավարտական հավաստագրեր։

🚁 Դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան միանալ մեր համայնքի կողմից կազմակերպվող միասնական թռիչքներին, ինչպես նաև մասնակցել մեր կողմից անցկացվող մրցույթներին և միջազգային մրցարշավերին։

🏆 Լավագույնները հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը և մեր համայնքը միջազգային մրցարշավերում՝ հավաքական թիմով։

❗️ Տեղերը սահմանափակ են։Խմբում մասնակիցների անհրաժեշտ քանակը լրանալուց անմիջապես հետո կհայտարարվեն դասընթացի վերաբերյալ բոլոր մանրամասները էլեկտրոնային նամակի միջոցով, ներառյալ ժամանակացույցն ու անցկացման վայրը, ինչպես նաև մինչև դասընթացի մեկնարկը կլինի տեղեկատվական հանդիպում բոլոր գրանցված մասնակիցների համար։

✅ Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և լրացնել ձևաթուղթը։

https://forms.gle/5jZaR5Fg6qVy1BtP8

🤝 Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր՝ Ucom ընկերությանը, տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու և պատանիների համար անվճար դասընթացների հնարավորություն ստեղծելու համար։

Photos from ArmDrone Community's post 27/05/2026

🚀 ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Айк Карапетян-ը մասնակցեց UEICT-ի կողմից կազմակերպվող Rise ցուցահանդեսին նվիրված հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում վիճակահանությամբ ընտրվեցին մասնակիցների տաղավարները։

📍 Ուրախությամբ հայտնում ենք, որ ԱրմԴրոն համայնքը իր սաների հետ միասին նույնպես կմասնակցի ցուցահանդեսին, որտեղ կներկայացնենք մեր գործունեությունը, ձեռքբերումներն ու իրականացված աշխատանքները։

🎯 Ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր նախագծերին, տեսնել սաների աշխատանքները և ավելի ամբողջական պատկերացում կազմել Հայաստանում FPV դրոնների ոլորտի զարգացման մասին։

📺 «Ժամը» լրատվականի անդրադարձը Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավին։ 22/05/2026

📺 «Ժամը» լրատվականը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպվող FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավի նախապատրաստական աշխատանքներին։

🏁 Լուսաբանման շրջանակներում ներկայացվել են մրցուղու պատրաստման աշխատանքները, մասնակիցների մարզումները, կազմակերպչական գործընթացներն ու մրցարշավային մթնոլորտը։ MultiGP միջազգային ստանդարտներով անցկացվող այս տարածաշրջանային մրցարշավը առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում՝ համախմբելով տարբեր երկրների FPV օպերատորներին։

🚀 Մրցարշավը կարևոր նշանակություն ունի Հայաստանում FPV ոլորտի, տեխնոլոգիական կրթության և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով նոր հնարավորություններ համայնքի և երիտասարդ սերնդի համար։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում «Ժամը» լրատվականին և լրագրող Քնարիկ Պետրոսյանին՝ մեր գործունեությունը լուսաբանելու համար։

📺 «Ժամը» լրատվականի անդրադարձը Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավին։ 📺 «Ժամը» լրատվականը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայ...

Want your business to be the top-listed Computer & Electronics Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan